Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի ավագանին Ամանորի տոնական միջոցառումների 100 միլիոն դրամը նվիրաբերել է Ստեփանակերտին
 |1lurer.am|

Երևանի ավագանին Ամանորի տոնական միջոցառումների 100 միլիոն դրամը նվիրաբերել է Ստեփանակերտին |1lurer.am|

1lurer.am: Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը Երևանի ավագանին նվիրաբերեց Ստեփանակերտին։ Միաձայն կողմ քվեարկեցին ու պահուստային ֆոնդից գումարը հատկացրեցին պատերազմից տուժած Արցախի մայրաքաղաքին՝ ամենահրատապ՝ կոմունալ տնտեսության խնդիրները լուծելու համար։ Արցախին օգնելու որոշումը կայացվել էր դեռևս 10 օր առաջ՝ քաղաքապետ Մարությանի ու նախագահ Հարությունյանի հանդիպման ժամանակ։  Գումարի հատկացումը չի նշանակում, թե տոնական միջոցառումները չեն լինելու՝ 100 միլիոնն ամանորի բյուջեի մի մասն է՝ պարզաբանում է Սարգսյանը։ Բայց թե ինչպես Երևանում կնշվի 2021-ի գալուստը, քաղաքապետարանում դեռ չեն որոշել։Նիստը փոխքաղաքապետն էր վարում՝ Մարությանը կորոնավիրուսով հիվանդ է։ Ավագանու «Իմ քայլի» 57 անդամներն այսօրվանից դարձան 56-ը՝ խմբակցությունը լքեց, բայց մանդատը վայր չդրեց Իզաբելլա Աբգարյանը՝ նա որպես անկախ ավագանի կաշխատի։ Ընդդիմադիր «Լույսն» էլ հենց սկզբում ստեղծված իրավիճակից խոսեց։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քննադատելով «Իմ քայլին», հայտարարեց՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն պիտի ստանձնի նաև ավագանին ու իր դիրքորոշումն արտահայտի իշխանության, հատկապես Փաշինյանի նկատմամբ։ Այդ նպատակով իրենք այսօր ներկայացնելու են ավագանու ուղերձի նախագիծ, որը արտահերթ նիստում պետք է դրվի քվեարկության և հաստատվելու դեպքում ներկայացվի գործադիրին։ Խաժակյանը պնդում է՝ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է երկրի կառավարումը, և պատերազմում պարտված վարչապետը պետք է հրաժարական տա։Դավիթ Խաժակյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար)  - Սա հնարավորություն է մեր դիրքորոշումը արտահայտելու այն վիճակին, այն մեկ անձին, ում դուք սատարել եք, ում դարձրել եք վարչապետ, շարունակել եք իր ձախողումները արդարացնել, և հիմա կա հնարավորություն՝ այդ ամենը շտկելու։Խաժակյանի ելույթից հետո փոխքաղաքապետն արձագանքեց՝ խնդրեց պահել կարգն ու օրակարգից դուրս թեմաներին անդրադառնալ ելույթների ժամին։ Ընդդիմությունից արձագանքեցին՝ ավագանու ելույթը գրաքննելու իրավունք չունեք, Սարգսյանն էլ հիշեցրեց՝ կանոնակարգ օրենքը փոփոխվել է այդ նպատակով։Վերադառնալով օրակարգի հարցերին՝ «Իմ քայլից» ավագանու անդամը գերակա շահից տուժածներին օգնելու նախագիծ է բերել։ Տարբեր տարիներին կենտրոնում իրենց տունը կորցրած քաղաքացիները, որոնք որպես փոխհատուցում վարձակալությամբ հողատարածք են ստացել քաղաքի մյուս հատվածներում, այն սեփականաշնորհելու համար պետք է վճարեին կադաստրային արժեքից երեք անգամ ավելի բարձր գին։ Սա ոչ միայն հավելյալ ֆինանսական բեռ է, այլև ոչ արդար մոտեցում է քաղաքացու նկատմամբ՝ նկատում է Արմեն Կոտոլյանը։ Այս փոփոխությամբ գերակա շահից տուժածներն ազատվում են գործարքի համար երեք անգամ ավելի վճարելուց։ Կոտոլյանը սակայն այդ մարդկանց կոչ է անում շտապել՝ այժմ գործող գները մինչև հունվարի 1-ն են ուժի մեջ, դրանից հետո նոր օրենքով՝ կադաստրային արժեքը համապատասխանեցվելու է գույքի շուկայական գնին։
20:34 - 24 նոյեմբերի, 2020
Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին |armenpress.am|

Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը մեկնարկելու է 2020 թվականի դեկտեմբերին: Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Առաջին մրցույթին մասնակցել էր երկու կազմակերպություն, սակայն այն չեղարկվել էր, քանի որ դրանցից մեկի տեխնիկական բնութագրերը չէին համապատասխանել, իսկ մյուսը կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել: Կարծում եմ, որ երկրորդ մրցույթը կհայտարարվի մինչև դեկտեմբերի 10-ը, և այն կլինի երկու փաթեթով»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետի հետ աշխատել են 7.5-8.5 մ երկարությամբ ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ որոշ խնդիրներ լուծելուց հետո նույնպես կհայտարարվի մրցույթ, որպեսզի համալրվի Երևանի ավտոբուսների կայանը:
16:10 - 24 նոյեմբերի, 2020
Հայհոյանքներով ու սպառնալիքներով լի տեսանյութն ինչպես է հայտնվել Հրապարակի լեդ էկրանին․ Քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|

Հայհոյանքներով ու սպառնալիքներով լի տեսանյութն ինչպես է հայտնվել Հրապարակի լեդ էկրանին․ Քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 9-ից ապամոնտաժել է Հանրապետության հրապարակում իրենց կողմից տեղադրված էկրանը։ Այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։   «Նոր լեդ էկրանը տեղադրվել է ՀՀ կառավարության նախաձեռնությաբ, նպատակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը տարածելն է եղել։ Ինչ վերաբերում է վերոնշյալ տեսանյութին, ապա հավելյալ տեղեկացրեցին, որ ուղերձից հետո, իրենց անհայտ պատճառներով, սխալմունքի հետեւանքով էկրանին է հայտնվել զինվորականի այդ տեսանյութը»,- ասացին վարչությունից։ Նշենք, որ տեսանյութին անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ դատապարտելի է Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին տեսանյութի ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։  
16:55 - 13 նոյեմբերի, 2020
Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)

Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)

Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով https://www.1000plus.am/hy/getinsuranceԱյդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028Ավան վարչական շրջան +(374 11) 518-135Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ։
15:23 - 09 նոյեմբերի, 2020
Երևանի դպրոցները 682 անսարք UPS են հավաքել․ դրանք կվերապրոֆիլավորվեն |hetq.am|

Երևանի դպրոցները 682 անսարք UPS են հավաքել․ դրանք կվերապրոֆիլավորվեն |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող դպրոցներում գտնվող 682 հատ անսարք UPS (հոսանքի անխափան սնուցման սարք) նվիրաբերվել է Էկոնոմիկայի նախարարությանը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 2-ի իր որոշմամբ հանրակրթական հաստատություններին թույլ է տվել իրենց պատկանող սարքավորումները նվիրաբերել նախարարությանը։ Քաղաքապետի համապատասխան որոշման հավելվածի ուսումնասիրությամբ պարզվում է, թե որ վարչական շրջանում քանի նմանատիպ անսարք UPS է հավաքվել։ Աջափնյակի դպրոցներում եղել է 120 հատ անսարք UPS, Ավանում՝ 25 հատ, Արաբկիրում՝ 104 հատ, Դավթաշենում՝ 22 հատ, Էրեբունիում՝ 71 հատ, Կենտրոնում՝ 62 հատ, Նոր Նորքում՝ 65 հատ, Նորք-Մարաշում` 10 հատ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 81 հատ, Նուբարաշենում՝ 10 հատ, Շենգավիթում՝ 83 հատ, Քանաքեռ–Զեյթունում՝ 29 հատ։ Խափանված UPS սարքերի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիոն 301 հազար 850 դրամ։ Էկոնոմիկայի նախարարությունից  փոխանցեցին, որ այդ սարքավորումների նվիրատվությունը պայմանավորված է ռազմական գործողություններով։ Խափանված UPS սարքավորումներ փոխանցվել են նաև պետական մի շարք հաստատություններից։ Թե ի՞նչ նպատակով են օգտագործվելու սարքավորումները՝ նախարարությունից չեն մանրամասնում։  
13:13 - 06 նոյեմբերի, 2020
Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջին անգամ տեղի տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում |armenpress.am|

Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջին անգամ տեղի տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու 5-րդ նստրջանի 2-րդ նիստին առաջին անգամ տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում։ Նիստին ներկա ավագանու 36 անդամներն էլ միաձայն «կողմ» քվերակեցին, որպեսզի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին, օրակարգը սպառելուց հետո լինի հարց ու պատասխան: «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Սիփան Ասատրյանը խոսելով ռազմական դրության, պատերազմական իրավիճակի մասին՝ նշեց, որ այս պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք կավելանան, որոնց տեղաշարժը պետք է մատչելի դարձնել: «Որպես Հայաստանի ամենախոշոտ համայնք, մենք ապագայում կբախվենք այդ խնդրին: Կուզենայի, որպեսզի ավելի ուշադիր լինեինք մեր ենթակառուցվածքներն ավելի մատչելի ու հարմարավետ դարձնելուն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկապես հարմարավետ պետք է դարձնել տրանսպորտային միջոցները»,- նշեց Ասատրյանը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց ավագանու անդամի հետ ու հայտնեց, որ մինչ պատերազմն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են: «Կարող եմ օրինակ բերել, ասենք, վերելակները, որոնք տեղադրվում են բազմաբնակարան շենքերում… Իմ կողմից խստագույն պահանջ է եղել, որպեսզի դրանք համապատասխանեն բոլոր միջազգային չափորոշիչներին, և հաշմանդամություն ունեցող անձանց մուտք ու ելքերը լինեն հարմարավետ: Ձեռք բերված 100 մինի-ավտոբուսները նույնպես  համապատասխանում են նորմերին և ցածր հատակ ունեն: Մոտակա ժամանակում, երբ ձեռք բերենք 8.5-9 մ երկարությամբ 200 ավտոբուսը՝ դրանք նույնպես համապատասխանելու են բոլոր միջազգային ստանդարտներին»,- նշեց Մարությանը: Նույն խմբակցությունից ավագանու մեկ այլ անդամ՝ Լևոն Զաքարյանն էլ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման վերաբերյալ։ «Կան տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնք դիմակ չեն կրում, և մնացած հիմնարկներում, որոնք ավելի շատ շփման մեջ են քաղաքացիների հետ, ավելի ուշադիր պետք է լինեն»,- ասաց Զաքարյանը։ Նա մյուս բնակիչներին նույնպես հորդորեց խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Ավագանու անդամը նկատեց, որ հիվանդանոցներում ականատես է եղել, թե ինչպես են մեկ հիվանդասենյակում հավաքվում մի քանի հոգի, ինչը շատ մեծ վտանգ է ներկայացնում: «Բժիշկներն օր ու գիշեր աշխատում են ու փորձում փրկել մեր զինվորների կյանքը: Հետևաբար, բնակիչների մյուս մասը պետք է պահպանի բոլոր կանոնները՝ բժիշկների աշխատանքն էլ ավելի չբարդացնելու համար»,- ասաց Զաքարյանը: Արձագանքելով ավագանու անդամի ելույթին՝ Մարությանը նշեց, որ արդեն իսկ հանձնարարական է տրվել, որպեսզի առնվազն համայնքապատկան կառույցների աշխատակիցները հետևեն հակահամաճարակային կանոններին:
17:13 - 20 հոկտեմբերի, 2020
Երևանի կենտրոնում կկառուցվի բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ համալիր

 |armenpress.am|

Երևանի կենտրոնում կկառուցվի բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ համալիր |armenpress.am|

armenpress.am: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան փ., 15 հասցեում գտնվող 11 հազար 149,14 քմ հողամասում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր: Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է տվյալ հասցեում գտնվող հողամասի նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա: «Սեփականատիրոջ կողմից նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակում համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Այս նախագիծն առաջարկվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ կառուցվելու են բնակելի մինչև 15 հարկանի շենքեր: Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 30 «կողմ», 3 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:
13:20 - 20 հոկտեմբերի, 2020
Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում

 |armenpress.am|

Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում |armenpress.am|

armenpress.am: Երևանի Հրաչյա Ներսիսյան փ., 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասում տվյալ տարածքի սեփականատերը հիվանդանոց կկառուցի՝ ներդնելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է Հրաչյա Ներսիսյան, 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա: «Նշված հողամասում, գույքի սեփականատիրոջ կողմից նախատեսվում է հիմնել հիվանդանոց` կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ: Այս նախագիծն առաջարկվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը: Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 36 «կողմ» ձայնով:
12:37 - 20 հոկտեմբերի, 2020
Երևանի ավագանին շուրջ 49 մլն դրամ հատկացրեց «Երևանտրանս»-ի կայանատեղին ավելի մատչելի դարձնելու համար

 |armenpress.am|

Երևանի ավագանին շուրջ 49 մլն դրամ հատկացրեց «Երևանտրանս»-ի կայանատեղին ավելի մատչելի դարձնելու համար |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ որոշում կայացրեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ փոփոխությունները լինելու են, մասնավորապես՝ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար: «Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակում, առաջարկվում է նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշեց Ներսեսյանը: Երևան քաղաքի ֆինանսավարկային տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք նախագծին դրական եզրակացություն են տվել: Քվեարկության համար գրանցվեց 35 ավագանու անդամ, և որոշումն ընդունվեց միաձայն:
12:06 - 20 հոկտեմբերի, 2020