ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակը պահպանելով նախկին զինծառայողներին ծառայության վերադառնալու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|
20:45 - 31 հոկտեմբերի, 2024

ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակը պահպանելով նախկին զինծառայողներին ծառայության վերադառնալու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: 

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ ստանալով 77 կողմ ձայն:

«Այս օրենքով մենք հնարավորություն ենք տալիս երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած մեր զինծառայողներին կրկին անցնել ծառայության ԶՈՒ-ում՝ պահպանելով իրենց կենսաթոշակը»,-ասաց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

Նրանք այդ ծառայությունը պետք է իրականացնեն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված զորամասերում: «Սրանով մենք կլուծենք շատ լուրջ կադրային ռեսուրսի խնդիր՝ հատկապես այն զորամասերում, որտեղ դրա անհրաժեշտությունը շատ սուր է զգացվում»,-նշեց պատգամավորը:

Ըստ նախագծի՝ կենսաթոշակից վերադարձողները նշանակվելու են առավելագույնը «փոխգնդապետ»-ի կոչմանը համապատասխան պաշտոններում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել