Հայհոյանքներով ու սպառնալիքներով լի տեսանյութն ինչպես է հայտնվել Հրապարակի լեդ էկրանին․ Քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|
16:55 - 13 նոյեմբերի, 2020

Հայհոյանքներով ու սպառնալիքներով լի տեսանյութն ինչպես է հայտնվել Հրապարակի լեդ էկրանին․ Քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 9-ից ապամոնտաժել է Հանրապետության հրապարակում իրենց կողմից տեղադրված էկրանը։ Այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

«Նոր լեդ էկրանը տեղադրվել է ՀՀ կառավարության նախաձեռնությաբ, նպատակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը տարածելն է եղել։ Ինչ վերաբերում է վերոնշյալ տեսանյութին, ապա հավելյալ տեղեկացրեցին, որ ուղերձից հետո, իրենց անհայտ պատճառներով, սխալմունքի հետեւանքով էկրանին է հայտնվել զինվորականի այդ տեսանյութը»,- ասացին վարչությունից։

Նշենք, որ տեսանյութին անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ դատապարտելի է Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին տեսանյութի ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել