Իրանը 3-օրյա զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցի մոտակայքում |tert.am|
16:42 - 10 սեպտեմբերի, 2020

Իրանը 3-օրյա զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցի մոտակայքում |tert.am|

tert.am: Իրանի բանակը սեպտեմբերի 10-ին ամենամյա 3-օրյա զորավարժություններն է սկսել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը` հղում տալով Իրանի պետական հեռուստաընկերությանը:

Նավատորմի, օդուժի և ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցել են Օմանի ծոցում անցկացվող զորավարժություններին: Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն իրանական սուզանավեր և անօդաչու թռչող սարքեր:

«Զոլֆագար 99» անվանումը ստացած ամենամյա զորավարժությունները ղեկավարող ծովակալ Հաբիբոլահ Սայարին սեպտեմբերի 9-ին հայտարարել էր, որ ռազմական խաղն ուղղված է «արտասահմանյան սպառնալիքներին և ցանկացած ներխուժմանը դիմագրավելու պատրաստության բարձրացմանը»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել