Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադարարի ռեժիմը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով աջակցել բանակցությունների վերսկսմանը
 |tert.am|

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադարարի ռեժիմը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով աջակցել բանակցությունների վերսկսմանը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջագային նորմերի շրջանակում վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, հայտնում է IRNA պետական գործակալությունը: Ճեպազրույցի ժամանակ Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի խախտման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ շաբաթ, և դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների և բնակելի շենքերի հրթիռակոծությունը: Խաթիբզադեն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում ամուր խաղաղության հասնելու համար:
12:43 - 12 հոկտեմբերի, 2020
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հայտնում է ria.ru-ն։ «Մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ռոհանին Ռուսաստանի նախագահին հայտնել է իր աջակցությունը Ղարաբաղում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և շուտափույթ կարգավորման բանակցությունների մեկնարկին: «Իրանի նախագահը աջակցություն է հայտնում հրադադարի մարդասիրական պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների, ինչպես նաև բովանդակային բանակցությունների մեկնարկի շնորհիվ` հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:47 - 10 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը իրանական 18 բանկերի մտցրել Է պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Սահմանափակումների ներքո են հայտնվել մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Amin Investment Bank-ը, Bank Keshavarzi Iran-ը, Bank Maskan-ը, Iran Zamin Bank-ը: Ամերիկյան գերատեսչությունն այդ կազմակերպություններին մեղադրել Է իրանական կառավարության «նենգամիտ գործությունը» ֆինանսավորելու մեջ: «Մեր պատժամիջոցների ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ Իրանը չի դադարեցրել իր աջակցությունը ահաբեկչական գործունեությանը եւ վերջ չի տվել իր միջուկային ծրագրին»,-ասել Է նա: 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս Է եկել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերստին պատժամիջոցներ Է սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչպես նաեւ նրա տնտեսական գործընկերների նկատմամբ: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը մինչեւ զրո հասցնելու նպատակի մասին եւ կոչ Է արել հրաժարվել դրա գնումներից: Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին բողոք Է հայտնել, որում ասվում Է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) չկատարելու մասին, որն ընդունվել Է 2015 թվականին: Վաշինգտոնը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը գործարկելու ցանկության մասին: ԱԽ-ի անդամների ճնշող մեծամասնությունը հանդես Է եկել ամերիկյան նախաձեռնությունների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:59 - 09 հոկտեմբերի, 2020
Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին |hetq.am|

Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին |hetq.am|

hetq.am: Հարցազրույց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։ -Տիկին Իսկանդարյան, ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, փորձում է խորամանկ մարտավարությամբ առաջ շարժվել՝ մի կողմից ունենալով Իրանի հետ սահմանը եւ մտածելով, որ հայկական կողմը զերծ կմնա սահմանի ուղղությամբ հարվածներ հասցնել։ Սակայն ՊՆ ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ Իրանի պատասխանն իր սահմանին ընթացող մարտերի վերաբերյալ միայն հայտարարությունների մակարդակով չէ։ Ի՞նչ գործնական քայլերի է դիմել Իրանը ադրբեջանական գրոհի եւ հայկական պատասխանի ֆոնին։ -Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ուշադիր է հետեւում այս ամեն ինչին, եւ հետաքրքիր է, որ ժամեր առաջ ԻԻՀ նախագահը ավելի կոշտ հայտարարություն հնչեցրեց, որտեղ շեշտադրումներ արեց՝ ասելով, որ ժամանակին իրենք պայքարել են Սիրիայում հենց այդ ահաբեկիչների դեմ, ապա հիշատակեց Ղասեմ Սոլեյմանիի կատարած սխրագործությունները եւ նշեց, որ եթե իրենք պայքարել են Սիրիայում, թույլ չեն տա, որ այդ նույն ահաբեկիչներն այս պահի դրությամբ հայտնվեն ԻԻՀ սահմանի երկայնքով: Իհարկե, կողմերին կրկին կոչ արեց հետ քաշել այդ ահաբեկչական խմբերին, այսինքն՝ չկոնկրետացրեց որեւէ երկրի, բայց քանի որ ՀՀ-ն որեւէ կերպ ներգրավված չէ այդ ահաբեկիչների ներկրման գործընթացին, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին: -Իրանը վստահաբար տեղյակ է իր սահմանների մոտ գտնվող եւ Ադրբեջանի համար կռվող վարձկանների եւ ահաբեկչական խմբավորումների մասին։ Բայց մյուս կողմից Իրանի հյուսիսային շրջանում բավականին մեծաթիվ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում, որոնք Իրանի քաղաքացիներ են, բայց սերտ կապեր ունեն Ադրբեջան պետության հետ։ Ազգային անվտանգության եւ էթնիկական խնդրի այս դժվար թվացող իրավիճակում ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում պաշտոնական Թեհրանը։ -Երկու օր առաջ Թավրիզ ժամանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի բրիգադի ղեկավարը: Սա շատ լուրջ քայլ էր իրենց կողմից, որը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ն որեւէ կերպ թույլ չի տալու թե՛ հենց այդ տարածքում՝ Թավրիզում, թե՛ հյուսիսային հատվածներում, հակակառավարական ցույցեր իրականացնել: Իսկ այն տեղեկությունը, որ Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին, համապատասխանում է իրականությանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
18:03 - 07 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

 |armenpress.am|

ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: Այս մասին տեղեկացնում է ISNA-ն: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, և որոշվել է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կզրուցի: Մահմուդ Վաեզին նաև անդրադարձել է պատերազմի հետևանքով Իրանում առաջացած որոշ հուզումներին:  «Ոմանք, ովքեր երկրից դուրս են գտնվում, փորձում են պատերազմական իրավիճակն օգտագործելով՝ երկրի ներսում հայերի և ադրբեջանցիների միջև հակասություններ ստեղծել։ Այս առնչությամբ տեսանյութեր են հրապարակվել, որոնց ուսումնասիրությունից պարզվել, որ Իրանում չեն արվել։ Այս հարցն, անշուշտ, կառավարությունը քննարկել է, և անհրաժեշտ հրահանգներ տվել Ներքին գործերի նախարարությանը։ Այս օրերին իրավիճակը բարելավվել է, և մենք պետք է զգոն լինենք, որ արտաքին խնդիրները ներքին համախմբվածությանը վնաս չհասցնեն»,-ասել է նա:
14:52 - 07 հոկտեմբերի, 2020
Չենք կարող թույլ տալ արկեր մեր սահմաններին և ահաբեկչություն՝ տարածաշրջանում
 |civilnet.am|

Չենք կարող թույլ տալ արկեր մեր սահմաններին և ահաբեկչություն՝ տարածաշրջանում |civilnet.am|

civilnet.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարություն է արել ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ։ Նա շեշտել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն կա, այս մասին հայտնում է Iran Press կայքը։ «Կրակը, պատերազմն ու արյունահեղությունը լուծում չեն։ Մենք շատ ենք ցավում այս հակամարտության համար։ Չենք կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակի տակ։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Սոլեյմանիին, պարտված է տարածաշրջանում»,- ասել է Ռոհանին։ Նա հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերաճել տարածաշրջանային պատերազմի։ «Պետք է զգույշ լինել, և այստեղ ու այնտեղ կրակի վրա յուղ լցնողները որևէ մեկի օգտին չեն հանդես գալիս»,- նշել է Իրանի նախագահը։  
12:24 - 07 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական ստորաբաժանումները կուտակվում են արցախա-իրանական սահմանի երկայնքով․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ստորաբաժանումները կուտակվում են արցախա-իրանական սահմանի երկայնքով․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով՝ փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը:
08:57 - 07 հոկտեմբերի, 2020
Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: Այս մասին Իրանի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: Ռոհանին մտահոգություն է հայտնել նաև, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- նշել է Ռոհանին: Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
23:34 - 06 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մոսկվան և Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների, արմատական ​​զինյալների ներգրավման վտանգը։ Դիվանագիտական ​​կարգավորումը այլընտրանք չունի, որի սկիզբը պետք է լինի զինադադարը ՝ առանց նախապայմանների», - ասված է հաղորդագրության մեջ: Լավրովը մատնանշել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Նախարարները կրկին շեշտել են, թե ինչ կարևոր դեր կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները։ Կողմերը պայմանավորվել են պահպանել հետագա շփումները։
20:20 - 06 հոկտեմբերի, 2020
Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։ «Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», - այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով, - «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։ Տեղական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե երեկ Իրանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից նահանգում մի քանի ռումբ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան մի երեխա վնասվածքներ է ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։
18:54 - 06 հոկտեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին: Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները: Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, և կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաև անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը: Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:
19:50 - 05 հոկտեմբերի, 2020
Իրանի ԱԳՆ խոսնակը վերահաստատել է ԼՂ-ում բախումները դադարեցնելու և բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը

Իրանի ԱԳՆ խոսնակը վերահաստատել է ԼՂ-ում բախումները դադարեցնելու և բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն լրջորեն նախազգուշացրել է ԼՂ հակամարտության կողմերին չխախտել իրանական սահմանը։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական կայքը։ Շաբաթ օրը Իրանի սահմանների ոտնահարման մասին հաղորդագրությունների վերաբերյալ լրագրողների հարցին, Խաթիբզադեն պատասխանեց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ և շատ զգայունությամբ է վերահսկում տեղաշարժերը մեր երկրի սահմանային շրջաններում»: Խոսնակը ընդգծել է, որ տարածաշրջանի պատերազմող  կողմերից իրանական հողի ցանկացած ոտնահարում «անտանելի» կլինի՝ ավելացնելով. «Մենք լրջորեն զգուշացնում ենք բոլոր կողմերին այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»: Իրանցի խոսնակը նաև վերահաստատել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելու, քաղաքացիական անձանց պաշտպանության սկզբունքը պահպանելու, բախումները դադարեցնելու և լուրջ ու ծրագրված բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Վերջում Հաթիբզադեն հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու այս նպատակների իրականացմանը: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:34 - 05 հոկտեմբերի, 2020
Իրանցի խորհրդարանականներն այցելել են ԼՂ սահման․ Mehr
 |tert.am|

Իրանցի խորհրդարանականներն այցելել են ԼՂ սահման․ Mehr |tert.am|

tert.am: Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյի հայտարարությանը հղումով։«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ շրջան։ Այցը միտված էր այցելել սահման և քննարկել Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր»,- ասված է նրա հայտարարությունում։Նա հայտարարել է, որ «այցի ընթացքում ուսումնասիրվել են Իրանի սահմանամերձ շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքները»։    
12:29 - 05 հոկտեմբերի, 2020
Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները |armenpress.am|

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները |armenpress.am|

armenpress.am:  Իրանը մեծ զգայունությամբ և լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Ինչպես տեղեկացնում է  Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով  Ադրբեջանի և Արցախի միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրությունները: «Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում ՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին»,- ասել է Խաթիբզադեն: Նա նաև ընդգծել է լուրջ բանակցությունների սկսման անհրաժեշտությունը: Կարևոր է պահպանել քաղաքացիական անձանց վրա չհարձակվելու սկզբունքը: Պետք է դադարեցվեն բախումները, և այդ նպատակներին հասնելու հարցում Իրանը պատրաստ է սատարել:
17:29 - 03 հոկտեմբերի, 2020
Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղ բերված սիրիացի և լիբիացի զինյալների թեման

Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղ բերված սիրիացի և լիբիացի զինյալների թեման

Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Զարիֆի միջև։ Մանրամասն քննարկվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնեցին շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և լարվածությունը լիցքաթափել, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը: Ս. Վ. Լավրովը շեշտեց, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական   միջոցներով: Նախարարները շեշտել են են այն կարևոր դերը, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները, կարող են ունենալ բանակցային սեղանին, կողմերի շուտ վերադարձի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում:
20:57 - 02 հոկտեմբերի, 2020