Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը հուսով է Թրամփին հանդիպել 2020-ի մայիսի 9-ին Մոսկվայում |azatutyun.am|

Պուտինը հուսով է Թրամփին հանդիպել 2020-ի մայիսի 9-ին Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ առաջիկայում չի ծրագրում հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Միաժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ Թրամփը կմասնակցի հաջորդ տարվա մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի օրվա միջոցառումներին, ինչը կընձեռի հանդիպում անցկացնելու հնարավորություն: Պուտինի խոսքերով, «Միացյալ Նահանգները նշանակալից ներդրում ունի նացիզը պարտության մատնելու գործում»: Այդ թեմային Պուտինն անդրադարձել է Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում գումարված ԲՐԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան հանրապետության գագաթնաժողովում: «Դա մենք չենք որոշելու, բայց եթե ԱՄՆ նախագահը ժամանի՝ իհարկե կհանդիպենք Մոսկվայում»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե քննարկում է 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին ներկա լինելու հնարավորությունը:
11:43 - 15 նոյեմբերի, 2019
Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին |tert.am|

Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վեց ժամից ավելի տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ պայմանավորվածությունները ՌԴ ղեկավարն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական», որոնք թույլ կտան կարգավորել թուրք-սիրիական սահմանին ձևավորված լարված իրավիճակը: Նշվում է, որ Թել Աբյադ և Ռաս Ալ Այն քաղաքների միջև 32 կմ երկարությամբ ձգվող գոտու ստատուս-քվոն, որտեղ տեղի էին ունենում «Խաղաղության ակունք» ռազմարշավի գործողությունները, կպահպանվի: Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունների գոտուց այն կողմ գտնվող տարածքում չորեքշաբթի առավոտվանից մուտք կգործեն սիրիացի զինծառայողները և ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը 30 կմ երկարությամբ ձգվող սահմանամերձ գոտուց:
05:59 - 23 հոկտեմբերի, 2019
Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին |tert.am|

Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին |tert.am|

tert.am: Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են 6 ժամ 20 րոպե: Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից, անհրաժեշտ է պահպանել երկրի ամբողջականությունը: «Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության և քրդերի միջև, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»- լրագրողների հետ զրույցում շեշտել է Պուտինը:
05:36 - 23 հոկտեմբերի, 2019
Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից |news.am|

Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:
11:07 - 12 հոկտեմբերի, 2019
Պուտինը ԱՊՀ-ի` ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներին հրավիրել Է Պետերբուրգի գագաթնաժողովին |armenpress.am|

Պուտինը ԱՊՀ-ի` ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներին հրավիրել Է Պետերբուրգի գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել Է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու Է Սանկտ Պետերբուրգում: «Մենք Եվրասիական տնտեսական միության գծով գործընկերների հետ պայմանավորվել ենք ավանդական ոչ պաշտոնական հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում եւ ԱՊՀ-ի բոլոր ղեկավարներին հրավիրում ենք միանալ մեզ, որպեսզի Ամանորի նախաշեմին բարեկամական, ոչ պաշտոնական մթնոլորտում խոսենք ընթացիկ հարցերի շուրջ, կարծիքներ փոխանակենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գալիք տարում, համադրենք դիրքորոշումները հրատապ միջազգային հարցերի շուրջ»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից երկրների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:13 - 11 հոկտեմբերի, 2019
Զիջումներ ուկրաինական կողմին չեն լինի. Պուտինը՝ գազի մասին. Gazeta.ru |tert.am|

Զիջումներ ուկրաինական կողմին չեն լինի. Պուտինը՝ գազի մասին. Gazeta.ru |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ մատակարարումների մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի մտնեն, և նոր համաձայնագիր չկնքվի, Ռուսաստանը պատրաստ է մեկ տարով երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը: Ինչպես հայտնում Gazeta.ru-ն, ՌԴ նախագահը հայտարարել է «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակներում ելույթ ունենալիս: Միևնույն ժամանակ Ուկրաինայի սպառողների համար գազի գնի համար «Գազպրոմը» պատրաստ է զեղչեր ներկայացնել, սակայն պայմանագրի ժամկետի վերաբերյալ դեռևս անսասան է. առաջիկա 10 տարում ոչ մի պայմանագիր չի կնքվի: «Ուկրաինան փորձում է գործարկել Եվրոպայի էներգետիկ օրենսդրությունը: Եթե կարողանա դա անել մինչև տարվա ավարտը, ապա մենք պատրաստ կլինենք աշխատել եվրոպական օրենսդրության շրջանակներում և Ուկրաինայի տարածքով տարանցիկ մատակարման մասին պայմանագիր կստորագրենք՝ եվրոպական օրենսդրության համաձայն»,- ասել է Պուտինը:
17:28 - 02 հոկտեմբերի, 2019
Աթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը․ Պուտին |news.am|

Աթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը․ Պուտին |news.am|

news.am: Սիրիայում իրավիճակի դեԷսկալացիայի գոտին չի կարող սադրանքների հարթակ ծառայել, անհրաժեշտ է միասնաբար հակազդել Իդլիբում ահաբեկչական սպառնալիքին, Թուրքիայի եւ Իրանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Արդիական խնդիր է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքարի շարունակումը։ Ամենամեծ անհանգստությունը նախկինի պես առաջացնում է դեէսկալացիայի գոտում մնացած Իդլիբի սրված իրավիճակը, որտեղ վերջին ժամանակներս մեծացել է ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը»,- ասել է նա։ Պուտինի խոսքերով, անթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը։Ռոուհանին ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։Նա նշել է, որ օրակարգում կարեւորագույն խնդիր է երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ջանքերի գնահատականը՝ «սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանն օգնելու, փախստականներին վերադարձնելու, կալանավորվածներին եւ առեւանգվածներին փոխանակելու, հումանիտար իրավիճակը բարելավելու, այդ ոլորտում վերականգնման, ինչպես նաեւ միջազգային ջանքերի գնահատականը»։Ռոուհանիի խոսքերով, ամերիկյան զորքերի անօրինական ներկայությունը սիրիական հողում սպառնալիքի տակ է դնում նրա տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնորոշումը՝ որպես ՄԱԿ-ի անդամ անկախ պետության։ «ԱՄՆ նախագահը նախկինում խոսել էր իր զորքերը Սիրիայից հանելու մասին»,- ասել է Ռոուհանին։Նա հավելել է, թե Թրամփի խոսքերի ճակատագիրը «նույնն է, ինչ ցանկացած այլ պնդմանը՝ չի համապատասխանում իրականությանը»։
05:18 - 17 սեպտեմբերի, 2019
Ցույցերը ցնցում են իշխանությանը. Պուտին |news.am|

Ցույցերը ցնցում են իշխանությանը. Պուտին |news.am|

news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, այդ թվում բողոքի ակցիաների միջոցով: Այս մասին նա ասել է Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի ժամանակ՝ պատասխանելով «շաբաթօրյա» ցույցերի երիտասարդության մասնակցության մասին հարցին, հաղորդում է Meduza-ն: «Երբեմն ցույցերը դրական արդյունքի են հանգեցնում, քանի որ ցնցում են իշխանությանը, վերջինիս ճիշտ ուղղության վրա են դնում, որպեսզի արդյունավետ լուծի իր առաջ ծառացած խնդիրները»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ ցուցարարները պետք է «դրական գործեն՝ ղեկավարվելով ոչ թե իրենց, այլ հանրային շահերով»: «ես վստահ եմ, որ դրական տրամադրված մարդիկ տրամադրված են երկիրը զարգացնելուն»,- հավելել է Պուտինը: Նա նաեւ պատասխանել է այն հարցին՝ արդյոք անհրաժեշտ է ավելի մեղմ վարվել ցույցերի երիտասարդ մասնակիցների հետ. «Օրենքի շրջանակում՝ բոլորի հետ հավասար»:  
14:00 - 05 սեպտեմբերի, 2019
Պուտինը Մակրոնի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին |azatutyun.am|

Պուտինը Մակրոնի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետևել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Ելիսեյան պալատի ղեկավարը այդկերպ արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե «Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բռնություններով»:«Իսկապես, բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, և ես շատ մտահոգ եմ այդ իրավիճակով: Բայց, այդուհանդերձ, Ֆրանսիան միշտ հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլ նաև մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիաներին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:Պուտինը, պատասխանելով Մակրոնի խոսքերին, առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին: «Քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ, գործող օրենսդրության շրջանակներում բողոքի ակցիաների, իսկ իշխանությունները պետք է ապահովեն այդ իրավունքների իրականացումը: Սակայն ոչ ոք՝ ոչ իշխանությունները, ոչ էլ ինչ-որ քաղաքացիների խմբեր, իրավունք չունի խախտել գործող օրենքը և իրավիճակը հասցնել անհեթեթության կամ բախումների իշխանությունների հետ: Դա օրենքի խախտում է, և նրանք, ովքեր մեղավոր են այդ խախտումներում, պետք է պատասխանատվության ենթարկվեն ռուսաստանյան նույն օրենքներին համապատասխան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:Խոսելով ընտրություններին 57 ընդդիմադիր թեկնածուների չգրանցման մասին՝ Պուտինը պնդել է, որ նրանք հեռացվել են «ընտրական օրենսդրության ակնհայտ խախտումների պատճառով»:Կրեմլի ղեկավարը Ֆրանսիայում է նախագահ Մակրոնի հրավերով: Ելիսեյան պալատի ղեկավարը երեկ Պուտինին ընդունել է իր ամառային նստավայրում:
08:24 - 20 օգոստոսի, 2019