Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: Ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է ասում, թե ինչ պետք է անել: «Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը միանգամից մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, մինչդեռ այդ ժամանակ չէր հասցրել արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանը հայտարարել էր, որ պետք չէ կրակը դադարեցնել»,- նշել է Զատուլինը:  ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով` ցինիկ է, երբ զենք է մատակարարվում երկու կողմերին, ավելի ցինիկ է, երբ զենք է մատակարարվում մի կողմին: «Եվ այս դեպքում հենց դրանով էլ զբաղվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք մատակարարում են (Ադրեջանին- խմբ.) ավելի շատ զենք, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը պահպանում էր բալանսը տարածաշրջանում: Այդ բալանսը խախտվել է, և դա է ռազմական գործողությունների վերսկսման պատճառը»,- ընդգծել է Զատուլինը: Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մեծ հույս ունի, որ, չնայած նրան, որ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից հետո արձանագրվում են փոխհրաձգություններ և կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, ամեն դեպքում կրակի դադարեցման համաձայնությունը և խաղաղ բանակցությունների դաշտ տեղափոխումը  կյանք կստանա և, ի վերջո, կստիպի չեղարկել ռազմական ծրագրերը:
17:59 - 11 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանում արձագանքել են Արցախի խորհրդարանի առաջարկին |lragir.am|

Ռուսաստանում արձագանքել են Արցախի խորհրդարանի առաջարկին |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի Դաշնային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովն արձագանքել է Արցախի խորհրդարանի առաջարկին Իրանի և Ռուսաստանի հետ միասին հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Անկեղծ ասած, ստեղծված վիճակում այդ նախաձեռնության իրագործման ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Այդ գաղափարը գործնական առումով, մեղմ ասած, այնքան էլ քաղաքականապես ու տեխնիկապես մշակված չէ», – ասել է Կլիմովը։ Սենատորի խոսքով, ներկայում այլ երկրների կոչ անել մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք, ճիշտ չէ։ «Մենք լսել ենք, որ Լեռնային Ղարաբաղ են թափանցում ահաբեկչական տարրեր, բայց չճանաչված հանրապետության խորհրդարանականներն ինչպե՞ս են մեզ առաջարկում պայքարել այդ տարրերի դեմ։ Նման մեխանիզմներ ունի ՀԱՊԿ-ը, բայց Լեռնային Ղարաբաղի տարածքը նրան չի վերաբերում, իսկ եթե Ադրբեջանի տարածքն է, ապա Ռուսաստանն ու Իրանը ինչպե՞ս են այնտեղ պայքարելու միջազգային ահաբեկիչների դեմ», – ասել է Կլիմովը։
17:58 - 11 հոկտեմբերի, 2020
Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբի կազմը պետք է փոխվի |azatutyun.am|

Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբի կազմը պետք է փոխվի |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկրների կազմը պետք է փոխվի։ Ալիևի պնդմամբ` հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերը պետք է ամրապնդվի, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է РБК հեռուստաընկերության հետ զրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրը: «Եթե մենք ցանկանում ենք լուծել հակամարտությունը, ապա այն պետք է լուծվի նոր ձևաչափի շրջանակներում»,- ասել է Ալիևը: Ռուսաստանյան հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է մեծ դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Ալիևը պատասխանել է․ - «Անպայման, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան պետք է և կխաղա կարևոր դեր հակամարտության կարգավորման գործում։ Թե ինչ ձևով՝ իրավական կամ դե ֆակտո, սա արդեն տեխնիկական հարց է»: Տասնամյակներ շարունակ գերտերությունները, ինչպես նաև միջազգային կառույցները պնդում են, որ խնդրի կարգավորմամբ զբավող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը:
15:32 - 11 հոկտեմբերի, 2020
«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Վահրամ Պողոսյան |shantnews.am|

«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Վահրամ Պողոսյան |shantnews.am|

shantnews.am: «Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։ «Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Ըստ նրա՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ հենց այդ գրոհայինները հարձակվել են ու առաջին իսկ հանդիպած առանձնատները հրկիզողներն են։ «2016թ․-ի ցավալի պատմությունը, որ տեղի ունեցավ Թալիշում, մենք ունեցանք նաև այս անգամ՝ Հադրութում, քանի որ նրանք մի առանձնատան մեջ սպանեցին անպաշտպան մորը և նրա հաշմանդամ որդուն»,- փաստեց Պողոսյանը։ «Այդ գրոհայինների ջախջախման մասին տեղեկություններ են շրջանառվում, արդյո՞ք հաստատվել է դրանց իսկությունը»․-հարցրեց Արտյոմ Երկանյանը։ «Իհարկե, պաշտպանության բանակն անմիջապես անցել է համապատասխան գործողությունների և վնասազերծել է հակառակորդի գրոհային ջոկատը»,- վստահեցրեց Վահրամ Պողոսյանը։
14:08 - 11 հոկտեմբերի, 2020
Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|

Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|

civilnet.am: Բաց նամակ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ․ «Հետեւյալը ներկայացնում է Կովկասի եւ հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելացի գիտնականների անձնական տեսակետները, եւ չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքերը:  Մենք ՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի վերաբերյալ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացրում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան եւ մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները: Այս ռազմատենչությունը ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախների եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ եւ արժանի է միանշանակ դատապարտման: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի եւ տարածքի պաշտպանություն է, եւ այն պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան եւ վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը եւ հանգեցնելու են փոխհամաձայնությանը քաղաքական հարցերում: Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծի էթնիկ, կամ որեւէ այլ լարվածություն: Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնը այս կարեւոր խնդրի շուրջ: Պրոֆ. Ռուբեն ԱմիտայՊրոֆ. Յաիր ԱուրոնՊրոֆ. Իսրայել ՉարնիՏիկին Մորան ԴեյչՊրոֆ. Բենիամին.. ԿեդարՊարոն Յոավ ԼոեֆֆՊրոֆ. Բենի ՄորիսԴոկտոր Յաքիր ՊազՊրոֆ. Էլի ՌիխտերՊրոֆ. Դոննա ՇալեւՊ-ն Մարկ ՇերմանՊրոֆ. Մայքլ ՍթոունԴոկտոր Յանա ՉեխնանովեցՊրոֆ. Դրոր Զըէյվի»
10:46 - 11 հոկտեմբերի, 2020
«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի |armenpress.am|

«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որպես համերաշխություն Արցախի ժողովրդի, կմիանա Կալիֆորնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային:  Կոնգրեսականն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»,-նշել է նա: Հաղթանակի համար քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք: Շերմանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է երթի մասին իրազեկող պաստառը, որտեղ մասնավորապես նշված է՝ Արցախը հարձակման է ենթարկվում, օգտագործվել են հաշթագեր՝ «Ուժեղ Արցախ», «Կանգնեցնել Ալիևին»:
10:32 - 11 հոկտեմբերի, 2020
Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել․ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն

Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել․ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը․ «Կից ներկայացնում ենք Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունը. «Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել: Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը: Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը: Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի: Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել: Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»:
00:51 - 11 հոկտեմբերի, 2020
Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|

Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին ու շուտափույթ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին երեկ երեկոյան Մոսկվայում հայտարարել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները։ Նա իր երախտիքն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ միջնորդական ջանքերի համար»,- հայտարարել է Դյուժարիկը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ ինչպես և նախկինում, անհրաժեշտ է կողմերին դրդել լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։
22:58 - 10 հոկտեմբերի, 2020
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Լավրովի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել են, որ հավատարիմ են հրադադար հաստատելու պայմանավորվածություններին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Լավրովի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել են, որ հավատարիմ են հրադադար հաստատելու պայմանավորվածություններին

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Զրույցների ընթացքում կողմերը վերահաստատել են, որ հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատելու պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ին՝ Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում, և շեշտել են «տեղում» պայմանավորվածություններին խոստորեն հետևելու անհրաժեշտությունը։
22:43 - 10 հոկտեմբերի, 2020