ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալը

Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:   Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:    ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը:    Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ:
19:01 - 07 նոյեմբերի, 2024
ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակը պահպանելով նախկին զինծառայողներին ծառայության վերադառնալու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակը պահպանելով նախկին զինծառայողներին ծառայության վերադառնալու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ ստանալով 77 կողմ ձայն: «Այս օրենքով մենք հնարավորություն ենք տալիս երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած մեր զինծառայողներին կրկին անցնել ծառայության ԶՈՒ-ում՝ պահպանելով իրենց կենսաթոշակը»,-ասաց համահեղինակ Արմեն Խաչատրյանը: Նրանք այդ ծառայությունը պետք է իրականացնեն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված զորամասերում: «Սրանով մենք կլուծենք շատ լուրջ կադրային ռեսուրսի խնդիր՝ հատկապես այն զորամասերում, որտեղ դրա անհրաժեշտությունը շատ սուր է զգացվում»,-նշեց պատգամավորը: Ըստ նախագծի՝ կենսաթոշակից վերադարձողները նշանակվելու են առավելագույնը «փոխգնդապետ»-ի կոչմանը համապատասխան պաշտոններում:  
20:45 - 31 հոկտեմբերի, 2024
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների մասին |1lurer.am|

Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների մասին |1lurer.am|

1lurer.am: Զինված ուժերի ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, որոնք, զինվորական ծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին, տարբեր միջադեպերի հետևանքով կարող են մահանալ։ Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությանը: «Մեր մարտահրավերն այս շարքում (մահվան դեպքերի), իրականում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- ասաց նախարարը։ Այս տեսանկյունից, ըստ Պապիկյանի, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վերահսկողական հնարավորությունները, նաև կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերի թիվը։
15:02 - 31 հոկտեմբերի, 2024
Կառավարության որոշմամբ՝ աշխարհազորը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով |armenpress.am|

Կառավարության որոշմամբ՝ աշխարհազորը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը հաստատեց «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որի համաձայն՝ աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Նախագիծն ընդունվեց Կառավարության հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։ Փաթեթի համաձայն՝ աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը։ Ըստ նախագծի՝ տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ։ Տեղական պաշտպանության ուժերի խնդիրներն են` մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպա­նու­­թյանն ու պաշտպանությանը, Հայաստանի Հանրապե­տո­ւ­թյան վրա զինված հարձակ­ման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիր­ների կատարումը՝ Հայաստանի Հանրապե­տո­ւ­թյան զինված ուժերի միավորում­ների և զորամասերի հետ համատեղ, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետա­խու­­զա­կան կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, ռազմական, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը։ Նախագծով՝ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի վար­չական տարածքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստո­րա­բա­ժա­նումներ:  Տեղական պաշտպանության ուժերի ստորա­բա­ժա­նումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պա­տե­րազ­մա­կան ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշ­վառ­ված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբուն­քով: Ստորա­բա­ժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանա­գիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Ստորաբաժանումներում ներգրավված անձին հատկաց­վում է զինվորական համազգեստ, պատրաստության և կիրառման ժամանակահատ­վածում նրան ամրակցվում է զենք, ապահովվում է անվճար սննդով և բժշկական սպասարկմամբ՝ զինծառայողների համար սահմանված կարգով, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված (զբաղեցրած) զինվո­րա­կան պաշտոն­ի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահման­ված չափով: Ստորաբաժանումներում ներգրավված անձի վրա, կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստության և կիրառման ժամանակահատ­վածում, տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները և զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը:  Հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին «Պաշտպանության մասին» և մի շարք այլ օրենքներում կարգավորումներ սահմանվեցին աշխարհազորի համակարգի վերաբերյալ, սահմանվեց աշխարհազորի նպատակները, ձևավորման և կիրառման կարգը և այլն: Համաձայն կատարված փոփոխությունների՝ ստեղծվում էին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց ղեկավարները (հրամանատարը) էին հանդիսանալու համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Միաժամանակ, այդ մարմինների վրա էր դրվում նաև աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման ապահովման գործընթացը: Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ, սակայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել:  «Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել Անվտանգության խորհրդի կողմից հաստատվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը՝ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարաբերությունները կարգավորող համապատասխան օրենքներում ևս կատարել անհրաժեշտ փոփոխություններ»,- ասված է հիմնավորման մեջ:
13:26 - 31 հոկտեմբերի, 2024
Այս զորակոչին պարտադիր զինվորական ծառայության համար դիմել է երկու կին․ ՊՆ մամուլի քարտուղար |armenpress.am|

Այս զորակոչին պարտադիր զինվորական ծառայության համար դիմել է երկու կին․ ՊՆ մամուլի քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ընթացիկ զորակոչին պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար դիմել է երկու կին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Այս զորակոչին ունենք երկու կին զինծառայող, որոնք արդեն համալրել են կանանց գումարտակը։ Նշեմ, որ նախորդ զորակոչին կանանց գումարտակը համալրած պարտադիր ժամկետային զինծառայողը՝ ավարտելով ծրագիրը, արդեն դիմել և ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա»,- նշեց Թորոսյանը։  ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայության ժամկետը վեց ամիս է, ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։   
17:46 - 28 հոկտեմբերի, 2024
Պապիկյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Պապիկյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
12:41 - 23 հոկտեմբերի, 2024
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-18-ը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած Future Forces Forum 2024 միջազգային ցուցահանդեսին:  Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառման շրջանակում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:   Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
12:39 - 21 հոկտեմբերի, 2024
ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանը հոկտեմբերի 13-17-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին

ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանը հոկտեմբերի 13-17-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում:  Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) ևՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։ Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր:  Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը։
14:28 - 19 հոկտեմբերի, 2024
ՀՀ-ն երկարաձգում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու վերաբերյալ |armenpress.am|

ՀՀ-ն երկարաձգում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ կառավարության  և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ Հոկտեմբերի 17-ին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա հիշեցրեց, որ 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով: Նրա խոսքով՝ համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է: «2024 թվականի մայիսի 2-ին Երեւանում ստորագրվել է համաձայնագրի գործողության ժամկետը 7 տարի ժամկետով՝ մինչև 2030 թվականի նոյեմբերի 30-ը երկարաձգելու մասին համաձայնություն»,- ասաց Սարգսյանը։ Մանրամասն ներկայացնելով համաձայնագրով սահմանված և նախատեսվող կարգն ու պայմանները՝ հիմնական զեկուցողն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ նախագծում առկա չեն խնդրահարույց կետեր և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին։  
16:26 - 17 հոկտեմբերի, 2024
ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին. ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահին

ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին. ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահին

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։ Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։ Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
13:46 - 17 հոկտեմբերի, 2024
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 15-ին հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
10:30 - 16 հոկտեմբերի, 2024