Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախում կրակը դադարեցվել է
19:49 - 10 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախում կրակը դադարեցվել է

Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում կրակը դադարել է մոտ երկու ժամ առաջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացված ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը, փոխանցում է ТАСС-ը։

«Ինչպես դուք, մենք նույնպես տեղեկություններ ենք ստանում զինվորականներից, - ասել է նա։- Որոշ ժամանակ առաջ մենք հեռախոսազրույց ենք ունեցել, նրանց տեղեկություններով՝ մոտ երկու ժամ առաջ կրակը դադարեցվել է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել