Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադարարի ռեժիմը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով աջակցել բանակցությունների վերսկսմանը
 |tert.am|
12:43 - 12 հոկտեմբերի, 2020

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադարարի ռեժիմը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով աջակցել բանակցությունների վերսկսմանը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջագային նորմերի շրջանակում վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, հայտնում է IRNA պետական գործակալությունը:

Ճեպազրույցի ժամանակ Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի խախտման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ շաբաթ, և դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների և բնակելի շենքերի հրթիռակոծությունը:

Խաթիբզադեն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում ամուր խաղաղության հասնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել