Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն միաձայն ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն միաձայն ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց ԱԺ-ի հունիսի 4-ի նիստում՝ 104 կողմ ձայնով: Օրենքով աջակցություն է տրամադրվելու նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը սահմանելու է գործադիրը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկության նախագծում կատարվել է փոփոխություն: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով:
06:51 - 04 հունիսի, 2019
Խորհրդարանն ընդունեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում նոր մեխանիզմներ ներդնելու օրենքի նախագիծը, որով նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն:«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվեց միաձայն:Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը: Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի զոհերի միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչ 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով:Նախագիծը նպատակ ունի վերացնել անճշտությունները, որոնք առաջացել են օրենքի կիրառման ընթացքում:
09:26 - 03 հունիսի, 2019
Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները չեն ստանա աջակցություն. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները չեն ստանա աջակցություն. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը առաջարկել է փոփոխություններ: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով: Գաբրիելյանը փոփոխությունները ներկայացրեց հունիսի 3-ի լիագումար նիստում:«Օրենքն ավելի որոշակի դարձնելու համար մի շարք առաջարկություններ եմ ներկայացրել նախագծի հեղինակներին: Դրանք քննարկվել են պետաիրավական հարցերի հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: 2-րդ հոդվածի 2-րդ մաս ենք ավելացրել, որով նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում վնասվածք են ստացել, բայց այդ գործողությունների ժամանակ իրենց մասնակցությամբ քրեական հետապնդման չեն ենթարկվել. կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով»,-ասաց Գաբրիելյանն ու պարզաբանեց՝ ոստիկանները, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, բայց նաև նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այս օրենքի նախագծով աջակցություն չեն ստանա:Այդ ոստիկանները աջակցության իրավունք կարող են ստանալ այն դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվի արդարացման հիմքով կամ անձն արդարացվի դատարանի վճռով:Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ նախագծում հստակեցրել են, թե ինչ են հասկանում միջին կամ ծանր աստիճանի վնասվածք ասելով: Քաղաքացիները նաև պետք է կառավարությանը ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը:
08:42 - 03 հունիսի, 2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է բեթշոփերի գործունեությունը թույլատրել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում:«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:Օրենքն ամբողջությամբ ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում:
08:28 - 03 հունիսի, 2019
Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին վիճահարույց օրենքն ընդունվեց ամբողջությամբ |aysor.am|

Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին վիճահարույց օրենքն ընդունվեց ամբողջությամբ |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի նիստն այսօր սկսեց «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջումով: Մինչև նախորդ օրերին քննարկված օրինագծերի քվեարկությանն անցնելը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթ խնդրեց և պարզաբանեց, թե որն էր ընդմիջում վերցնելու պատճառը: «Ուզում եմ ասել՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ: Մասնավորապես, իրենց բողոքի առարկան այն է, որ «Պետական տուրքի մասին» օրենքը մենք խախտմամբ ենք ընդունելու: Այսինքն՝ ասում են՝ մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որ այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում ու ինչի համար»,- ասաց նա:«Պետական տուրքի մասին» օրենքը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:«Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, հիշեցնենք, վերաբերում էր ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն: Սկզբում կառավարությունն առաջարկում էր 22 հազար դրամ, սակայն հետո, խորհրդարանականների հետ քննարկումներից հետո, որոշվեց այն դարձնել 14 հազար դրամ:Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք որոշվեց չսահմանել:
07:41 - 03 հունիսի, 2019
Ազգային ժողովի նիստ․ Ուղիղ

Ազգային ժողովի նիստ․ Ուղիղ

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ ԱԺ օրակարգի հարցերից է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։ Տարեկան հաղորդումից հետո քննարկման կդրվի ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր։
06:06 - 03 հունիսի, 2019
Երեխաները Հունիսի 1-ը տոնում են Ազգային ժողովի այգում. խորհրդարանի բակում տարատեսակ միջոցառումներ են |armenpress.am|

Երեխաները Հունիսի 1-ը տոնում են Ազգային ժողովի այգում. խորհրդարանի բակում տարատեսակ միջոցառումներ են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի այգու դարպասները հունիսի 1-ին բացվեցին երեխաների ու նրանց ծնողների առաջ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Ազգային ժողովի աշխատակազմը փոքրիկների համար տարատեսակ միջոցառումներ է կազմակերպել, որոնք իրականացնում են պատգամավորները: «Երեխաներին շատ, տարբեր տեսակի հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Ամբողջ Բաղրամյան փողոցը թեմատիկ առումով տարբեր մասերի է բաժանված: Երեխաները տարբեր հետաքրքրություններով կարող են մոտենալ, մասնակցել, մի վայրում խոհարարական, մի տեղ ֆուտբոլ, վոլեյբոլ, զիփլայն, տարբեր տեսակի միջոցառումներ կան: Պատգամավորները նաև հեքիաթներ պետք է պատմեն մեր երեխաների համար: Որոշել ենք երեխաների օրը գեղեցիկ դարձնել»,- ասաց Գալստյանը: Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեխաների համար հեքիաթի փոխարեն ուսուցանող պատմություն է պատմելու: «Երեխաներին կմաղթեմ, որ իրենք ապրեն ավելի հետաքրքիր և ավելի լավ Հայաստանում, քան մենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք երեխաներին ավելի շատ ճիշտ պատմություններ պատմել: Ես կպատմեմ մի պատմություն, որ իր մեջ խորհուրդ ունի, սովորեցնող բան ունի, ոչ թե հեքիաթային է: Իմ կարդացած պատմություններից ու գրքերից վեր հանված պատմություն է, որը շատ բան կսովորեցնի երեխաներին»,- նշեց Սիմոնյանը: Տոնական միջոցառումները կվարի «Իմ քայլը» խմբակցության անդամ, նախկին հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: «Սա երեխաների պաշտպանության միջազգային օրն է, չնայած, որ ամբողջ աշխարհն այն վերածել է տոնի: Օրվա խորհուրդն այն է, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրվի երեխաների խնդիրների վրա: Ազգային ժողովը փորձեց մասնակից դառնալ տոնին, և այն երեխաները, որոնք այս հատվածում կգտնվեն, որքանով որ կկարողանանք, մենք ինքներս ողջ օրվա ընթացքում պետք է զվարճացնենք: Ես միջոցառման մեկնարկից մինչև ավարտը վարելու եմ միջոցառումներն ամբողջությամբ: Մեր կազմակերպիչները փորձել են այնպես անել, որ պատգամավորները իրենց հետաքրքրության ու մասնագիտության շրջանակներում կարողանան սպասարկել երեխաներին»,- ասաց Բադալյանը: Խմբակցության մեկ այլ պատգամավոր, Քրիստինե Պողոսյանն էլ փոքրիկներին ու նրանց ծնողներին կօգնի այգում կողմնորոշվելու հարցերում: «Ես կազմակերպչական աշխատանքներին եմ մասնակցում: Օրվա խորհուրդը երեխաների պաշտպանված լինելն է, ուզում եմ, որ երեխաները լինեն օրենքի կողմից պաշտպանված, հասարակության կողմից պաշտպանված, ամենակարևորը առողջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նրանց համար բարձրորակ կրթություն ստանալը չլինի խնդիր, առողջապահությունը լինի անվճար և բարձրորակ, իսկ մնացած ամեն ինչին նրանք ինքնուրույն կհասնեն»,- նշեց Քրիստինե Պողոսյանը: Ազգային ժողովի դարպասները երեխաների համար բաց կլինեն մինչև 21:00-ն:
11:42 - 01 հունիսի, 2019
Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|

Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետներում փոփոխություններ են նախատեսվում։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայնով։Այս նախագծի երկրորդ ընթերցումը քննարկվելու է հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։Գործող իրավակարգավորմամբ՝ պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 36 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։ Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմը բարձրացնել մինչև 40 տարեկանը։«Պատիվ ունեմ» ծառայության ժամկետը 3-ից իջեցվում 2 տարվա։
06:43 - 31 մայիսի, 2019