Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

COVID-19. Հնդկաստանում մեկ օրում ավելի քան 7 հազար նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

COVID-19. Հնդկաստանում մեկ օրում ավելի քան 7 հազար նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 26 մլն 812 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 879 հազարը, ապաքինվել է ավելի քան  18 մլն 921 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում կա 6 մլն 389 հազար 413 հաստատված դեպք:  Մահացածների թիվը 192 հազար 132 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 մլն 91 հազար 801-ի, մահերինը՝ 125 հազար 584-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում Հնդկաստանն է: Այս երկրում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4 մլն 27 հազար 718-ի, մահերինը՝ 69 հազար 668-ի: Վերջին 24 ժամում Հնդկաստանում 7 հազար 479 դեպք է հաստատվել: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 20 հազար 310 մարդ, մահացել 17 հազար 759 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 205 նոր դեպք: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 676 հազար 848 է, մահերինը՝ 29 հազար 554: Մեքսիկայում վերջին 24 ժամում մահացել է 522 մարդ, հաստատվել 6196 նոր դեպք: Այստեղ ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասել է 623 հազար 90-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 382 հազար 772 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 22 հազար 44: 276 հազար 555 է, այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 564 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1621-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 10-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 112, որից ապաքինվել է 80 հազար 284-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Արաբական երկրներից Սաուդյան Արաբիայում հաստատվել է ընդհանուր 319 հազար 141 դեպք: Իրաքում հաստատված դեպքերի թիվը հասել է 252 հազար 75-ի, Կատարում՝ 119 հազար 637-ի, Եգիպտոսում՝ 99 հազար 582-ի: Լիբանանում կա ընդհանուր 19 հազար 490 դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 183: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3041-ի, վարակի հետևանքով մահացել է 127 մարդ:
14:06 - 05 սեպտեմբերի, 2020
COVID-19. Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 842 հազարը: Ապաքինվել է ավելի քան 17 միլիոն 336 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 97 հազար 426 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 185 հազար 985 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե՛ ընդհանուր ցուցանիշով, թե՛ մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 812 հազար 605-ի, մահերինը՝ 119 հազար 594-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 3 միլիոն 476 հազար 43, մահերինը՝ 62 հազար 817: Վերջին 24 ժամում Հնդկաստանում 14 հազար 803 նոր դեպք է հաստատվել: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 985 հազար 346 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 941 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 17 հազար 25 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 629 հազար 961 է, մահերինը՝ 13 հազար 743: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 371 հազար 816 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 21 հազար 359: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 9-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 22, որից ապաքինվել է 80 հազար 126-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:31 - 29 օգոստոսի, 2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ԱՄՆ-ի ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու պահանջը |tert.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ԱՄՆ-ի ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու պահանջը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ թիվ 2231 բանաձևի շրջանակում պատժամիջոցները վերականգնելու պահանջը. ԱԽ անդամ պետությունների մեծամասնությունը կարծում է, որ Միացյալ Նահանգները նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի, հաղորդում է РИА Новости-ն: Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ծանուցել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մտադրության մաին՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմք է ծառայում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ 2015թ-ին կնքված Համատեղ գործողությունների ծրագրի պահանջների՝ Իրանի կողմից խախտումները: Ռուսաստանի ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մտադրությունները բացարձակապես անհիմն են և չունեն ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հիմքեր: Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պահանջ ներկայացնելու իրավունք չունի, քանի որ 2018թ-ին դուրս է եկել միջուկային գործարքից:  
10:26 - 26 օգոստոսի, 2020
Մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ դեպի Երևան և հակառակ ուղղություններով 48 չվերթ կիրականացվի

Մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ դեպի Երևան և հակառակ ուղղություններով 48 չվերթ կիրականացվի

Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 17:00): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 19:00, ժամանում ս.թ. օգոստոսի 26 ժամը 05:50): Ս. թ. օգոստոսի 25֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան-Լոս Անջելես չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35, ս.թ. օգոստոսի 26 մեկնում 13։10)։ Ս. թ. օգոստոսի 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Գյումրի –Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (մեկնում 21:55): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25): Ս. թ. օգոստոսի 25-ին և սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00): Ս. թ. օգոստոսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 20:30): Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10): Ս. թ. օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին և 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45): Ս.թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:30, մեկնում 04:30): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 19:30): Ս. թ. օգոստոսի 28-ին սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50): Ս. թ. օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երևան-Թեհրան չարտերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամանում 02:30, մեկնում 04:30): Ս. թ. օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 5-ին, 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35): Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։ Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05): Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։ Ս. թ. օգոստոսի 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս.թ. օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00): Ս. թ. 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. սեպտեմբերի 1-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 08:30, ժամանում 12:30): Ս.թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով: ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
10:32 - 25 օգոստոսի, 2020
Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում |armenpress.am|

Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին  նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել Է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»: «Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել Է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»: «Բայց եթե հաղթի (դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ) Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ նույնպիսի գործարք, ինչպս Ջոն Քերիի հետ, որն անիրազեկ Է, Բարաք Օբամայի հետ, որը, ճիշտն ասած, այն ինչ վերաբերում Է գործարքներ կնքելուն, անիրազեկ Է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: ՛ Իրանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաեւ Գերմանիան 2015 թվականին մշակեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ), որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն: Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատ Օբաման Էր, պետքարտուղարը՝ Քերին: 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց: Թրամփը բազմիցս պնդել Է, որ պատրաստ Է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությոնների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված Է ԳՀՀՊ-ն փոխարինելու մի այլ պայմանագրով, որն ընդգրկեր ոչ մայն Իրանի միջուկային ծրագիրը, այլեւ լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:00 - 24 օգոստոսի, 2020
Իրանը պատրաստ է բանակցել խոցված ուկրաինական օդանավի փոխհատուցման շուրջ |azatutyun.am|

Իրանը պատրաստ է բանակցել խոցված ուկրաինական օդանավի փոխհատուցման շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը պատրաստ է բանակցել Թեհրանի օդային տարածքում խոցված ուկրաինական օդանավի փոխհատուցման շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի Ավիացիայի կազմակերպության նախագահ Թուրաջի Զանգաշեն: «Անկասկած Իրանը ստանձնել է այդ սխալի պատասխանատվությունը, հետևաբար ամբողջովին պատրաստ է բանակցություններ սկսել փոխհատուցման շուրջ»,- IRNA գործակալության փոխանցմամբ, ասել է իրանցի պաշտոնյան: Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար օդանավը ոչնչացվել է հունվարի 8-ին: Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ: Օրեր տևած ժխտումներից հետո Իրանի իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել` ուկրաինական Boeing-ը կործանվել է երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով: Վերջին շաբաթներին հայտնի է դարձել, որ պաշտոնական Թեհրանը Ուկրաինա է ուղարկել փոխհամաձայնության հուշագրի նախագիծ, ըստ որի` Կիևը և զոհերի ընտանիքները համաձայն են, որ օդանավը խոցվել է «մարդկային սխալի» պատճառով և հրաժարվում են դատարան դիմելու իրավունքից։ Ուկրաինան մերժել է այդ առաջարկը:
18:46 - 23 օգոստոսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 179 հազար 200 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 536 հազար 488-ի, մահերինը՝ 113 հազար 454-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 979 հազար 562, մահերինը՝ 55 հազար 950: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 951 հազար 897 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 921 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 16 հազար 310 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 603 հազար 338 է, մահերինը՝ 12 հազար 843: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 354 հազար 764 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 376: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 255 հազար 723-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 80 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1394-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 939, որից ապաքինվել է 79 հազար 851-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 305 հազար 186 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 197 հազար 85 ընդհանուր, 6 հազար 283 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 116 հազար 481, մահերինը՝ 193: Եգիպտոսում առկա է 97 հազար 148 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 231 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 66 հազար 193 է, մահացածներինը՝ 370: Լիբանանում կա 11 հազար 580 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 116: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2073-ի: Վարակի հետևանքով մահացել է 83 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
13:07 - 22 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին |armenpress.am|

ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը դեմ Է հանդես Է եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ Ռուսաստանն առաջարկել Է քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի մտադրությունը: Այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հետ եւ խորհրդին բողոք Է ներկայացրել Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) դրույթները չկատարելու համար, որպեսզի գործարկվի 2231 բանաձեւի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը: Ռուսաստանն օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ Է խնդրել այդ իրադրությունը քննարկելու համար: Գրեթե ամբողջ Անվտանգության խորհուրդը կարծում Է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի գործարկել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, քանի որ նա այլեւս ԳՀՀԾ-ի անդամ չԷ: «Պատժամիջոցների վերականգնումը գործարկելու անհիմն պնդումից հետո մեր ամերիկացի գործընկերները դեմ են հանդես եկել Անվտանգության խորհրդի նիստի անցկացմանը, որը քննարկելու Էր, թե ինչ Է տեղի ունենում 2231 բանաձեւի կատարման հետ»,-գրել Է Պոլյանսկին Twitter-ում: Այժմ նիստը, հավանաբար, չի կայանա օգոստոսի 21-ին, ինչպես դա խնդրել Էր Ռուսաստանը: «Մենք ափսոսում ենք, որ նրանք ոչ միայն փորձում են աշխարհին մոլորության մեջ գցել պատժամիջոցների վերականգնման իրավունքի առկայության վերաբերյալ, այլեւ խուսափում են այդ հարցի ազնիվ քննարկումից: Ոչ պատշաճ գործելակերպ մեծ երկրի համար»,-ընդգծել Է մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:30 - 21 օգոստոսի, 2020

Թեհրանը հայտարարել է նոր բալիստիկ հրթիռների ստեղծման մասին |azatutyun.am|

Թեհրանը հայտարարել է նոր բալիստիկ հրթիռների ստեղծման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտարարել է նոր բալիստիկ հրթիռների ստեղծման մասին։ Իրանցի գիտնականների ջանքերով ստեղծված երկու հրթիռներից մեկը Իրանի իշխանությունները որոշել են կոչել ի պատիվ այս տարվա հունվարին Բաղդադում ամերիկյան հրթիռակոծության հետևանքով զոհված գեներալ Քասեմ Սոլեյմանիի։ «Նահատակ Քասեմ Սոլեյմանի» կոչվող հրթիռի գործողության շառավիղը 1400 կիլոմետր է», - այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից ստեղծված երկրորդ հրթիռը նախատեսված է ռազմածովային ուժերի համար և գործողության 1000 կիլոմետր շառավիղ ունի։ Այդ մի հրթիռը, ըստ իրանական աղբյուրների, անվանակոչվել է Քասեմ Սոլեյմանիի հետ զոհված իրաքցի շիա դաշտային հրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսի պատվին։
15:31 - 20 օգոստոսի, 2020