Երևանի դպրոցները 682 անսարք UPS են հավաքել․ դրանք կվերապրոֆիլավորվեն |hetq.am|
13:13 - 06 նոյեմբերի, 2020

Երևանի դպրոցները 682 անսարք UPS են հավաքել․ դրանք կվերապրոֆիլավորվեն |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող դպրոցներում գտնվող 682 հատ անսարք UPS (հոսանքի անխափան սնուցման սարք) նվիրաբերվել է Էկոնոմիկայի նախարարությանը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 2-ի իր որոշմամբ հանրակրթական հաստատություններին թույլ է տվել իրենց պատկանող սարքավորումները նվիրաբերել նախարարությանը։

Քաղաքապետի համապատասխան որոշման հավելվածի ուսումնասիրությամբ պարզվում է, թե որ վարչական շրջանում քանի նմանատիպ անսարք UPS է հավաքվել։ Աջափնյակի դպրոցներում եղել է 120 հատ անսարք UPS, Ավանում՝ 25 հատ, Արաբկիրում՝ 104 հատ, Դավթաշենում՝ 22 հատ, Էրեբունիում՝ 71 հատ, Կենտրոնում՝ 62 հատ, Նոր Նորքում՝ 65 հատ, Նորք-Մարաշում` 10 հատ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 81 հատ, Նուբարաշենում՝ 10 հատ, Շենգավիթում՝ 83 հատ, Քանաքեռ–Զեյթունում՝ 29 հատ։ Խափանված UPS սարքերի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիոն 301 հազար 850 դրամ։

Էկոնոմիկայի նախարարությունից  փոխանցեցին, որ այդ սարքավորումների նվիրատվությունը պայմանավորված է ռազմական գործողություններով։ Խափանված UPS սարքավորումներ փոխանցվել են նաև պետական մի շարք հաստատություններից։ Թե ի՞նչ նպատակով են օգտագործվելու սարքավորումները՝ նախարարությունից չեն մանրամասնում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել