Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՀՀ դեսպանին պարգևատրել է Պաշտպանության ազգային մեդալով |aysor.am|
10:38 - 17 հոկտեմբերի, 2024

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՀՀ դեսպանին պարգևատրել է Պաշտպանության ազգային մեդալով |aysor.am|

aysor.am: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ում տեղեկացրել է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին պարգևատրել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով։

«Հայաստանն ու Ֆրանսիան կապված են մի երկար ընդհանուր պատմությամբ, և մենք միասին կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ 

Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Նորին գերազանցություն Հասմիկ Տոլմաջյանին՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի համար»,- գրել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել