Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին հռչակագիր կստորագրեն |tert.am|

Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին հռչակագիր կստորագրեն |tert.am|

tert.am: v id="adfox_158876998157631510" class=""> ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ հռչակագիր կստորագրեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք այսօր կարևոր փաստաթուղթ ենք ստորագրում` Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին: Մենք այն շատ ակտուալ ենք համարում՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը` առաջ քաշել «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» վնասակար տեսլականը, որը դեմ է գնում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրությունում մեր նախկինների կողմից դրված անկյունաքարային սկզբունքներին»,-հայտարարել է Լավրովն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ անցկացրած բանակցությունների արդյունքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
17:44 - 16 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 439 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 253 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 183 հազար 126 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 118 հազար 321 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 891 հազար 556-ի, մահերինը՝ 44 հազար 118-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 545 հազար 458 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 284-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 344 հազար 527-ի, մահերինը՝ 9 հազար 924-ի:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 296 հազար 857 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 736: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 189 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 237 հազար 290, մահերինը՝ 34 հազար 371: Իտալիային հաջորդում է Պերուն, որն առանձնանում է  232 հազար 992 ընդհանուր, 6 հազար 860  մահվան դեպքով:  Հաջորդ տեղում Իրանն է, որը շրջանցել է Գերմանիային: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 192 հազար 439 է,  մահերինը՝ 9 հազար 065: Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը  հասնում է 188 հազար 044 է, մահերի թիվը կազմում է  8 հազար 885: Գերմանիային հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 179 հազար 831 է, մահերինը՝ 4 հազար 825:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 40-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 221,  որից ապաքինվել է 78 հազար 377-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 132 հազար 048 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 80 հազար 876, մահերինը՝ 76: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 46 հազար 289 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1672 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 636 է, մահացածներինը՝ 291: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 36 հազար 958-ի, մահացածներինը՝ 303-ի: Իրաքում գրանցվել 21 հազար 315 վարակվածության, 652՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1464 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 177-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:13 - 16 հունիսի, 2020
Թուրքիան վերաբացում իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանականի |ermenihaber.am|

Թուրքիան վերաբացում իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանականի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի վերջից փակել էր ցամաքային, օդային և ծովային բոլոր սահմանները։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած նախարարների խորհրդի նիստում կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրված դրական զարգացումների համատեքստում քննարկվել է օտարերկրացի քաղաքացիների՝ Թուրքիա մուտք գործելու և Թուրքիայի քաղաքացիների՝ երկրից դուրս գալու հարցերը։  Նիստին որոշում է կայացվել վերաբացել բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանական սահմանակետերի, որոնք նախատեսված են ուղևորների համար։  Թուրքիա մուտք գործող բոլոր քաղաքացիները բժշկական ստուգում են անցնելու։ Ստուգումների ընթացքում կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում քաղաքացիները թեստավորվելու են և այս գործընթացի  հետ կապված ընթացակարգերն ու սկզբունքները որոշվելու են Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից։ 
11:30 - 12 հունիսի, 2020
Պարետի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում |tert.am|

Պարետի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում |tert.am|

tert.am: Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել ապրիլի 3-ի իր որոշման 2-րդ և 3-րդ կետերը։ Նշված կետերը սահմանում են․ «․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները»։ «․․․3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով. ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։ Վերոնշյալ կետերը այլևս չեն գործում։ Որոշումից պարզ է դառնում, որ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում։
09:16 - 12 հունիսի, 2020
ՀՀ ԱԺ նախագահը ընտրվելու առթիվ շնորհավորել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահը ընտրվելու առթիվ շնորհավորել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։  «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում: Մեծ ավանդ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ Թեհրանի կառավարման ոլորտներում` վստահաբար օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնում եւս Դուք ակնառու ձեռքբերումներ կունենաք: Հայաստանը մեծապես կարեւորում է մեր երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամական կապերն ու ջերմ հարաբերությունները: Այսօր մեր երկրների հարաբերությունների ընդհանուր օրակարգն ընդգրկում է շփումների լայն շրջանակ` մշակութային եւ միջկրոնական կապերից մինչեւ տնտեսական փոխգործակցություն: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը կշարունակի իր վերընթաց ուղին եւ նոր լիցք կհաղորդի մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը` ի նպաստ մեր պետությունների եւ ի բարօրություն հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդների: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
20:50 - 11 հունիսի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանը հանդիպել է  ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ

Հունիսի 10-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ:Դեսպան Թումանյանը Մ. Ֆաղանիին տեղեկություններ ներկայացրեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև ս.թ. հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին:Մ. Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն հայտնեց, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները:ՀՀ դեսպանը հիշեցրեց, որ ս.թ մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա. Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:Կապված Մ. Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշեց, որ երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:ՀՀ դեսպանը ընդգծեց, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:Մ. Ֆաղանին իր համաձայնությունը հայտնեց ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:Մ. Ֆաղանին հստակ կերպով ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշեց, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշեց, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը:Զրուցակիցներն անդրադարձան տնտեսական (այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում), մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներին:
13:16 - 11 հունիսի, 2020
COVID-19. Չինաստանում վարակի 11 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակի 11 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 458 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 419 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 778 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 066 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 115 հազար 130 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 775 հազար 184-ի, մահերինը՝ 39 հազար 797-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 358-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 290 հազար 143 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 128: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 360 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 287 հազար 155, մահերինը՝ 8 հազար 107 : Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 763, մահերինը՝ 34 հազար 114: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  208 հազար 823 ընդհանուր, 5 հազար 903  մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 866 է մահերինը՝  8 հազար 844 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 177 հազար 938 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է  8 հազար 506 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 173 հազար 036 է, մահերինը՝ 4 հազար 746:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 11-ով՝ դառնալով 83 հազար 057, որից ապաքինվել է 78 հազար 361-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 827-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 73 հազար 595, մահերինը՝ 66: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 507 է, մահացածներինը՝ 284: Եգիպտոսում առկա է 38 հազար 284 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1342 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 823-ի, մահացածներինը՝ 275 -ի: Իրաքում գրանցվել 15 հազար 414 վարակվածության, 426՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1388 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 152-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:01 - 11 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 199 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 408 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 493 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 055 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: (Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 476 հազար 658 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 971-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 287 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 266 հազար 598, մահերինը՝ 7 հազար 473: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 205 է մահերինը՝  8 հազար 783 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 173 հազար 832 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 351 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 171 հազար 121 է, մահերինը՝ 4 հազար 711:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 812-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 105 հազար 283 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 70 հազար 158, մահերինը՝ 57: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 376 է, մահացածներինը՝ 281: Եգիպտոսում առկա է 35 հազար 444 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1271 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 32 հազար 510-ի, մահացածներինը՝ 269 -ի: Իրաքում գրանցվել 13 հազար 481 վարակվածության, 370՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1350 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 144-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
09:59 - 09 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 406 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 461 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 007 հազար 449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 հազար 962-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար 673 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 859-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 542: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 258 հազար 090, մահերինը՝ 7 հազար 207: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 998, մահերինը՝ 33 հազար 899: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  196 հազար 515 ընդհանուր, 5 հազար 465 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  185 հազար 869 է մահերինը՝  8 հազար 776 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 հազար 789 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 281 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 170 հազար 132 է, մահերինը՝ 4 հազար 692:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 809-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 101 հազար 914 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 790, մահերինը՝ 54: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 38 հազար 808 է, մահացածներինը՝ 276: Եգիպտոսում առկա է 34 հազար 079 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1237 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 31 հազար 848 -ի, մահացածներինը՝ 264 -ի: Իրաքում գրանցվել 12 հազար 366 վարակվածության, 346՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1331 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 141-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:21 - 08 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 702 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 393 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 252 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 924 հազար 051 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 110 հազար 173 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 615 հազար 870-ի, մահերինը՝ 34 հազար 039-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 740 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 133: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 281 հազար 661 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 904: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 013, մահերինը՝ 33 հազար 689: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 226  հազար 770  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 363 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 923 ընդհանուր, 8 հազար 736 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 183 հազար 198 է, մահերինը՝ 5 հազար 031:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 167 հազար 410-ի, մահացածներինը՝ 4 հազար 630-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 5 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 027 է, որից ապաքինվել է 78 հազար 327-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 93 հազար 157 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Վարակվածների ընդհանուր թվով չնչին տարբերությամբ հաջորդում է Եգիպտոսը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 29 հազար 767 է, մահացել է 1126 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 840 վարակվածության, 271՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1306 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 28: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 124-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:07 - 05 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 573 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 171 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 901 հազար 783 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 142 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 584 հազար 562-ի, մահերինը՝ 32 հազար 568-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 432 հազար 277 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 215-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 216  հազար 919  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 088 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 425 ընդհանուր, 8 հազար 699 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 հազար 696 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 012 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 800-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 62 հազար 160, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 36 հազար 359 է, մահացածներինը՝ 270: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 359 -ի, մահացածներինը՝ 230 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:17 - 04 հունիսի, 2020
COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 377 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 904 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 859 հազար 323 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 925 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 529 հազար 405-ի, մահերինը՝ 30 հազար 046-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 855-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 286 հազար 718 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 276 հազար 332 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 045: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 197, մահերինը՝ 33 հազար 475: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը, որը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային ու Ֆրանսիային: Հնդկաստանում առկա է 198 հազար 706 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 608 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 189 հազար 220 է, մահացածներինը՝ 28 հազար 833: Գերմանիայում 183 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 618 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Պերուն է, որը եզրափակում է երկրների տասնյակը: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 170 հազար 039 է, մահերինը՝ 4 հազար 634:  Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 164 հազար 769-ի, մահացածներինը՝ 4 հազար 563-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 154 հազար 445 է, մահերինը՝ 7 հազար 878: Իրանին վարակվածների թվով հաջորդում են Չիլին` 105 հազար 159, Մեքսիկան՝ 93 հազար 435, Կանադան՝ 91 հազար 705,  Սաուդիան Արաբիան 87 հազար 142 ընդհանուր դեպքով: Սաուդիան Արաբիան արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատար է: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 17-րդ տեղում: Այստեղ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 5-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 315-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 794-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական մյուս երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 58 հազար 433, մահերինը՝ 40: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 35 հազար 192 է, մահացածներինը՝ 266: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 27 հազար 762 -ի, մահացածներինը՝ 220 -ի: Եգիպտոսում 26 հազար 384 հաստատված դեպք կա, մահացել է 1005 մարդ: Իրաքում գրանցվել է 6 հազար 868 վարակվածության, 215՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1233 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 5 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:22 - 02 հունիսի, 2020
Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել ՀՀ

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել ՀՀ

2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը: ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:
17:31 - 01 հունիսի, 2020