ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը |1lurer.am|
10:12 - 11 նոյեմբերի, 2023

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու հարցով վճիռը: Դատարանն իր որոշումը կհրապարակի 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ուրբաթ օրը։

Այս մասին տեղեկանում ենք դատարանի կայքից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել