Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է. քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին. Հայկ Մարության

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է. քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի երևանցիներ, Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում: Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է՝ հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքն անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետև մեր գործն արդար է, հաղթանակն՝ անխուսափելի: Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը: Հաղթելու ենք»։
12:01 - 11 հոկտեմբերի, 2020
Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևի ընդունման կապակցությամբ

Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևի ընդունման կապակցությամբ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ժնևի քաղաքային խորհրդի հարգելի անդամներ,Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևի ընդունման կապակցությամբ։Հատկապես պատերազմական գործողությունների թեժ փուլում կարևոր ենք համարում այս հասցեական ուղերձը, որով ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների թիրախում են դարձել Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքային ենթակառուցվածքները և պատմամշակութային հուշարձանները։Ժնևյան կոնվենցիայի համատեքստում բանաձևի շեշտադրումները հասցեական են և պետք է արժանան միջազգային հանրության գնահատականին և դրանից բխող գործողություններին։Առանձնահատուկ շնորհակալ ենք բանաձևի հեղինակներ Առնո Մորեյոնին, Աննա Բարսեղյանին, Օլիվիե Գուրթներին, Բրիջիտ Սուդերին, Ալեն դե Կալբերմատենին, Դելֆին Վյուզտին և մյուսներին այս նախաձեռնության համար։Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատմանը։ Հարգանքով և երախտիքով,Երևանի ավագանի»
13:43 - 10 հոկտեմբերի, 2020
Երևանը 100 մլն դրամ կտրամադրի Ստեփանակերտին՝ նախատեսվող կապիտալ  աշխատանքների իրականացման նպատակով |armenpress.am|

Երևանը 100 մլն դրամ կտրամադրի Ստեփանակերտին՝ նախատեսվող կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով |armenpress.am|

armenpress.am:  Երևան քաղաքը 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Հատկացման մասին հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 6-ին գումարվելիք արտահերթ նիuտի օրակարգում: Որոշման նախագծում նշված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100,000.0 հազար դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով»: Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
20:41 - 05 հոկտեմբերի, 2020
Արցախ ուղարկելու համար անհրաժեշտ իրեր հավաքող կազմակերպությունները գործողությունները պետք է համակարգեն համայնքային իշխանության հետ

Արցախ ուղարկելու համար անհրաժեշտ իրեր հավաքող կազմակերպությունները գործողությունները պետք է համակարգեն համայնքային իշխանության հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետություն տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է. Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Ձեր օգնությունը շատ կարեւոր է, ուստի պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։ Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի եւ կարիքների, եւ կուղարկվեն Արցախ։ Թաղապետարանների հասցեները եւ հեռախոսահամարները՝ ստորեւ. Աջափնյակ - Արա Սարգսյան փողոց. 5 +(374 11) 518 050Ավան - Խուդյակով փողոց հ. 222+(374 11) 518 108Արաբկիր - Ն. Զարյան փողոց հ. 27 +(374 11) 518 201Դավթաշեն - 3-րդ թաղամաս, հ. 23/1 +(374 11) 518 282Էրեբունի - Սասունցի Դավթի փողոց հ. 87 +(374 11) 518 331Կենտրոն - Տերյան փողոց հ.44 +(374 11) 518 401Մալաթիա-Սեբաստիա - Սեբաստիայի փողոց հ.32 +(374 11) 518 585Նոր Նորք - Գայի պողոտա հ. 19 +(374 11) 518 688Նորք-Մարաշ - Ա.Արմենակյան փողոց հ. 272 +(374 11) 518 718Նուբարաշեն - Նուբարաշենի 9-րդ փողոց հ. 4 +(374 11) 518 730Շենգավիթ - Գ. Նժդեհի փողոց հ. 26 +(374 11) 518 808Քանաքեռ-Զեյթուն - Դ. Անհաղթի փողոց հ. 11 +(374 11) 518 844»
14:22 - 02 հոկտեմբերի, 2020
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։  «Ծրագրի ավարտին մեր երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ: Շնորհակալությունս դոնոր կազմակերպություններին՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) մասնակիցներին՝ Եվրամիությանը, Շվեդիային, Գերմանիային, Լեհաստանին, Չեխիային, Լիտվային, Նորվեգիային ևԹայվանյան բիզնես հիմնադրամին»:
17:36 - 25 սեպտեմբերի, 2020
Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|

Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|

aysor.am: Հոկտեմբերի առաջին կեսին կհայտարարվի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Երևանի քաղաքապետարանի կողմից պետք է հայտարարվեն նախագծման, ինչպես նաև շինարարության մրցույթներ։ Դրանց ավարտից հետո նոր կգա կառավարության կողմից գումարի հատկացման հարցը», - հայտնել են գրասենյակից։ Նշվում է, որ մոտ օրերս կամփոփվեն մասնագիտական համապատասխան փաստաթղթերը, դրանք կթարգմանվեն ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կհամաձայնեցվեն միջազգային փորձագետների հետ։ «Նախատեսվում է հոկտեմբերի առաջին կեսին հայտարարել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, ինչը նույնպես  ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը կկազմի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա կհստակեցվեն նոր կայարանի կառուցման ծախսերը և կհայտարարվի բուն շինարարության մրցույթը։ Արդեն իսկ այդ փուլում պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը», -  հայտնել են Ավինյանի գրասենյակից։
16:43 - 24 սեպտեմբերի, 2020
Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել |armtimes.com|

Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել |armtimes.com|

armtimes.com: Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին առնչվող քրեական գործ է հարուցվել եւ խոսքը համայնքային բյուջեից միջոցներ յուրացնելու մասին է: Ըստ այդ լուրերի՝ քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված Արմեն Մխիթարյանն ավելի քան մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները, սակայն աշխատավարձ է ստացել: Նույն լուրերի համաձայն՝ «Լույս» խմբակցության վարորդի անունով փոխանցվող գումարը ստացել է Դավիթ Խաժակյանի քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված Արմեն Մխիթարյանը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է Ազգային ժողովում հրամանագրված վարորդին, եւ վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձը։ Քաղաքապետարան լրատվական ծառայությունից նախ տեղեկությունը հաստատեցին, ապա տրամադրեցին քաղաքապետարանին տուժող ճանաչելու մասին ոստիկանության որոշումը: Դրանում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկում որպես վարորդ հրամանագրված եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ամրակցված ավտոմեքենան շահագործող անձը համաձայնության է եկել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի հետ եւ 2019 թվականի օգոստոս ամսին կազմակերպել են իր մտերիմի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարորդի հաստիքում հրամանագրման գործընթացը: Մեզ տրամադրված փաստաթղթում նաեւ տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի խմբակցության վարորդը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո իր անվամբ դուրս գրված աշխատավարձի բանկային քարտը հանձնել է ՀՀ ԱԺ-ում հրամանագրված վարորդին: «Ավագանու՝ «Լույս» խմբակցության ղեկավարի վարորդ հրամանագրված անձի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները մոլորության մեջ ընկնելով, նշված անձի անվամբ 2019 թվականի օգոստոսից մինչեւ օրս կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»,-նշված է քաղաքապետարանի տրամադրած գրության մեջ: Նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից  Դավիթ Խաժակյանի վարորդ՝ Արմեն Մխիթարյանի բանկային քարտին որպես աշխատավարձ փոխանցվել է խոշոր չափի՝ ընդհանուր 2.5 միլիոն ՀՀ դրամ գումար, որն էլ խաբեությամբ հափշտակվել է: Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի՝ դեպքի առիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեկան գործ: Որոշում է կայացվել քրեական գործով տուժող ճանաչել Երեւանի քաղաքապետարանին: Հարուցված քրեական գործի, Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի ներգրավվածության ու այլ մանրամասների մասին խոսել ենք Դավիթ Խաժակյանի հետ: - Պարոն Խաժակյան, ըստ որոշ լրատվամիջոցների եւ մեր ունեցած տեղեկությունների՝ Երեւանի քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված անձը մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները եւ փաստացի աշխատավարձ է ստացել այլ անձ: Սա ճի՞շտ է: - Այդ տեղեկատվությունը տարածվեց Նիկոլ Փաշինյանի գրպանային գործիչ Արման Բաբաջանյանին պատկանող կայքում, որը անբարոյական սուտ է։ Սուտ է այն պարզ պատճառով, որ եթե վարորդը չհաճախեր աշխատանքի, ապա չէր վարձատրվի Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ չէր ստանա խրախուսումներ՝ պարգեւավճարի տեսքով։ - Ճի՞շտ է, որ խմբակցության մեքենան վարել եք միայն դուք: - Խմբակցության մեքենան ես վարում եմ այնպես, ինչպես Հայկ Մարությանը տեւական ժամանակ վարում է իրեն ամրակցված մեքենան այն պայմաններում, երբ նրա մեքենան եւս ունի վարորդ, որը նախատեսված է քաղաքապետարանի հաստիքացուցակով։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
18:02 - 23 սեպտեմբերի, 2020
Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

Գ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթևեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։ Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաև նստարաններ կտեղադրվեն։Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված:
17:53 - 23 սեպտեմբերի, 2020
Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին |armtimes.com|

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործարարը դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի առթիվ էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։  Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի կողմից տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները եւ պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:13 - 23 սեպտեմբերի, 2020
Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը. կլուսավորվի շուրջ 100 անցում

Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը. կլուսավորվի շուրջ 100 անցում

Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել: Համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ընթացքում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է տեղադրել 674 LED լուսատու: Ընթացիկ տարում, ի դեպ, արդեն իսկ ամբողջությամբ էներգախնայող՝ LED լուսատուներով են լուսավորվել Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:Արդիականացվում է նաև գեղարվեստական լուսավորությամբ լուսավորվող երևանյան արձանների լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով: Նշվում է նաև, որ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել ստուգայցերն ու հետևողական աշխատանք տանել շինհրապարակները կազմակերպելու և սանիտարական նորմերն ապահովելու համար: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների: Այս առումով ակնկալվում է Ճանապարհային ոստիկանության հետևողական աշխատանքը՝ իրավախախտումներն արձանագրելու և դեպքերը կանխելու համար: Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքները վերացնելու նպատակով մոտ օրերին կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: Զեկուցվել է, որ նախատեսվում է 5-րդ մուտքի ապամոնտաժումը, հենապատի կառուցումը և շենքի տանիքի ամբողջական վերանորոգումը: ՀՀ կառավարության որոշմամբ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի: Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Մասնավորապես, լրացումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրենքի՝ շրջանառվող նախագծով հնարավորություն է տրվում վերցնել չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո: Դա նաև արդյունավետ վարչարարություն իրականացնելու հնարավորություն է տալիս: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը Ազգային ժողովի հետ՝ օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: Իսկ չսահմանված վայրերում աղբ թափելու խնդիրն առկա է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է հետևողական հսկողություն իրականացնել՝ օգտագործելով նաև վարչական լծակները: Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծի մրցույթի մշակման աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետին զեկուցվել է, որ առաջիկայում նախագծման մրցույթից հետո կմեկնարկի շինարարական աշխատանքների նախապատրաստման գործընթացը:
17:57 - 22 սեպտեմբերի, 2020
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին՝ համատեղ աշխատանքի համար: Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է. «Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային իշխանության աշխատանքային մոտեցումների կարևորագույն հիմնաքարն է, որը մենք դրել ենք: Ես ուզում եմ, որ դուք դիտարկեք վարչության պետին որպես հարցերի ուղիղ հասցեատիրոջ և վերջնական որոշում կայացնող»,- դիմելով դպրոցի տնօրեններին նշել է փոխքաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ համատեղ ուժերով փորձելու է խնդիրներին տալ համակարգային լուծումներ, որոնք աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:  
18:15 - 16 սեպտեմբերի, 2020