Գ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթևեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։
Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաև նստարաններ կտեղադրվեն։
Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված:
comment.count (0)