Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը |1lurer.am|

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու հարցով վճիռը: Դատարանն իր որոշումը կհրապարակի 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ուրբաթ օրը։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի կայքից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։
10:12 - 11 նոյեմբերի, 2023
Արցախի Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները. պետնախարար
 |news.am|

Արցախի Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները. պետնախարար |news.am|

news.am: Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության  հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հայրապետյանը: «Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները եւ բոլոր մեր սահմանադրական մարմինները հենց այդ հրամանագրով պահպանելու եւ հետագայում նաեւ որոշակի աշխատանք կատարելու ցանկության դեպքում նաեւ այդ աշխատանքները իրականացվելու են: Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության կառավարությունը որեւէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չենք կարող իրականացնել: Մեր հայրենակիցների կրթական, սոցիալական եւ այլ հարցերի վերաբերյալկարգավորումները տրվում է ՀՀ կառավարության կողմից, ողջ պարտավարությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, հանդիպումների եւ  քննարկումների օրակարգ եւ կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, բնակիչների խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը, որպեսզի կարողնանք այդ  հոգսերը թեթեւացնել, կամ ծրագրերը ավելի արդյունավետ դարձնել»,-ասաց նա: Անդրադառնալով Արցախի պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի հետ կապված խնդիրներին, Հարությունյանը ասաց, որ օրենքով նախատեսված է եւ վերջնահաշվարկ եւ արձակման նպաստ, բայց քանի որ  կառավարությունը որեւէ ֆինասնական ռեսուրս չունի, այ պահին հաշվառված է այն որպես Արցախի Հնարապետության  կառավարության պարտավորություն: «Ինչ վերաբերում է աշխպատանքային գրքույկների տրամադրմանը եւ մնացած բոլոր հարցերին, իհարկե, մեր տարբեր գերատեսչություններ, քանի որ աշխատակիցներից ոչ բոլորն են գտնվում Երեւանում, գերատեսչությունները ըստ պայմանավորվածութունների են տրամադրում աշխատանքայյին գրքույկները»,-ասաց նա: Հարցին, թե ինչու սեպտեմբերի համար աշխատավարձերը 100 տոկոսով չվճարվեցին, Արցախի պետնախարարը պատասխանեց, որ տեղահանվելու պահին գանձապետական հաշվում եղած ֆինանսական միջոցները կազմել են աշխատավարձային ֆոնդի 85 տոկոսը։ Աշխատավարձերն այդ պատճառով վճարվել են եղած միջոցների համամասնությամբ։ Այդուհանդերձ, պետխանախարրը նշեց, որ սեպտեմբերի աշխատավարձերի 15 տոկոսը, ինչպես եւ վերջնահաշվարկները համարվում են Արցախի Հանրապետության կառավարության պարտավորությունը։
22:52 - 10 նոյեմբերի, 2023
Պատերազմն ավարտվելուց հետո ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում. Արթուր Հարությունյան
 |artsakhpress.am|

Պատերազմն ավարտվելուց հետո ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում. Արթուր Հարությունյան |artsakhpress.am|

artsakhpress.am: Մի քանի անգամ հայտարարություններով հանդես է եկել Արցախի կառավարությունը, որ սկզբնական շրջանում իրականացնելու ենք այն բնակավայրի բնակիչների տարհանումը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնուհետև նաև, ըստ անհրաժեշտության, Ստեփանակերտ քաղաքի մեր բնակիչերին։  Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը։   «Բայց քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարում չկար, կապը խափանված էր, մենք չէինք կարողանում պատշաճ ձևով այդ տեղեկատվությունը ներկայացնել մեր հանրությանը։ Նաև կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին մտցնում, խոսվում էր նրա մասին, որ 3 օր ժամանակ է տրված, ովքեր հասցնեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, կհասցնեն, ովքեր չէ՝ կմնան, այնուհետև երկրորդ տեղեկատվությունը, որ 30,000-ին չեն թողնելու դուրս գալ։ Մենք անընդհատ փորձում էինք այդ տեղեկությունները հերքել, փորձել ներկայացնել, որ խուճապի մատնվելու կարիք չկա, բայց ցավոք սրտի դա այդքան էլ չէր ստացվում»,- նշել է նա։   Լրագրողը նկատեց, որ պատերազմը կանգնեցնելուց հետո անմիջապես նման խուճապային տրամադրություններ չկային, քանի որ ադրբեջանական վերջնագրերում չկար Արցախի տարհանման պահանջ․ մի կողմից տարհանում սկսվեց, մյուս կողմից մեր ներկայացուցիչները դեռ գնում էին հանդիպման։   «Այդպես էլ կար, պատերազմն ավարտվելուց հետո մենք խոսում էինք բանակցությունների գնալու մասին։ Բայց 2 օր անց ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում․ սկզբից Մարտակերտի շրջանն էր ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնվել, այնուհետև Մարտունու։ Այսինքն խոււճապային տրամադրությունները սկսեցին ստեղծվել Ստեփանակերտի հետ ենթակառուցվածքների խափանման ադրբեջանական գործողությունների արդյունքում։ Դրա համար մեր հայտարարության մեջ նշել էինք, որ այս պահին տարհանվելու են միայն այն բնակավայրերը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ նրանց զորքերը մոտ են գտնվում այդ բնակավայրերին։   Եվ քանի որ օդանավակայանի և խաղաղապահ զորակազմի տարածքում կային այդ բնակավայրերից տարհանված քաղաքացիներ, առաջին տարհանումը սկսեցինք այնտեղից», - ասել է Հարությունյանը։  
22:48 - 10 նոյեմբերի, 2023
ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախցիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից․ պետնախարար
 |news.am|

ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախցիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից․ պետնախարար |news.am|

news.am: Ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում քաղաքացիները նախնական քննարկումների արդյունքում պատասխանը եղել է, որ չեն զրկվելու աջակցության ծրագրերից։ Այս մասին Արցախի հանրային հեռոստաընկերության հետ հարցազրույցում ասաց պետնախարար Արթուր Հարությունյանը։ «Ժամանակավոր պաշտպանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակը տարբեր իրավունքներ և պարտականություններ են սահմանում։ Քաղաքացի դառնալու դեպքում բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ զինվորական ծառայություն անցնելու, գործելու են նաև մեր հայրենակիցների համար։ Իսկ փախստականի կարգավիճակի մասով դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծումներ ստանան և այդ մասով պարզաբանումներ են ներկայացվելու մեր հայրենակիցներին, որ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Օրեր առաջ ՀՀ Սոցապ նախարարությունը պարզաբանում ներկայացրեց նպաստների և թոշակների մասով, որ պարտադիր չէ ՀՀ քաղաքացիություն ստանալ թոշակառու կամ նպաստառու համարվելու համար։ Անհրաժեշտ է միայն ունենալ հաշվառում Հայաստանում և ՀՀ սահմանված կարգով ստանալ վճարները»,- ասաց նա։ Պետնախարարը նշեց, որ նախնական քննարկումների համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակառու կամ նպաստառու հանդիսացող քաղաքացները կենսաթոշակը Հայաստանում ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի։ Մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ վճարներն արվելու են Արցախի բյուջեից։ «Դեռ քննարկումներ են ընթանում՝ հոկտեմբերի հաշվարկն ընթանալու է, թե ոչ, բայց սկսված նոյեմբերի 1-ից թոշակառուն հաշվառվելուն պես համարվելու է ՀՀ թոշակառու։ Իսկ նրանք, ում թոշակ նշանակված չէր, պետք է դիմեն իրենց բնակավայրի միասնական սոցիալական ծառայություններ և գործընթացը կիրականացվի նույն կերպ, ինչպես նախկինում Արցախում էր իրականացվում։ Գործընթացներ ենք իրականացնում նաև, որ կենսաթոշակ նշանակելիս հաշվի առնվի նաև կուտակված աշխատանքային ստաժը»,- նշեց պետնախարարը։ Կուտակային կենսաթոշակների առումով քննարկումներ են իրականացվում կուտակված գումարները շահառուներին վերադարձնելու շուրջ և նոր աշխատանքի անցնելու դեպքում նորից սկսվի դրա կուտակումը, հավելեց Հարությունյանը։
22:45 - 10 նոյեմբերի, 2023
Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ
 |azatutyun.am|

Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում հայտարարեց, որ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։ «500 հազարն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 հազարը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է», - ասաց նա։ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ ավելի վաղ էլ հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ. «2020 վականի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 հազար հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ Երևանը միջազգային հանրությանը զգուշացնում էր այս հեռանկարի մասին՝ հատկապես Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։ «Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
19:39 - 10 նոյեմբերի, 2023
Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին բրյուսելյան երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ Փաշինյան
 |armenpress.am|

Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին բրյուսելյան երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը հույս ունի, որ առաջիկա ամիսներին կստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա։  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով վերոհիշյալ երեք հիմնական սկզբունքներին։   «Սկզբունք համար 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։  Սկզբունք համար 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ: Ի գիտություն ձեզ, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է Խորհրդային Միության 12 հանրապետությունների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով նախկին ԽՍՀՄ 12 հանրապետությունները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող վարչական սահմանների անձեռնմխելիությունը, հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։  Սկզբունք համար 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»,- մանրամասնեց Փաշինյանը: ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ նշված սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, և այդ պայմանավորվածություններն արձանագրվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։ Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին»,- ասաց ՀՀ վարչապետը:
19:36 - 10 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների տրանսպորտային միջոցների համար ապահովագրավճարները կգործեն 50 տոկոս զեղչով. Ոստիկանություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածների տրանսպորտային միջոցների համար ապահովագրավճարները կգործեն 50 տոկոս զեղչով. Ոստիկանություն

Նկատի առնելով ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանման հետևանքով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը ՀՀ տարածք, խնդիրը օրինական դաշտ բերելու անհրաժեշտությունը և ստեղծված սոցիալական իրավիճակում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը, ՀՀ ՆԳՆ-ի, Կենտրոնական բանկի և Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում կայացվել է որոշում, որը կօգնի առավելագույնս կանոնակարգել իրավիճակը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Ըստ հայտարարության՝ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին։ Վերոհիշյալ լրացումներով, մասնավորապես, սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած Ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին. 1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Լեռնային Ղարաբաղում, 2) մինչև 2020 թվականի արտադրության է, 3) չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն, 4) սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում։ Պարզապես անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։ Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ «Հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ նշված չափորոշիչների շրջանակում և նախատեսված ժամկետներում ապահովել ավտոտրանսպորտային հաշվառումն ու ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պարեկային ծառայողները ևս իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն մեր հայրենակիցներին երթևեկության մեջ գտնվելու ընթացքում, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում առցանց եղանակով կնքելու ԱՊՊԱ պայմանագիր»,- ասված է հայտարարության մեջ:
17:41 - 10 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների 50 հազար դրամ աջակցության դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների 50 հազար դրամ աջակցության դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար համար Կառավարության կողմից հաստատված 50 հազար դրամի չափով նոր սոցիալական երկամսյա աջակցության դիմումները  կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ «Շահառու չեն հանդիսանա, եթե տվյալ ընտանիքի անդամները բնակվում են հյուրանոցում, հյուրատներում, կամ չեն գտնվում ՀՀ-ում, կամ սույն թվականի սեպտեմբերի 19-ից առաջ ունեցել են ՀՀ հաշվառում, կամ հոկտեմբերի 2-ի դրությամբ  իրենց բանկային հաշիվներում ունեն 2 միլիոն դրամի շեմը գերազանցող դրամական միջոցներ։ Այս սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա և չի տարածվում տվյալ ընտանիքի անդամների, այդ թվում՝   երեխաների վրա։ Չի տարածվում նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուկ օգնություն ստացող անձանց վրա»,-մանրամասնել է նախարարի տեղակալը։ Նրա խոսքով՝ դիմումը լրացնելիս յուրաքանչյուր անձ կտա բնակային հաշիվների մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում հնարավոր կլինի բանկային հաշվի սահմանված շեմը գերազանցելու մասին ինֆորմացիան ստանալ։ Դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել երեխաների մասին տվյալներ։ Վճարումներն իրականացվելու են միայն անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով։ «Բոլոր այն դեպքերում, երբ մեր հայրենակիցները չեն ունենա բանկային քարտեր և կունենան որոշակի խոցելիություն ու սահմանափակումներ՝ բանկ  այցելելու, այս հանգամանքի պարագայում կունենանք որոշակի ծառայություններ և բանկային քարտերը կհասցվեն համապատասխան տեղակայման վայրեր։ Այս ծառայությունը կվերաբերի 75 տարին լրացած անձանց, առաջին և երկրորդ խմբի  հաշմանդամություն ունեցողներին»,-հավելել է Ժամակոչյանը։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 50 հազար դրամի չափով նոր աջակցությունը կտրամադրվի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։
17:16 - 10 նոյեմբերի, 2023
Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել |aysor.am|

Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել |aysor.am|

aysor.am: Արցախի պաշտպանության նախկին  նախարար Ջալալ Հարությունյանի քրեական գործով որոշակի զարգացումներն կան, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։ «Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացել ենք, սպաները միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս եզրակացությունը ստանալուց հետո, ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով (հակահարվածի մասին) մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ»,-ասաց Արսեն Սարդարյանը։ Մանրամասնելով՝ փաստաբանն ասաց, թե Ջալալ Հարությունյանին մեղադրում էին, թե իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առել, այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել. «Ռազմագետները միանշանակ պատասխանեցին, որ այդ իրադրությունում դա ոչ միայն եղել է օրինական, այլև եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից: Այս մասով քրեական հետապնդումը դադարեցվեց»,-ասաց փաստաբանը։ «Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց, անունով նոր է, բայց այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, և, կարծես, այս ռազմագիտական փորձաքննությունը ընդհանրապես գոյություն չի ունեցել», - ասաց Սարդարյանը։
14:56 - 10 նոյեմբերի, 2023
Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին
 |armenpress.am|

Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին |armenpress.am|

armenpress.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 000 հայ քրիստոնյա փախստականներին։ Արամ Ա կաթողիկոսը բացման աղոթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ, որին նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ «Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր ավելի քան հարյուր հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, իրենց դարավոր հայրենիքը», - աղոթքում նշել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը։ Արամ Ա-ի աղոթքից հետո կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է նրան՝ շեշտելով, որ «նրա անսասան նվիրվածությունը հավատքի, համայնքի և կարեկցանքի արժեքներին մարմնավորում է մեր կենսունակ հայ համայնքի ոգին»։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև դեմոկրատական անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Յանգ Քիմի, Բարբարա Լիի, բրեդ Շերմանի և այլոց հետ։ Նա նաև առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի հետ։
13:08 - 10 նոյեմբերի, 2023
Ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում
 |armenpress.am|

Ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան  «Արմենպրես»-ի  հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի կողմից գումարները հետ են ուղարկվում, քարտերի և դրանց տվյալների հետ խնդիրներ են առաջանում: «Բնական է, որ նման ծավալի տեղեկատվության մշակման, ճշգրտման և փոխանցման ընթացքում, հնարավոր է, տեղ գտնեն տեխնիկական վրիպակներ, որոնք, սակայն, հնարավորինս օպերատիվ կերպով իրենց լուծումն են ստանում բոլոր ներգրավված կառույցների մասնագետների կողմից: Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե շահառուն չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ՝ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-հավելեցին Կենտրոնական բանկից։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մանրամասնեց, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին,որը Կենտրոնական բանկից տրամադրվում է նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը։ «Եթե քաղաքացին բանկի հետ կապված իր խնդիրը լուծել է, մեզ փոխանցվում է նոր հաշվեհամար և իրականացվում է փոխանցումը։ 100 հազարների ծրագրի շրջանակում փոխանցումներն ամենշաբաթյա պարբերականությամբ են իրականացվում, հիմնականում ուրբաթ օրերին»,-պարզաբանեց Մանուչարյանը՝ավելացնելով, որ  100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկված 104 հազար 200 անձի տվյալ. նրանցից չափահաս՝ 75 հազար 725 անձ , անչափահաս` 28 հազար 475։
09:43 - 10 նոյեմբերի, 2023
Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» ՀԿ-ի նախաձեռնող խմբին

Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» ՀԿ-ի նախաձեռնող խմբին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին, և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում: Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը: Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ: 
18:37 - 09 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպոյի հարցազրույցը |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպոյի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մորենո Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։ Պարոն Օկամպո, Դուք օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահին տրամադրեցիք եւ ապա հրապարակեցիք ձեր մասնագիտական տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ ամբողջական պաշարումը համարելով ցեղասպանություն։ Ի՞նչ գործընթաց կարելի էր այդ ժամանակ սկսել՝ առաջիկա աղետի առաջն առնելու համար։ Զեկույցը կարևոր էր, քանի որ մենք հանրային կարծիք ստեղծեցինք: Այնուամենայնիվ, պետությունները ինչ-որ զարմանալի բան են անում․ նրանք միտումնավոր անտեսում են ցեղասպանության վտանգը, որպեսզի խուսափեն ցեղասպանությունը կանխելու պարտավորությունից․ սա այն է, ինչին մենք  հանգեցինք: Հիմնականում պարզեցինք, որ պետությունները փորձում են խուսափել ցեղասպանություն բառից։ Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերցրեց իմ զեկույցը և սկսեց գործունեություն ծավալել, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը, առանց ցեղասպանության մասին հիշատակելու, ասաց, որ միջազգային մակարդակով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Բայց արդեն ուշ էր։ Նրանք դա ասացին, իսկ երեք օր անց Ալիևը հարձակվեց։ Ինչպե՞ս եք մեկնաբանում սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցածը։ Թվում է, թե շատերը, ցեղասպանություն ասելիս, միայն կոտորած են պատկերացնում։ Բայց մի քանի օրում հարյուր հազարից ավել մարդ, թողնելով ամեն ինչ, լքեց սեփական հայրենիքը։   Դա նույնպես ցեղասպանություն է` համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի  B կետի (խմբի անդամին մարմնական կամ հոգեկան ծանր վնաս հասցնելը)։ Խուան Մենդեսի նոր զեկույցը կա, որում ասվում է, որ այն փաստը, որ 100 հազար մարդ հեռացել է, ցույց է տալիս հոգեբանական վնասը, քանի որ նրանք թողել են ամեն ինչ։ Ուրեմն դա ցեղասպանության տեսակ է, ցեղասպանությունը միայն սպանություն չէ: Այո, սպանությունը զանգվածային չէր, բայց հոգեկան վնաս կա՝ ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ի՞նչ իրավական մեխանիզմներ կան, որոնք կարող են գործել և որքանով եք Դուք իրատեսական համարում այս մարդկանց իրավունքների վերականգնումն՝ ըստ միջազգային նորմերի։ Կարծում եմ՝ հիմա կարևոր է, որ Ֆրանսիան հարցը դրան է տանում: Կարևոր պետություն է, որը առաջ է մղում օրակարգը, և դրա համար մենք պետք է պայքարենք: Պետք է պայքարել ժողովրդի իրավունքը հարգելու համար, քանի որ ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է, ուստի պետք է հարգել նրա իրավունքները։ Եվ ես այլ առաջնահերթ խնդիր եմ համարում ապաքինվելը, պատանդներին ազատելը։ Ադրբեջանում կա 53 բանտարկյալ։ Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքն այնպես չի գործում, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա քո հեծանիվը, դու կարող ես դիմել ոստիկանություն և դատարան: Ոչ, նման բան չկա: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարան, ենթադրաբար, պետությունների համար, և կա Միջազգային քրեական դատարան՝ անձանց հետապնդելու համար: Այդ մարդկանց ազատ արձակելու իրավական գործընթացը պարզ չէ, բայց մենք պետք է քաղաքականապես զարգացնենք գործընթացը։ Այդ իսկ պատճառով այս համաժողովը (խմբ Եվրախորհրդարանում ԼՂ-ի հարցով համաժողովը) կարևոր էր։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կարքում
14:10 - 09 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների վճարման գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից. որոնք են պայմանները
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների վճարման գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից. որոնք են պայմանները |1lurer.am|

1lurer.am: Անկախ այն հանգամանքից, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածները ԼՂ-ում կենսաթոշակ ստացել են թե չէ, նրանք ՀՀ-ում ստանալու են կենսաթոշակ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին որոշվել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել, որի արդյունքում սահմանվել էր, որ նրանք ունեն կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պայմաններին: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում, որով սահմանվել են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունները՝ Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները: «Այսպիսով, երբ կներկայացնենք ԱԺ, դրան հընթացս մենք կստեղծենք էլեկտրոնային հարթակ, և համաձայն այդ հարթակի՝ բոլորին, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ եղանակով կընդունենք ի գիտություն և կսկսենք նրանց կենսաթոշակի իրավունքն իրացնել: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք արդեն կունենանք լիազորություն՝ օրենքով սահմանված կրիտերիաներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ»,- ասաց նախարարը և հավելեց, որ հարթակի գործարկումից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել նաև այլ նպաստների համար, օրինակ՝ մայրության կամ երեխաների նպաստների և այլն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ճշտեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում քանի՞ թոշակառու կա, ապա նաև հետաքրքրվեց՝ նրանց թոշակի վճարման գործընթացն ընդհատվելո՞ւ է: Կենսաթոշակառուների թիվը, ըստ նախարարի, շուրջ 15 հազար է, իսկ ինչ վերաբերում է թոշակների վճարման գործընթացին, ապա քանի որ նրանք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացել են հոկտեմբերի 26-ին, ապա գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից: Վարչապետն ընդգծեց՝ խորհրդարանական գործընկերներին պետք է խնդրել, որպեսզի հնարավորինս շուտ ԱԺ-ում քննարկումը կազմակերպվի, որի շրջանակում մանրամասն կներկայացվի թոշակներ ստանալու գործընթացը:
12:27 - 09 նոյեմբերի, 2023
50,000 դրամի աջակցության ծրագրի շահառու չեն դառնա բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները  |1lurer.am|

50,000 դրամի աջակցության ծրագրի շահառու չեն դառնա բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա (նոյեմբեր, դեկտեմբերի համար) սոցիալական աջակցության միջոցառում, ամսական վճարումը՝ 50 000 դրամ։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Միջոցառման շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող մարդիկ՝ որոշ բացառություններով: Հատկապես միջոցառման շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասաց նախարարը: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք ևս ծրագրի շահառու չեն դառնա: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները: Ծրագրի համար դիմողն իր դիմումը լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում ԿԲ-ն կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները: Աջակցություն ստանալու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում, որի ընդունման գործընթացը մեկնարկում է հաջորդ շաբաթվանից: Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով: Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների քարտային հաշիվներին: 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կթողարկվեն քարտեր, կառաքվեն բնակության վայրեր:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նախագծին, հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարությունը տեղավորել էր նաև հյուրանոցներում. «Հիմա տրամաբանություն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներից դուրս գան, և այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը, որովհետև դրանք հասկանալիորեն այդ նպատակի համար չեն ստեղծվել»: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ հյուրանոցներից դուրս գալու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը: «Եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, բնակվում է մեր կողմից վճարվող հյուրանոցում, մենք ասում ենք, որ այս դեպքում չի կարող դիմել այս ծրագրի համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը և հավելեց. «Բոլորը պետք է գիտենան, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, տարածքները, որպեսզի կարողանան դիմում ներկայացնել»: Նշենք, որ 50 հազարական դրամի երկամսյա սոցիալական աջակցության ծրագիրը առաջնային սպառողական ծախսերի համար է։ Ծրագրի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ:
12:03 - 09 նոյեմբերի, 2023