Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ. Ուղիղ |tert.am|

07:02 - 03 հունիսի, 2019

tert.am։ Ազգային ժողովն ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, իսկ առավոտյան ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել կառուցապատողների նախաձեռնությամբ՝ այդ օրենքները չընդունելու պահանջով:

Բողոքի ակցիայի մասնակից կառուցապատող ընկերությունների մեկի ներկայացուցիչն էլ ասաց, որ բնակարան ցանկացողների հետ կառուցապատողները պայմանագիր են կնքել, իսկ այդ օրինագծի ընդունումից հետո ցեմենտի գինը կթանկանա, և ստիպված են պայմանագիր կնքած քաղաքացուն հայտնել, որ բնակարանի գնի նախահաշիվը փոխվել է:

Ըստ նրա՝ սխալ է այդ օրինագծի ընդունումը, որովհետև այս խորապես ուսումնասիրված չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել