aysor.am: Հոկտեմբերի առաջին կեսին կհայտարարվի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«Երևանի քաղաքապետարանի կողմից պետք է հայտարարվեն նախագծման, ինչպես նաև շինարարության մրցույթներ։ Դրանց ավարտից հետո նոր կգա կառավարության կողմից գումարի հատկացման հարցը», - հայտնել են գրասենյակից։
Նշվում է, որ մոտ օրերս կամփոփվեն մասնագիտական համապատասխան փաստաթղթերը, դրանք կթարգմանվեն ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կհամաձայնեցվեն միջազգային փորձագետների հետ։
«Նախատեսվում է հոկտեմբերի առաջին կեսին հայտարարել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, ինչը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը կկազմի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա կհստակեցվեն նոր կայարանի կառուցման ծախսերը և կհայտարարվի բուն շինարարության մրցույթը։ Արդեն իսկ այդ փուլում պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը», - հայտնել են Ավինյանի գրասենյակից։
comment.count (0)