tert.am: Դեղորայքի եվրոպական գործակալությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ` ռուսական «Սպուտնիկ V» հակակոռոնավիրուսային պատվաստանյութ ձեռք բերելու համար, հայտնում է inosmi.ru լրատվական կայքը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնիայի՝ բուլղարական Dnes լրատվակին տված մեկնաբանությունը:
Նրա խոսքով, ռուսական կողմը` ԵՄ շուկա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար դեռևս չի դիմել:
Ինչ վերաբերվում է ԵՄ տարածքում թույլատրելի պատվաստանյութերին, ապա անցյալ տարի Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ տարածքում թույլատրվում են միայն Եվրոպայում արտադրված պատվաստանյութերը` շեշտելով, որ ԵՄ անդամ առանձին պետությունների թույլատրվում է ներմուծել այլ երկրներում արտադրված պատվաստանյութեր, սակայն դրանց տարածումն իրենց պետություններից դուրս` առանց դեղորայքի եվրոպական գործակալությունը համաձայնության, արգելված է:
Այս պահին ԵՄ տարածքում թույլատրված է Pfizer և Moderna պատվաստանյութերը, սակայն սպասվում է, որ մինչև ամսվա վերջ Astra Zeneca պատվաստանյութը ևս կթույլատրվի:
comment.count (0)