Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|
19:21 - 18 փետրվարի, 2020

Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ։

Ձեր կուսակցությունը հայտարարություն է տարածելորտեղ մի շարք հարցեր է ուղղել ՔՊ վարչությանըՄասնավորապեսհարց է բարձրացրելթե արդյոք գործող Սահմանադրությունը լեգիտիմ էթե ոչՁեր կարծիքովլեգիտի՞մ է Սահմանադրությունըեւ եթե լեգիտիմ չէի՞նչ պետք է անի իշխանությունըանտեսի՞ գործող Սահմանադրությունը:

Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական Հայաստանում քրեաօլիգարխիկ վարչախումբը յուրացրել էր ժողովրդի իշխանությունը։ «Ընտրություններ» կոչված գործընթացը աղերս չուներ ժողովրդավարության հետ։ Դրանք անցնում էին վախի մթնոլորտում, վարչական ռեսուրսների չարաշահմամբ, քրեական տարրերի և օլիգարխների ռեսուրսների հաշվին` ընտրակաշառքի և շանտաժի միջոցով։ Մենք բազմիցս ենք նշել, որ նման միջավայրում, նման պայմաններում, նման ուժի կողմից ընդունված Սահմանադրությունը լեգիտիմության մեծ խնդիր ունի։ Այդ լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու համար առաջարկել ենք կառավարող ուժին նախկին վարչախմբին տալ իրավաքաղաքական գնահատական, հայտարարել այս փուլը անցումային փուլ, ներառական քննարկումների ճանապարհով կազմակերպել նոր Սահմանադրության մշակում, կազմակերպել ազատ, արդար Սահմանադրական հանրաքվե, որից հետո ձևավորված իշխանության երեք ճյուղերն էլ կունենային լեգիտիմության բարձր աստիճան։

Ընդհանրապեսորքանո՞վ է մեծ վտանգըոր այսօր գործող ՍԴի հարցը լուծելուց հետո նոր ՍԴն կլինի իշխանությունից կախված եւ հնազանդԻ՞նչ երաշխիքներ են պետք այդ մտավախությունը հաղթահարված համարելու համար:

Ցավոք, կա այդպիսի մտավախություն։ Խնդիրը անձերը չեն։ Այս Սահմանադրությունը ոչ թե ապահովում է բալանսը իշխանության երեք ճյուղերի միջև, այլ մի ճյուղի կողմից դարձնում է մյուսներին վերահսկելի` Ազգային Ժողովի կողմից` Սահմանադրական դատարանը, և Սահմանադրական դատարանի կողմից՝ Ազգային ժողովը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին հաստատում է Ազգային ժողովը։ Ստացվում է, որ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ, նման լիազորություններ ունենալով, մեծ հաշվով ինքն է որոշելու, թե ովքեր լինեն ՍԴ նոր դատավորները։ Սա դատարանը կախվածության մեջ դնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Դա է պատճառը, որ մենք նախքան հանրաքվեին մասնակցելու մասին որոշում ընդունելը, հարցեր ենք ուղղել կառավարող քաղաքական ուժին, վստահ լինելու համար, որ գործընթացը չի հանգեցնի նման անցանկալի հետևանքների։

Եթե այդուհանդերձհանրաքվեի ժամանակ անհրաժեշտ թվով «այո» ձայներ չապահովվեն, Ձեր կարծիքով, ո՞րը պետք է լինի իշխանությունների հաջորդ քայլը:

Մեր բարձրացրած հարցերը միայն մեզ չեն հուզում։ Հանրության լայն հատված կիսում է մեր մտահոգությունները, և ես հույս ունեմ, որ կառավարող ուժը, այնուամենայնիվ, կտա դրանց պատասխանները, դրանով մեծացնելով «այո»-ի հաղթանակի հնարավորությունը։ Այդուհանդերձ, եթե «այո»-ն չհավաքի պահանջվող քանակ, հույս ունեմ, որ գոնե այդ ժամանակ կառավարող ուժն իր մեջ ուժ կգտնի, կտա նախկիններին քաղաքական գնահատական, կհայտարարի անցումային շրջանի մասին և կանի այն քայլերը, որոնք կբերեն լեգիտիմ Սահմանադրություն և Սահմանադրական դատարան ունենալուն։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել