ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ՝ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության շուրջ 100 աշխատակցի՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրները:
Նաև քննարկվել է առաջիկա շաբաթվա ընթացքում գազ/էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաև փոխնախարարների մակարդակով էներգետիկ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված տեսաժողովի անցկացման հարցը:
comment.count (0)