Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին |hetq.am|
18:03 - 07 հոկտեմբերի, 2020

Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին |hetq.am|

hetq.am: Հարցազրույց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

-Տիկին Իսկանդարյան, ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, փորձում է խորամանկ մարտավարությամբ առաջ շարժվել՝ մի կողմից ունենալով Իրանի հետ սահմանը եւ մտածելով, որ հայկական կողմը զերծ կմնա սահմանի ուղղությամբ հարվածներ հասցնել։ Սակայն ՊՆ ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ Իրանի պատասխանն իր սահմանին ընթացող մարտերի վերաբերյալ միայն հայտարարությունների մակարդակով չէ։ Ի՞նչ գործնական քայլերի է դիմել Իրանը ադրբեջանական գրոհի եւ հայկական պատասխանի ֆոնին։

-Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ուշադիր է հետեւում այս ամեն ինչին, եւ հետաքրքիր է, որ ժամեր առաջ ԻԻՀ նախագահը ավելի կոշտ հայտարարություն հնչեցրեց, որտեղ շեշտադրումներ արեց՝ ասելով, որ ժամանակին իրենք պայքարել են Սիրիայում հենց այդ ահաբեկիչների դեմ, ապա հիշատակեց Ղասեմ Սոլեյմանիի կատարած սխրագործությունները եւ նշեց, որ եթե իրենք պայքարել են Սիրիայում, թույլ չեն տա, որ այդ նույն ահաբեկիչներն այս պահի դրությամբ հայտնվեն ԻԻՀ սահմանի երկայնքով:

Իհարկե, կողմերին կրկին կոչ արեց հետ քաշել այդ ահաբեկչական խմբերին, այսինքն՝ չկոնկրետացրեց որեւէ երկրի, բայց քանի որ ՀՀ-ն որեւէ կերպ ներգրավված չէ այդ ահաբեկիչների ներկրման գործընթացին, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին:

-Իրանը վստահաբար տեղյակ է իր սահմանների մոտ գտնվող եւ Ադրբեջանի համար կռվող վարձկանների եւ ահաբեկչական խմբավորումների մասին։ Բայց մյուս կողմից Իրանի հյուսիսային շրջանում բավականին մեծաթիվ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում, որոնք Իրանի քաղաքացիներ են, բայց սերտ կապեր ունեն Ադրբեջան պետության հետ։ Ազգային անվտանգության եւ էթնիկական խնդրի այս դժվար թվացող իրավիճակում ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում պաշտոնական Թեհրանը։

-Երկու օր առաջ Թավրիզ ժամանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի բրիգադի ղեկավարը: Սա շատ լուրջ քայլ էր իրենց կողմից, որը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ն որեւէ կերպ թույլ չի տալու թե՛ հենց այդ տարածքում՝ Թավրիզում, թե՛ հյուսիսային հատվածներում, հակակառավարական ցույցեր իրականացնել: Իսկ այն տեղեկությունը, որ Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին, համապատասխանում է իրականությանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել