Ռուսաստանում արձագանքել են Արցախի խորհրդարանի առաջարկին |lragir.am|
17:58 - 11 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանում արձագանքել են Արցախի խորհրդարանի առաջարկին |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի Դաշնային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովն արձագանքել է Արցախի խորհրդարանի առաջարկին Իրանի և Ռուսաստանի հետ միասին հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անկեղծ ասած, ստեղծված վիճակում այդ նախաձեռնության իրագործման ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Այդ գաղափարը գործնական առումով, մեղմ ասած, այնքան էլ քաղաքականապես ու տեխնիկապես մշակված չէ», – ասել է Կլիմովը։

Սենատորի խոսքով, ներկայում այլ երկրների կոչ անել մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք, ճիշտ չէ։ «Մենք լսել ենք, որ Լեռնային Ղարաբաղ են թափանցում ահաբեկչական տարրեր, բայց չճանաչված հանրապետության խորհրդարանականներն ինչպե՞ս են մեզ առաջարկում պայքարել այդ տարրերի դեմ։ Նման մեխանիզմներ ունի ՀԱՊԿ-ը, բայց Լեռնային Ղարաբաղի տարածքը նրան չի վերաբերում, իսկ եթե Ադրբեջանի տարածքն է, ապա Ռուսաստանն ու Իրանը ինչպե՞ս են այնտեղ պայքարելու միջազգային ահաբեկիչների դեմ», – ասել է Կլիմովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել