Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:09 - 19 փետրվարի, 2020
Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին, շաբաթ երեկոյան Ստամբուլում հնչեցրած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
17:54 - 16 փետրվարի, 2020
Թրամփն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը |tert.am|

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակն ու Լիբիայի ճգնաժամը:Այս մասին հայտնել են թուրք առաջնորդի վարչակազմից: «Այսօր մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ: Կողմերը զրույցի ընթացքում համաձայնություն են հայտնել, որ սիրիական զորքերի գրոհներն Իդլիբ նահանգում անթույլատրելի են, և կարծիք են փոխանակել առ այն, թե ինչպես պետք է վերջ դրվի այդ ճգնաժամին: Կողմերն ընդգծել են նաև Լիբիայում կայունության ապահովման կարևորությունը»,- ասվում է թուրքական վարչակազմի հայտարարության մեջ: Նշվում է, որ առաջնորդները պայմանավորվել են կրկին բանակցություններ սկսել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու շուրջ:
11:38 - 16 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

tert.am: իրիական բանակը շաբաթ Հալեպ և Իդլիբ նահանգներում շարունակել է առաջ շարժվել և հսկողության տակ է առել մայրուղու մոտ կեսը, որը իրար է կապում այս նահանգների համանուն կենտրոնները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի Իդլիբ նահանգի հարձակումը և թուրքական դիտորդական կետերից հեռանա մինչև փետրվարի վերջ: Էրդողանը հակառակ դեպքում սպառնացել է ռազմական պատասխանով: Շաբաթ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի սպասի մինչև փետրվարի ավարտ, այլ պահանջում է Սիրիայի զորքերի անհապաղ դուրսբերում: «Սիրիական բանակը Հալեպի կողմից ազատագրել է Հալեպ - Իդլիբ մայրուղին(խմբ.՝ մի մասը), այն բանից հետո, երբ ազատագրել է ոստիկանական դպրոցի և Քահրաբ, Ռահալ և Շամ բնակելի համալիրների շրջանները»,- փոխանցում է հեռուստաալիքը: Այս շրջանները գտնվում են Հալեպ քաղաքից դեպի արևմուտք: Բացի դա, զինվորականները հսկողության տակ են առել Հալեպից դեպի արևմուտք գտնվող Մանսուրա, Ուվեյջիլ, Աջիլ գյուղերը, ինչպես նաև քաղաքի Ռաշիդին-1 շրջանը, հայտնում է կառավարական al-Watan թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ «Ջեմբհատ ան-Նուսրայի» զինյալների դեմ դաժան մարտերից հետո Սիրիական բանակը հսկողության տակ է առել նաև Հալեպի գիտահետազոտական կենտրոնը:
10:23 - 16 փետրվարի, 2020
Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր» |ermenihaber.am|

Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, հայկական հարցի «մասնագետ» պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել: Սերրթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ: Ժխտողականության պետական թեզերի համակարգողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ: Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով:  Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն: Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խոսել էր ժխտողականության աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախատեսում են ընդլայնել աշխատանքները՝ դրանք համալրելով նոր գործիքակազմով:
10:56 - 15 փետրվարի, 2020
Թուրքիայի զինուժը պատասխան կրակ է բացել Իդլիբում իր դիրքերի հրետակոծությունից հետո
 |tert.am|

Թուրքիայի զինուժը պատասխան կրակ է բացել Իդլիբում իր դիրքերի հրետակոծությունից հետո |tert.am|

tert.am: Թուրքիան պատասխան կրակ է բացել սիրիական Իդլիբում տեղակայված դիրքերի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ հարվածներ էին հասցվել թուրքական դիտակետերին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչին: Վերջինս նշել է, որ Թուրքիան պատասխանել է այդ հարձակմանը՝ թշնամական թիրախների ամբողջական ոչնչացման նպատակով՝ վրեժ լուծելու զոհված զինվորների համար: Հիշեցնենք, որ սիրիական Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետի ուղղությամբ բացված կրակի հետևանքով մահացել է թուրքական բանակի 5 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ինտենսիվ հրետակոծությունն իրականացվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից:
18:37 - 10 փետրվարի, 2020
Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայի, ոչ էլ Սոչիի պայմանավորվածություններին․ Էրդողան |ermenihaber.am|

Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայի, ոչ էլ Սոչիի պայմանավորվածություններին․ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է իդլիբյան վերջին զարգացումներին։ Էրդողանը մասնավորապես նշել է, որ այդ խնդրի շուրջ Սոչիում և Աստանայում որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, և եթե Ռուսաստանը հավատարիմ մնա ձեռք բերված համաձայնություններին, ապա իրենք էլ պատրաստ են պահպանել համաձայնությունները։ Սակայն, ըստ Թուրքիայի նախագահի, Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայում, ոչ էլ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ Թուրքիայի համբերությունն էլ անսահման չէ։ «Ռուսաստանն իր գործողությունները բացատրում է ահաբեկչության դեմ պայքարով։ Սակայն ովքե՞ր են ահաբեկիչները։ Իրենց հողերը պաշտպանողնե՞րը։ Նրանք ընդվզողներ են։ Իրենց որ հարցնես, կասեն Թուրքիայում գտնվող 4 միլիոն սիրիացիներն էլ են ահաբեկիչ։ Բայց այդ մարդիկ փախել են Ասադի հալածանքներից ու եկել են մեզ մոտ».- ասել է Էրդողանը։ Նա ընդգծել է նաև, որ այս պահին Աստանայի համաձայնությունները չեն գործում և լռության են մատնվել։ Որպեսզի Աստանայի համաձայնությունները կյանքի կոչվեն, ըստ Էրդողանի, անհրաժեշտ է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միասնական կամքը։
09:08 - 31 հունվարի, 2020
Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է կա՛մ մատակարարել F-35 կործանիչները, կա՛մ վերադարձնել Թուրքիայի գումարները |tert.am|

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է կա՛մ մատակարարել F-35 կործանիչները, կա՛մ վերադարձնել Թուրքիայի գումարները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչները կմատակարարվեն Թուրքիա, հակառակ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի վերադարձնել Թուրքիայի կողմից կործանիչների համար վճարված գումարները: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը: «ԱՄՆ-ը կա՛մ կմատակարարի մեզ ինքնաթիռները, կա՛մ կվերադարձնի գումարները: Իսկ եթե ո՛չ այս, ո՛չ այն տարբերակը, ապա մենք ուրիշ տեղից կգնենք: Ինքներս կպատրաստենք»,-տեղեկացրել է Էրդողանը լրագրողներին: С-400 ռուսական համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է 2019 թվականի ամռանը և պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն հրաժարվի F-35 կործանիչներ մատակարարել Թուրքիային:
13:44 - 29 հունվարի, 2020
Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան |ermenihaber.am|

Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան |ermenihaber.am|

armenpress.am։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա լրագրողներին արել Է ինքնաթիռում՝ վերադառնալով Մալայզիա կատարած ուղեւորությունից:«Նրանք (ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները) ասում Էին, որ քայլեր կձեռնարկեն С-400-ի եւ F-35-ի կապակցությամբ: Բայց դրանք ավարտված գործեր են, մենք այդ մասին քանիցս խոսել ենք: Այժմ նրանք առանց ամաչելու ասում են, որ պատժամիջոցներ կսահմանեն «Թուրքական հոսքի» կապակցությամբ: Անտարակույս, նման բոլոր քայլերի համար մենք նույնպես պատժամիջոցներ կկիրառենք»,-Էրդողանի խոսքը դեկտեմբերի 20-ին մեջբերում Է NTV հեռուստաալիքը:Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կողմից այդ քայլը կարելի Է դիտարկել որպես «բացահայտ միջամտություն Թուրքիային գործերին»:ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 20-ին կստորագրի 2020 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն: Պլանը, մասնավորապես, նախատեսում Է հակառուսական պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:43 - 20 դեկտեմբերի, 2019