ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են Նավալնիի կալանավորմանն արձագանքելու հնարավորությունը |azatutyun.am|

Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են Նավալնիի կալանավորմանն արձագանքելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում պետք է արձագանքեն Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի կալանավորմանը և բողոքի ցույցեր կազմակերպած նրա աջակիցների նկատմամբ Ռուսաստանի ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը: Ենթադրվում է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 3 հազար 700 ցուցարարների: Միայն Մոսկվայում մոտ 1,5 հազար մարդ է ձերբակալվել: Սանկտ Պետերբուրգից մինչև Վլադիվոստոկ տեղի ունեցած զանգվածային ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ կառույցը կքննարկի Ռուսաստանի վերաբերյալ հետագա քայլերը: Եվրամիության երկրներից մի քանիսը կոչ են անում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօրվա գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատել Նավալնիին: «Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ մենք պարզապես չենք հասկանում, թե ինչու են ձերբակալել Նավալնիին: Այդ բոլոր ձերբակալություններն ապօրինի են», - պնդել է Մաասը:
16:23 - 25 հունվարի, 2021
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։  «Ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեցի հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծեցի, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում եմ միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության մի շարք հարցեր և առաջիկա ծրագրեր։Անդրադարձա 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Ներկայացրեցի պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված ահազանգերը և նամակները։  Ներկայացրեցի շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։ Ընդգծեցի, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, և հենց այդ փորձի ներդրումն ու գործուն առաջկցություն ենք ակնկալում գործընկերներիցՏիկին Անդրեա Վիկտորինիը վստահություն հայտնեց, որ մարտահրավերների՝ պատերազմին և COVID-19 համավարակի հետևանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ և կյանքի կոչել նախանշված ծրագրերը։  Տիկին դեսպանն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝ ևս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունն աջակցել ՀՀ կառավարությանն իր առաջնահերությունների արդյունավետ իրականացման գործում։  Եզրափակելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեցի ԵՄ գործընկերներին և իմ պատրաստակամությունը հայտնեցի է՛լ ավելի խորացնել համագործակցությունը՝ հանուն ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի»,- գրել է նախարարը։     
22:58 - 22 հունվարի, 2021
Թուրքիան ակնկալում է, որ Բրյուսելը կակտիվացնի Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը. Չավուշօղլու |tert.am|

Թուրքիան ակնկալում է, որ Բրյուսելը կակտիվացնի Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել ակտիվացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը, թարմացնել Մաքսային միությունը և սկսել անայցագրային ռեժիմի շուրջ բանակցությունները:Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Հանձնաժողովի անդամների հետ բանակցությունների արդյունքում:«Մենք պետք է աշխուժացնենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը ... անհրաժեշտ է նաև ամրապնդել համագործակցությունն ապօրինի միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարում: Մենք պետք է ամբողջությամբ արմատախիլ անենք Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և իսլամատյացության դրսևորումները, որոնց թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է»,-գրել է Չավուշօղլուն:
13:18 - 22 հունվարի, 2021
ԵՄ-ում հայտարարել են, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Բայդենի գալով չեն անհետանա |armenpress.am|

ԵՄ-ում հայտարարել են, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Բայդենի գալով չեն անհետանա |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Ջոզեֆ Բայդնեի՝ պետության ղեկավարի պաշտոնի անցնելուց հետո չեն անհետանա, սակայն նոր հարաբերությունների կառուցման շանս կա: Այդ մասին հայտարարել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը՝ հունվարի 20-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում: «Մենք տարաձայնություններ ունենք, եւ դրանք չեն անհետանա կախարդական փայտիկի շարժումով,- ասել Է նա:- Մանդատի առաջին օրը ես դիմում եմ (ԱՄՆ-ի) նոր նախագահին. եկեք կառուցենք նոր հարաբերություններ հանուն ավելի ուժեղ Ամերիկայի, ավելի ուժեղ Եվրամիության եւ լավագույն աշխարհի»: Միշելը նշել Է այն գերակա ոլորտները, որոնցում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պետք Է համատեղ աշխատեն Բայդենի գալուց հետո: «Դա պայքարն Է կլիմայական փոփոխությունների դեմ, պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ, թվային փոխակերպությունը, անվտանգությունը»,- նշել Է նա: Ըստ որում Եվրամիության ղեկավարն ընդգծել Է, որ «Ամերիկան փոխվել Է»: «Ամերիկան, ինչպես երեւում Է, փոխվել Է, եւ աշխարհն Է փոխվել: Եվ Եվրամիությանը, հնարավոր Է, անհրաժեշտ Է փոխվել: ԵՄ-ն չպետք Է ոչ մեկից թույլտվություն խնդրի ընդունելու սեփական որոշումները»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:26 - 20 հունվարի, 2021
Պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Մեսրոպ Առաքելյանին

Պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Մեսրոպ Առաքելյանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրամիության  դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ համագործակցությունը՝ ընդգծելով կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների դերը սոցիալապես ամուր տնտեսություն ունենալու համատեքստում։ «Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել և՛ ուղիղ ֆինանսավորման, և՛ պարենային աջակցության միջոցով, որում ընդգրկված են նաև միջազգային մի շարք կազմակերպություններ։ Այս գործում բարձր ենք գնահատում նաև ձեր աջակցությունը, որի շնորհիվ որոշ չափով մեղմվել է քաղաքացիների սոցիալական խնդիրները»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։ ԵՄ դեսպանը հետաքրքրվել է արցախահայությանն ուղղված աջակցության ծրագրերի մանրամասներով՝ հույս հայտնելով, որ Արցախում հումանիտար ճգնաժամն արագ կհաղթահարվի․ «2020 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար՝ կորոնավիրուսային համավարակը, պատերազմը, հետպատերազմյան իրավիճակը։ Մենք պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին՝ հատկապես նրանց, ովքեր տուժել են պատերազմի արդյունքում»։ Քննարկելով այս պահին իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը՝ նախարար Առաքելյանը որպես առաջնահերթություն ընդգծել է նաև Հայաստանում գտնվող արցախցիների վերադարձի կազմակերպումը, նրանց համար սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարներին՝ շեշտելով դրանց հաջողմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
19:22 - 19 հունվարի, 2021
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները |1lurer.am|

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները: 2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է: Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին հայտարարել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում՝ չնայած, որ դեկտեմբերին կայացած գագաթնաժողովի ընդունած որոշումները չեն բավարարել Թուրքիայի սպասելիքները: Նրա խոսքով՝ հիմա նրանք ակնկալում են կոնկրետ քայլեր և լուծումներ, օրինակ՝ վիզաների ազատականցման հարցում:
10:05 - 19 հունվարի, 2021
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարարի նկատմամբ |azatutyun.am|

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարարի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի նկատմամբ՝ 2011 թվականին «Սիրիայի խաղաղ բնակչության դեմ դաժան բռնաճնշումների համար»։ Դիվանագետի մուտքը Եվրամիություն արգելված է, եվրոպական տարածքում նրա բոլոր ակտիվները՝ սառեցված։ Այդպիսով, Սիրիայից Եվրամիության սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց թիվը հասավ 289-ի, բացի այդ՝ դրանում ներառված են 70 իրավաբանական անձինք։ Ֆեյսալ Միկդադը սիրիական դիվանագիտական գերատեսչությունը գլխավորում է նախկին նախարարի՝ Վալիդ Մուալլեմի մահից հետո։ 2020 թվականի սեպտեմբերին Սիրիայի հարցով միջազգային անկախ քննչական հանձնաժողովը հրապարակել է 25 էջանոց զեկույց, որում հակամարտության բոլոր կողմերին՝ թե՛ Ասադի կառավարությանը, թե՛ ընդդիմադիր ուժերին, մեղադրում է մարդու իրավունքների լրջագույն խախտումների և հանցագործությունների մեջ։ 2011 թվականի մարտից Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր երկրում սպանվել է ավելի քան 387 հազար մարդ։
14:47 - 16 հունվարի, 2021
ԵՄ-ն բանակցություններ է վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ |tert.am|

ԵՄ-ն բանակցություններ է վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ |tert.am|

tert.am: Դեղորայքի եվրոպական գործակալությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ` ռուսական «Սպուտնիկ V» հակակոռոնավիրուսային պատվաստանյութ ձեռք բերելու համար, հայտնում է inosmi.ru լրատվական կայքը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնիայի՝ բուլղարական Dnes լրատվակին տված մեկնաբանությունը:Նրա խոսքով, ռուսական կողմը` ԵՄ շուկա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար դեռևս չի դիմել:Ինչ վերաբերվում է ԵՄ տարածքում թույլատրելի պատվաստանյութերին, ապա անցյալ տարի Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ տարածքում թույլատրվում են միայն Եվրոպայում արտադրված պատվաստանյութերը` շեշտելով, որ ԵՄ անդամ առանձին պետությունների թույլատրվում է ներմուծել այլ երկրներում արտադրված պատվաստանյութեր, սակայն դրանց տարածումն իրենց պետություններից դուրս` առանց դեղորայքի եվրոպական գործակալությունը համաձայնության, արգելված է:Այս պահին ԵՄ տարածքում թույլատրված է Pfizer և Moderna պատվաստանյութերը, սակայն սպասվում է, որ մինչև ամսվա վերջ Astra Zeneca պատվաստանյութը ևս կթույլատրվի:
16:16 - 14 հունվարի, 2021
ԵՄ-ը լրջորեն մտահոգված է Իրանի՝ ուրանի հարստացման գործողություններով |1lurer.am|

ԵՄ-ը լրջորեն մտահոգված է Իրանի՝ ուրանի հարստացման գործողություններով |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը հայտարարություն է տարածել Իրանի հետ միջուկային ծրագրի և Իսլամական Հանրապետության այս ոլորտում վերջին ակտիվությունների վերաբերյալ՝ նշելով, որ իր հավատարմությունն է հայտնում և շարունակում է իր աջակցությունը միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Այս ծրագիրը գլոբալ միջուկային զենքի չտարածման ճարտարապետության հիմնական տարրն է:  «Մենք խորապես ցավում ենք վերջին երկու տարվա ընթացքում Իրանի ձեռնարկած մտահոգիչ քայլերի համար: ԵՄ-ն Իրանին բազմիցս կոչ է արել դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք չեն համապատասխանում Իրանի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին: Ուրանի մինչև 20% հարստացումը խոր մտահոգության տեղիք է տալիս: Այս կարևոր փուլում Իրանի գործողությունը նաև ռիսկային է, ինչը կարող է խարխլել դիվանագիտական ​​գործընթացին ուղղված ջանքերը: Իրանին հորդորում ենք զերծ մնալ հետագա սրացումից և անհապաղ դադարեցնել նման գործողությունները: Խիստ կարևոր է շարունակել լիարժեք համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
17:15 - 12 հունվարի, 2021