Հայաստան

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․06․20 (թարմացվող)

22:05- Հունիսի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան կին: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [Գնել Սանոսյան]20։45- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:   20։36- Իմ անկեղծ կարծիքով՝ այս իշխանությունը ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ երկրում կարող են լինել բողոքի ակցիաներ: Հետևաբար բոլոր այն հիմնավորումները, որ այս արտակարգ ռեժիմը պահպանվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն, ես այդ գծի մեջ չեմ և այդպես չեմ կարծում: Մտահոգությունը առողջությունն է. եկե՛ք պայմաններ սահմանենք, մտածենք, թե նրանք ինչ ձևով կարող են իրենց բողոքի ձայնը հնչեցնել։ [Էդմոն Մարուքյան] |hetq.am|   20։18- Կորոնավիրուսի հետ կապված` հունիսի 15-ից ժամանակավորապես չի գործելու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 5 բաժինը: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է  «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին։ [ՊԵԿ]   20։07- ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով վատ վիճակում հայտնված անհատ ստեղծագործողներին աջակցելու նպատակով քննարկում է մասնագիտական աջակցման տարբեր ծրագրեր ու ձևաչափեր մշակելու հարցը՝ խորհրդակցելով անկախ արվեստագետների, ստեղծագործողների համայնքի հետ: Այս մասին հայտնեց ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: |armenpress.am|   20։03- Կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառի նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ: Աջակցություն են համարվելու այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թ․ մարտի 16-ից հետո անհատույց կերպով՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար:   19։04- Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվել է 6 անձ, որոնցից մեկը վարչության պետ է, մեկը՝ բաժնի պետ, իսկ մյուսները՝ մասնագետ: Վարակվածներից 2-ն ամբողջությամբ ապաքինվել են և վերադարձել աշխատանքի, իսկ մյուս 4 աշխատակիցները, թեև ապաքինվել են, սական մի քանի օր կինքնամեկուսանան, որպեսզի իսպառ չեզոքացնեն վարակելու հավանականությունը: |hetq.am|   19։02- Այսօր հանրապետության ողջ տարածքում կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով։ Մեկում անտեսել են ՀՀ պարետի՝ 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է: [ՍԱՏՄ]   17։29- Առաջիկա օրերին Սերբիայից Հայաստան կժամանի երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Կբերվեն արհեստական շնչառության 10 սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ ՀՀ-ին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:   16։05- Աշխատանքային այցով եղա Չարենցավանի բժշկական կենտրոնում։ Ի պատիվ Չարենցավանի ԲԿ-ի բուժանձնակազմի, ուրախությամբ կարող եմ ասել, որ ոչ միայն հաջողվել է տեղայնացնել կորոնավիրուսի վարակման հիմնական օջախներից մեկն, այլև մարել ու դեպքերի անկում գրանցել: [Կոտայքի մարզպետ]   15։08- Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ։  [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|   13։46- Այս ընթացքում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս անց կամ առաջիկա երեք տարիներին, հետևաբար այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք` հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույն սցենարին։  [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ] |hetq.am|   13։10- Հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղցի չի hանգեցնում․ դա միֆ է։ Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի։ Պետք է տխրեցնեմ բոլորին. բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են: Մեզ մոտ դա նոյեմբեր ամսին է տեղի ունենում։ Եթե դիմակները կրվեն ճիշտ և կրվեն միայն ճիշտ դիմակներ, ապա  7 օր հետո թվերի էական անկում կլինի: Ճիշտ դիմակը եռաշերտ և ջուր չթափանցող բժշկական դիմակն է։ [Արսեն Թորոսյան]   12։30- Ըստ նախնական գնահատականների 15․000 դեպքի պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց մենք հասել ենք ամսի 12-ին, ինչը լավ է, բայց մեծ թիվ է։ Մենք հզորությունները զարգացնելուն զուգընթաց պետք է նաև ծանր և ծայրահեղ ծանր անձանց թվին շատ ուշադրություն դարձնենք։ Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ:[Արսեն Թորոսյան]   12:20- Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՔԿ-ում քննվում են քրեական գործեր: Երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ։ Քաղաքացիներին հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի  որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարամանը։ [ՔԿ]   12:12- Լոռու մարզում մինչ այսօր կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 337 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:  Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝4:  Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 261 քաղաքացի, որոնցից 34-ը հոսպիտալացված են, իսկ 227-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3453 քաղաքացի: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   11:54- Տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։  Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 30316 արձանագրություն, իսկ հունիսի 11-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1403  դեպք։ Այսօր արտակարգ ռեժիմով ստուգայցեր են իրականացվում Նոր Նորք վարչական շրջանում։ [Ոստիկանություն]   11:46-  Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում, համաձայն որի վերացվել են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: [Արցախ/տեղկատվական շտաբ]   11:38- Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագծին։   11:32- Մենք նկատում ենք, որ եթե երկու օր պոզիտիվ ցուցանիշներ են լինում, դրան զուգահեռ կտրուկ նվազում է հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։  Ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակը ուղիղ կապ ունի մեր հանրային, համընդհանուր վարքագծի հետ։ Հատուկ կարևորություն է ստանում արձանագրել և տեղորոշելը  էն դեպքերը, էն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, որ հիվանդություն չկա սա սուտ է և այլն։ Պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և  կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը։ [Նիկոլ Փաշինյան]   11:08- Այս պահին 7000 քաղաքացիներ  բուժումը ստանում են տանը, իսկ  1800 քաղաքացի գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425-ը ծանր վիճակում է, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։  [Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյան]   10:56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]   10:55- Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։    09։25- Հունիսի 8-ին ոստիկանության  ծառայողները զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող  ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ խոչընդոտել են իրենց աշխատանքին, իրենց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն են գործադրել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարի նկատմամբ: Հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի  (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: [ՔԿ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․06․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․06․20 
22:07 - 12 հունիսի, 2020
ԱՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են Եվրախորհրդարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողների հայտարարությունը

ԱՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են Եվրախորհրդարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի հունիսի 10-ի համատեղ հայտարարության վերաբերյալ։ Խմբակցությունների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հունիսի 10-ին Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները և պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ: Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը և Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին: Վերհաստատում ենք նաև Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբևիցե չի արժանացել ոչ մի արձագանքի: Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետևելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն Արցախի «Արդարություն» խմբակցություն «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»
19:14 - 12 հունիսի, 2020
Եվրահանձնաժողովն առաջարկել է հուլիսի 1-ից բացել ԵՄ արտաքին սահմանները․ Հայաստանը առաջին փուլի երկրների ցանկում չէ |hetq.am|

Եվրահանձնաժողովն առաջարկել է հուլիսի 1-ից բացել ԵՄ արտաքին սահմանները․ Հայաստանը առաջին փուլի երկրների ցանկում չէ |hetq.am|

hetq.am: Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է հուլիսի 1-ից բացել Միության արտաքին սահմանները՝ ոչ պարտադիր ուղևորությունների համար, այդ թվում նաև զբոսաշրջային։ Այդ մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական կայք էջից։ Առաջին փուլում Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ տարածք մուտք գործելու թույլտվություն տալ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի բնակիչներին։ Հետագայում երկրների ցանկը կընդարձակվի՝ հիմնվելով օբյեկտիվ չափանիշների վրա, որոնք կհստակեցվեն ավելի ուշ։ Արևելյան Եվրոպայի երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ներառված չեն առաջին փուլի երկրների մեջ։  Մյուս երկրների համար առաջարկվում է հուլիսի 1-ից ընդլայնել այն հիմքերի ցանկը, որոնց միջոցով տվյալ երկրների բնակիչները կկարողանան ժամանել Եվրոպական միություն։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովը առաջարկում է չեղարկել ուսանողների և այն արտասահմանցիների վրա կիրառվող սահմանափակումները, որոնք ԵՄ են մեկնում աշխատանքային նպատակներով։ Եվրահանձնաժողովը առաջարկում է նաև հուլիսի 15-ից չեղարկել բոլոր տիպի հսկողությունները ԵՄ ներքին սահմաններին։   ԵՄ արտաքին սահմանները փակ են մարտի կեսերից։ Միության տարածք կարող են մուտք գործել միայն ԵՄ քաղաքացիները և անդամ պետության կացության իրավունք ունեցողները, ինչպես նաև դիվանագետները և այն ընկերությունների աշխատակիցները, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ։
10:02 - 12 հունիսի, 2020
Պարետի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում |tert.am|

Պարետի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում |tert.am|

tert.am: Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել ապրիլի 3-ի իր որոշման 2-րդ և 3-րդ կետերը։ Նշված կետերը սահմանում են․ «․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները»։ «․․․3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով. ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։ Վերոնշյալ կետերը այլևս չեն գործում։ Որոշումից պարզ է դառնում, որ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում։
09:16 - 12 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․06․20 (թարմացվող)

20:37- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ 28 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ [մարզպետարան]20:17- Հունիսի 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է։ [Գնել Սանոսյան]20:12- Շուշիում կորոնավիրուսով հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքացին մեկուսացված էր հյուրանոցներից մեկում, սակայն ցանկացել էր տեղափոխվել հիվանդանոց, ինչն արվել է։ Նա այստեղ էլ դժգոհել է պայմաններից, վերաբերմունքից, պնդել՝ իրեն նորից տեղափոխեն հյուրանոց, սակայն մինչ ԱՆ մասնագետները կկատարեին պահանջը, 1 ժամում նոր պայման է առաջադրել՝ տեղափոխել Ստեփանակերտի ԲԿ։ Այդ ընթացքում պացիենտին անձամբ զննել է տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Նախարարությունը կրկին ընդառաջելով քաղաքացուն՝ որոշել է նրան վաղը տեղափոխել Ստեփանակերտի ԲԿ՝ հաշվի առնելով հիվանդանոցի այս պահին առկա ծանրաբեռնվածությունը։ [Արցախ/Տեղեկատվական շտաբ]21:22- Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ. Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը...Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը...Եկել է կողմնորոշվելու ժամանակը... [Արսեն Թորոսյան]19:25- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 10-ի դրությամբ կայացվել է  2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Նույն օրվա դրությամբ իրականացվել է 26 196 ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:17։56- ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր։ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։ Հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։ [ԱԱՏՄ]   17։36- Արտակարգ դրության հաստատման առաջին օրերից երկու երկրի ղեկավարները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատասխանատուները մշտապես կապի մեջ են միմյանց հետ։ Վիրուսի դեմ պայքարի ամենավաղ փուլերում մեր պրոֆիլային գերատեսչությունները հայ գործընկերներին են փոխանցել 1500 թեստ՝ վարակի հայտնաբերման համար։ Հետագայում ևս 2 անգամ Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրվել է թեստավորման 20 հազարական փաթեթ։ [ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին] |armenpress.am|   17։02- Ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը։ Հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11 708-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Դիմումներին ընթացք է տրվել ,և փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ: [ՊԵԿ]   15։24- Մամուլը գրեց, որ «Նորք» ԻԿՀ-ն Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրում նշելով մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք։ ԻԿՀ-ի տնօրենը փոխանցեց, որ ուղեգիրը հիվանդանոցը չի տրամադրել։ Հայաստան ժամանած ուղևորներին անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում են մեկուսացման վայրեր, ուղեգրումն իրականացվում է օդանավակայանում։ Համակարգը, որով ուղեգրման ժամանակ կատարվում է քարտեզագրումը, օգտվում է «Yandex Map» քարտեզներից, որն էլ համապատասխան կորդինատի ընտրման արդյունքում նշել է խնդրահարույց հասցեն։ |infocheck.am|   14։49- 2 օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը: Մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ․ երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով, արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում, մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   14։42- Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ [Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]   14։03- Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարակված աշխատակիցները մեկուսացված են: |armenpress.am|   13։48- ԱՀ Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան որոշմամբ հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում: Համայնքների վարչական սահմաններ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած: Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում: Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   13։42- Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված տարեցների մեծ մասն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից, միայն 4 տարեց դեռ հիվանդանոցում է, նրանց թեստերի պատասխանը դեռ չի ստացվել։ Այս տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:  Տտուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները ևս ապաքինվել են, արդեն վերադարձել են տուն, որոշ ժամանակ անց կսկսեն աշխատել։ |24news.am|   13։39- Հունիսի 11-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Արձանագրվել է մահվան 10 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   12։10- Պետք է արձանագրել, որ մեր ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց: Ընդ որում, ուզում են ընդգծել, որ այսօրվա մեր ՝ ենթադրենք 100 տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Շատ կարևոր է , որ մեր սիրելի հայրենակիցները շատ լուրջ վերաբեվեն խնդրի։ Այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների զանգվածային  համագործակցության շնորհիվ։  [Նիկոլ Փաշինյան]   12։01-  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին։ Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով: Գախարիայի խոսքով՝ Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, ատաքին գործերի, տնտեսության նախարարները: |aliq.ge|   11։25- Արվել է 2233 թեստ, նախորդ օրվա  1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ գրեթե նույնն է ՝25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ։ Ունենք  500 հոգի ծայրահեղ ծանր  և ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, սակայն մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց, այդ լարվածությունը կոմպենսացվում է։[ Արսեն Թորոսյան]   11։17- ԱՀ-ում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մեկուսացված է 79 քաղաքացի: Հիվանդությունն, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Վարակավածների ընդհանուր թիվը 68 է։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]   11։02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]   10։56- Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։   10։07-  Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն: Covid-19 վարակով կասկածելի 417 պացիենտներին կատարվել է նմուշառում: Քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի: Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով: [Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն]   09։52- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով: [ԱՆ]   09։11-  Հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի։ [Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․06․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․06․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․06․20
22:41 - 11 հունիսի, 2020
Եվրախորհրդարանում մտահոգված են ՀՀ-Արցախ նոր ճանապարհի կառուցմամբ
 |panarmenian.net|

Եվրախորհրդարանում մտահոգված են ՀՀ-Արցախ նոր ճանապարհի կառուցմամբ |panarmenian.net|

panarmenian.net: Եվրախորհրդարանում մտահոգություն են հայտնել Հայաստանը և Արցախը կապող երրորդ մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այդ մասին ասվում է կառույցի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուի և Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։ Շուտով սկսվելու է մայրուղու կառուցումը, որի մասին հայտարարվել էր 2019-ին։ Նշվում է նաև, որ այն կմիացնի Կապանն ու Արցախի Հադրութը՝ անցնելով նաև Կուբաթլիով և Ջաբրայիլով, որոնք «վերահսկվում են Արցախի կողմից»։ «Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային գործակցությանը Արևելյան գործընկերության շրջանակում, մարդկանց միջև կապերի հաստատմանն ու գործակցությանը։ Այնուամենայնիվ, մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան: Ուստի, մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ, քանի որ այն չի նպաստում բարենպաստ պայմանների ստեղծմանը վստահության, խաղաղության և հաշտեցման համար», -ասվում է հայտարարության մեջ։ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009-ին ընդունված հիմնարար սկզբունքներին։ «Որպեսզի միջնորդները հաջողության շանս ունենան, մենք կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։
19:17 - 11 հունիսի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանը հանդիպել է  ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ

Հունիսի 10-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ:Դեսպան Թումանյանը Մ. Ֆաղանիին տեղեկություններ ներկայացրեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև ս.թ. հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին:Մ. Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն հայտնեց, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները:ՀՀ դեսպանը հիշեցրեց, որ ս.թ մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա. Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:Կապված Մ. Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշեց, որ երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:ՀՀ դեսպանը ընդգծեց, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:Մ. Ֆաղանին իր համաձայնությունը հայտնեց ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:Մ. Ֆաղանին հստակ կերպով ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշեց, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշեց, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը:Զրուցակիցներն անդրադարձան տնտեսական (այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում), մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներին:
13:16 - 11 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․06․20 (թարմացվող)

11:15- Ակնհայտ է՝ երբ այն ժամանակ ես ասում էի, որ փողոցում պետք չէ դիմակ կրել, երկու հանգամանք կար։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր․ պետք էր, որ այդ դիմակները պարտադիր հասնեին բուժաշխատողներին, սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին։ Երկրորդ հանգամանքն այն էր, որ այդքան էլ հայտնի չէր, թե բաց տարածություններում կամ թեկուզ փակում մարդկանց դիմակ կրելն ընդհանուր պոպուլյացիայի վրա ինչ ազդեցություն է թողնում հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, և մենք չենք կարող, հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանել այդ ճիշտ քայլերը։  [Արսեն Թորոսյան]11:05- Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ առնվազն այն պահին, երբ հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել։ Մենք հիմա էլ չենք  խաբում, չենք խաբում թվերի մեջ, պատճառների մեջ։ Համարում ենք, որ մեր ուժեղ կողմերից մեկն է ասել ամեն ինչ, ասել ուղիղ և ակնկալել, որ ուղիղ ասված այդ խոսքը ճիշտ կընկալվի։ Ազնվությունն ու անկեղծությունը միշտ եղել է ու լինելու է, և մեզ հասանելի նոր գիտելիքը, նոր տվյալները, տոկոսները, նոր բուժման մեթոդները միշտ բարձրաձայնվել են ու այսուհետ էլ բարձրաձայնվելու են։ [Արսեն Թորոսյան]21:40- ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։20:10- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 9-ի դրությամբ, կայացվել է 2393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Նույն օրվա դրությամբ, իրականացվել է 25546  ստուգում, որից միայն 785-ը՝ նշված օրը: [Կառավարություն]20:05- Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության  եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Կլյուգեն պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին, ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։20:00- Արցախի պարետի նոր որոշմամբ ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու սահմանափակումները: Հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) ԱՀ տարածք մուտք գործելիս անցակետում ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ ՊՇՌ թեստի դեպքում՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության, իսկ ռապիդ թեստի դեպքում՝ երկու օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը: Նախատեսվել են որոշ բացառիկ դեպքեր։ 19:40- Վրաստանից Հայաստան թթվածնային կոնցենտրատորների գնման եւ ուղարկման մեր նախաձեռնությանն է միացել Կարիտաս Վրաստանը: Այսպիսով` այսօր լյուքսեմբուրգահայերի օգնությամբ գնված 12 սարքերին կավելանա եւս 8 կոնցենտրատոր, եւ ընդհանուր խմբաքանակով (20 հատ) անմիջապես կուղարկվի Հայաստան: [«Ալիք մեդիա»-ի խմբագիր Արսեն Խառատյան]19:35- Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, 68 առողջացած և մահվան 1 նոր դեպք: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 46 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [Գնել Սանոսյան]19:25- Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս։ Կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա։ Կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ «այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար։ Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը ամեն օրվա հետ գնալով ավելի փոքրանում է։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ և պահպանում է հակահամաճարակային կանոնները, բայց դեռևս ցանկալի արդյունք չունենք: Օրվա միայն առաջին կեսին ոստիկանությունը 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել է դիմակ չկրելու, կանոնները չպահպանելու համար։ [Նիկոլ Փաշինյան] |azatutyun.am|17։13 - Լոռու մարզում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 302 քաղաքացի, 72 մարդ բուժվել է, գրանցվել է 4 մահ։  «Գլորիա» կարի ֆաբրիկայի բոլոր աշխատակիցները համարվում են կոնտակտավորներ և ինքնամեկուսացման մեջ են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |aysor.am|   16։09 - Մենք շարունակում ենք կանգնել մեր հայ բարեկամների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստան ուղարկել բժշկական թիմ և փորձագետներ՝ համաճարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ [Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուս]   14։41 - Տավուշի մարզում կա կորոնավիրուսի 133 վարակակիր, 26-ը գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը 600 է:Վարակի խոշոր օջախ ունեցել ենք «Տավուշ տեքստիլ»-ում, անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են և դրանից հետո էական փոփոխություն այնտեղ չունենք, գործարանն աշխատում է իր բնականոն հունով։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |tert.am|   13։50 - Արարատի մարզում այս պահին ունենք 1165 վարակվածներ, որոնցից առողջացածները 474 են, մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային և այսօրվա դրությամբ ունենք 17 մահ։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան] |tert.am|   12։50 - Հունիսի 9-ին անցկացվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` ՌԴ, ՉԺՀ, ՀՀ, Բելառուսի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության  ոլորտների  առաջատար մասնագետների մասնակցությամբ: COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց:  |hetq.am|   12։00 - Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվել են, տեղեկացնեմ, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար: [Ալինա Նիկողոսյան]   11։20 - #Արցախ #Թարմացում ℹ️ Կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: ➡️ Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:🛌Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:➡️ Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   11։00 - Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 14103 (+428)Առողջացածներ -  5226(+775)Փաստացի բուժվողներ - 8573 (-360)Ընդհանուր թեստեր - 73156 (+1751)Մահվան ելքեր -  227(+10)Մահվան ելքեր այլ պատճառով -  77(+3) Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է: [ԱՆ]
23:18 - 10 հունիսի, 2020
Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության  կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը): Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:
19:17 - 10 հունիսի, 2020
Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տնտեսության համար այդ բարդ օրերին նվազում է ոչ միայն արտահանումը, այլև՝ ներմուծումը։ Չնայած ընդհանուր ցուցանիշի նվազմանը՝ մի քանի երկրներից ներմուծումը շարունակում է աճել, օրինակ՝ Ռուսաստանից։ Ավելացել է սննդի ու հանքահումքային արտադրանքի ներմուծումը, իսկ մնացած խոշոր ապրանքատեսակները կրճատվել են։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին (2020թ. հունվար-ապրիլին) Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 1 մլրդ 323 մլն դոլարի ապրանք։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումը կրճատվել է 11.5%-ով։ Այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 692 մլն դոլար՝ նվազելով 8.1%-ով։ Ինչպես Հայաստանի արտահանման, այնպես էլ ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Եվ ի տարբերություն մյուս խոշոր ուղղությունների, Ռուսաստանից ներմուծումը շարունակել է աճել։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան ներմուծված ապրանքների 34.9%-ը ռուսական ծագման են։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 462 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճելով 8.1%-ով։  Հայաստանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում մյուս ամենամեծ կշիռ ունեցող երկիրը Չինաստանն է։ Հունվար-ապրիլին Չինաստանի կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 14.2% է։ Բացարձակ թվով այն կազմել է մոտ 188 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 16.4%-ով։ Մյուս երկրներն անհամեմատ ավելի փոքր կշիռ ունեն Հայաստանի ներմուծման կազմում։ Չինաստանին հաջորդում են Իրանը (5.5%  տեսակարար կշռով) և Թուրքիան (4.7%-ով)։  Առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանն ու Բելառուսը։ Թվարկվածներից աճել է միայն Ուկրաինայից, Ֆրանսիայից և Բելառուսից կատարվող ներմուծումը։ Իսկ մնացած երկրների գծով անկում է գրանցվել։  Ներմուծման ծավալներն ու դրանց համեմատությունը 2019 թվականի հունվար-ապրիլի հետ, մանրամասն կարող եք տեսնել գրաֆիկում։      Հայաստանի ներմուծման կառուցվածքն, ի տարբերություն արտահանման, դիվերսիֆիկացված է։ Եթե արտահանվող ապրանքների մոտ 80%-ը զբաղեցնում են միայն չորս ապրանքախմբեր, ապա ներմուծման կազմում նման բարձր կենտրոնացվածություն չկա։ Ինչպես գրել ենք մեր նախորդ նյութում, Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարներն են հանքահումքը, պատրաստի սննդի արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ինչպես նաև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները, դրանցից պատրաստված իրերը։ Իսկ ներմուծման ապրանքային կառուցվածքում առավել մեծ կշիռ ունեն հանքահումքը, մեքենաներն ու սարքավորումները, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական արտադրանքը (այստեղ ներառված է նաև դեղորայքը), պատրաստի սննդի արտադարանքը, մանածագործական իրերը և այլն։ 2020 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 261 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով ավելացել է։ Ավելացել է նաև պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը։ Աճը կազմել է 20.7%՝ հասնելով 119 մլն դոլարի։ Նույն ընթացքում ներմուծվել են 217 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է 10.9%-ով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:35 - 10 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․06․20 (թարմացվող)

22:50- Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի, հիվանդ՝ 60 հոգի, որից՝ Կապանում՝ 4 հիվանդ, Գորիսում՝ 2 հիվանդ, Սիսիանում՝ 11 հիվանդ, Մեղրիում՝ 40 հիվանդ, Տաթևում՝ 2 հիվանդ, Գորայքում՝ 1 հիվանդ։ 18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։ [մարզպետարան]21:35- Lոռու մարզում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 287 դեպք, որոնցից 72-ը առողջացած են: Նախօրեին գրանցվել է մահվան եւս մեկ դեպք: Մահերի թիվը մարզում 2-ն է:  Ավելի վաղ մահացած բնակիչը ունեցել էր ուղեկցող հիվանդություն, բայց նաև վարակակիր էր: Երեկ մահացած քաղաքացին, իմ տեղեկություններով, թեպետ մահացել է ինսուլտից, սակայն կրկին վարակակիր է եղել: Երեկվա դրությամբ դեպքերի թիվն այսօր ավելացել է 14-ով: [մարզպետ Անրդեյ Ղուկասյան] |armtimes.com|20:00-  ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի նոր որոշմամբ՝ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:19:45- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանության ծառայողները կազմել են 25 697 արձանագրություն, իսկ հունիսի 8-ին հայտնաբերվել է իրավախախտման 606 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]19:20- ԱԻՆ-ում կորոնավիրուս հաստատվել է 35 հոգու մոտ, 20-ն արդեն բուժվել ու աշխատանքի են վերադարձել, 15 հոգի դեռ բուժվում է։ ԱԻՆ աշխատակիցներից 82-ը մեկուսացված են։  [Ֆելիքս Ցոլակյան]  |panarmenian.net|19:10- ԱԻՆ «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկություն, 983-ին՝ կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն։ [Ֆելիքս Ցոլակյան] |armenpress.am|16։14 - ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   16։00 - Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե որ ընկերությունն է զբաղվելու թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 նմուշային նախատիպի նախագծմամբ: Նախագծման փուլն ավարտվելուց հետո կհասկանանք, թե ինչ ստանդարտներով, ինչ ծավալով պետք է արտադրենք: [ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյան]   15։34 - Վերջին օրերին առողջացումների թիվը գնալով աճում է։Եթե հիշում եք մայիսի կեսերին մենք որոշեցինք, որ այն քաղաքացիները ովքեր չունեն սիմպտոմներ  տեղափոխվեն տնային հսկողության և խնամքի, հյուրանոցներում այլևս չպահենք։ Այնպես ստացվեց, որ այդ պահին 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և նրանք գնացին տասնչորսօրյա ինքնամեկուսացման իրենց տներում։ Տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում ՝ նրանք համարվում են բուժված, երբ ավարտվում է տասնչորսօրյա իրենց վերահսկողությունը։[Արսեն Թորոսյան]   13։21 - Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 58 տնտեսվարողի և 72 ժամով 2 տնտեսվարողի գործունեություն։   14։32 - ✅ Հնարավորության սահմանում պացիենտին պետք է առանձնացնել լավ օդափոխություն ունեցող սենյակում✅Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի անդամների հետ։✅ Սպասքը պետք է լվանալ 60C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետըև չորացնել և առանձնացնել։✅ Ընդհանուր սանհանգույցը պետք է ախտահանել յուրաքանչյուր օգտագործումից հետո և օգտագործել հականեխիչ նյութեր։[ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը՝  տան պայմաններում կորոնավիրուսային հիվանդության բուժման կանոններին մասին] [ԱՆ]   12։57 - Գյումրու «Սվետտեքս» ընկերության գործունեությունն այս պահին դադարեցված է, իսկ «Լենտեքս»-ում դեռևս հարցը քննարկվում է։ Յուրաքանչյուր հիմնարկում   20-ից ավելի վարակակիրների օջախ է հայտնաբերվել: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան] |armenpress.am|   12։16 - Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ․  մեկը ՌԴ-ից վերադարձած մեր համերկրացին է, մյուս 4-ը՝  վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Հիվանդությունը, հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր ՀՀ է ուղարկվել 1192 նմուշառում: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   11։39 - 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական և կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար: [ՄԱԿ հայաստանյան գրասենյակ] |hetq.am|   11։00 - Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13675 (+350)Առողջացածներ - 4451 (+352)Փաստացի բուժվողներ - 8933 (-10)Ընդհանուր թեստեր -  71405(+1405)Մահվան ելքեր - 217 (+6)Մահվան ելքեր այլ պատճառով 74 (+2) [ԱՆ] Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է: [ԱՆ]   10։07 - Եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: [Արսեն Թորոսյան] [ԱՆ]   9։04 - Այսօր Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում երկու քաղաքացի։ [Մեոքսիկայում ՀՀ դեսպանություն]
22:59 - 09 հունիսի, 2020
ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy |civilnet.am|

ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy |civilnet.am|

civilnet.am: openDemocracy-ի հետաքննությունից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դատապարտել է ապատեղեկատվության տարածումը և նշել, որ «կխստացնի ընթացակարգերը»։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը openDemocracy-ի հետաքննության հրապարակումից հետո հայտարարել է, որ ամերկացի հարկատուների գումարներն այլևս չեն ուղղվի COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածած առողջապահական նորությունների հակասական կայքի ֆինանսավորմանը։ Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակական քննադատության է ենթարկվում համավարակի պայմաններում չապացուցված պնդումների և դավադրությունների տեսությունների տարածման համար, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասում է. «Մենք կտրականապես դեմ ենք ապատեղեկատվությանը, որը շփոթեցնում է հասարակությանը և հատկապես չի օգնում համաճարակի նման իրավիճակում»։ Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, և տեղեկացրել, որ դեսպանությունը չի երկարաձգել Medmedia.am կայքի ֆինանսավորումը դրա «շատ խնդրահարույց» բովանդակության պատճառով։ Անցած շաբաթ openDemocracy-ն բացահայտել էր, որ ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով անցած տարի հիմնված կայքի ամենաընթերցված հոդվածը կոչ է անում հայերին հրաժարվել կորոնավիրուսի պատվաստումային ցանկացած ծրագրից։ Այս հոդվածն ավելի քան 131,000 դիտում էր ունեցել (ինչը մեծ թիվ է 3 միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար)։ Այս և մյուս ամենաընթերցված հոդվածները երրորդ կողմի ֆեյսբուքյան գրառումներ էին, որոնք վերահրապարակվում էին որպես հոդվածներ՝ «Med Media» անվան տակ։ Աղբյուրը՝ openDemocracy
14:50 - 09 հունիսի, 2020
27 շնչառական սարք Վրաստանից ՀՀ հասավ. Լուսանկարներ
 |aliq.ge|

27 շնչառական սարք Վրաստանից ՀՀ հասավ. Լուսանկարներ |aliq.ge|

aliq.ge: 2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին: Լուրը տարածելու հաջորդ օրը,  ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել: Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին  հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում: Հայաստանով մտահոգ վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում ընդամենը մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Ժամեր անց դրանք, արդեն իսկ գնված 10-ի հետ միասին վրաց-հայկական սահմանում էին: Սահման հասցնելու գործը կազմակերպեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը: Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող Հայաստան համահայկական հիմնադրամի գործընկերների կողմից անմիջապես տարվելու են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկություններով դրանց մեծ մասը մնալու է Նորքի ինֆեկցիոնին, մի քանիսը տրամադրվելու են մարզերին (այս մասին հավելյալ կտեղեկացնենք): Այս պահին Թբիլիսիում ՀՀ-ին օգնելու զուգահեռ մի քանի նախաձեռնություն է ընթացքի մեջ: Նախօրեին մեկնարկել է «Մեկ դիմակ՝ մեկ կյանք»   դրամահավաքը: GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը, կամ ստիպված են գործի բերումով հաճախ օգտվել տրանսպորտից, կամ լինել մարդաշատ փակ տարածքներում: Այսօր նաև 3000 դիմակ է ուղարկվել Հայաստան, որոնք տրամադրել է թբիլիսաբնակ անհատ ձեռներեց Վարդան Մանուչարյանը:
22:00 - 08 հունիսի, 2020
Տգիտության համաճարակ․ MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի անդրադարձը հայաստանյան իրավիճակին |civilnet.am|

Տգիտության համաճարակ․ MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի անդրադարձը հայաստանյան իրավիճակին |civilnet.am|

civilnet.am: Արեգ Դանագուլյան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Մարտին գրել էի կորոնավիրուսի մասին, նկարագրելով սպասելին և անսպասելին:  Փորձել էի բացատրել համավարակի մաթեմատիկական դինամիկան: Այն ժամանակ բոլորս հույժ մտահոգված էինք և՛ համավարակի մաշտաբներով, և՛ նրա մահաբերությամբ, և՛ այս լուրջ սպառնալիքի նկատմամբ հայաստանյան հասարակության ցավալի (բայց սպասելի) անլուրջ կեցվածքով: Հոդվածիցս հետո մի-քանի օրերում վարակը դանդաղեց, ու ապրիլի սկզբին անգամ նկատվեց նոր վարակվածների թվի թեթև, բայց շատ ողջունելի անկում: Բոլորս թեթևացած շունչ քաշեցինք: Ու, կարծես, «սատանի» ականջը դա լսեց: Այս դեպքում «սատանան» մեր հասարակության համատարած տգիտությունն է: Բայց որտեղի՞ց է գալիս այս տեսակի և այս աստիճան տգիտությունը: Ամբողջ աշխարհում մարդը նույնն է: Մշակույթը տարբեր է, բայց իր մտածելու ունակությամբ, իր բնազդներով մարդը միջինում քիչ թե պակաս նույնն է: Իհարկե կան թեթև գենետիկ տարբերություններ տարբեր ազգերի միջև, բայց ընդհանուրում այդ տարբերությունները չնչին են: Այնպես որ տգիտությունը Աֆրիկայում էլ է տգիտություն, Ամերիկայում էլ, Հայաստանում էլ: Եվ ամենուրեք` զոր աշխարհի ամեն անկյունում, որտեղ բացակայում է որակյալ կրթության ախտահանող լույսը, այնտեղ ծլում ու փթթում է տգիտության թունավոր բորբոսը: Իսկ տգիտությունը բերում է նրան, որ մարդիկ որոշումներ են ընդունում ոչ թե հարուստ տվյալների ճկուն վերլուծության շնորհիվ, այլ իրենց բնազդների միջոցով: Բայց մեր բնազդները որոնք գուցե բավարար են մամոնտ որսալու կամ կատաղած վագրից պաշտպանվելու համար, բացարձակապես անզոր են, երբ փորձում ենք կասեցնել այնպիսի աղետներ, ինչպիսին կորոնավիրուսի համաճարակն է Հայաստանում: Կորոնավիրուսը Հայաստանում․ ամեն ինչ նոր է սկսվում Ցավալի է, բայց այդպես է:  Առաջին իսկ օրվանից, երբ ամբողջ աշխարհը հսկայական ճիգեր էր գործադրում վիրուսի տարածումը կասեցնելու համար, Հայաստանում կառավարական այրերը խրոխտ-խրոխտ ճառեր էին ասում կորոնավիրուսի «ում շուն» լինելու մասին: Վերջապես, միջազգային տարբեր կառույցների ճնշման ներքո կառավարությունը սկսեց միջոցներ կիրառել: Մարտի վերջին հայտարարվեց պարետային ժամ, և առողջապահության նախարարությունը շուտափույթ սկսեց ավելացնել համաճարակային և վերակենդանացման բաժանմունքների մահճակալների քանակը:  Բայց անգամ այստեղ մի շարք կոպիտ սխալներ արվեցին: Նախ, համարյա ամեն ուղերձում շեշտադրվում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր է միայն անառողջ անձանց համար: Իսկ ինչպե՞ս է ընկալվում այս հղումը միջին քաղաքացու կողմից: Եթե հաշվի առնենք, թե որքան անփույթ է այդ քաղաքացին վերաբերվում իր առողջությանն ու անվտանգությանը (ինչը երևում է ծխախոտի համատարած սպառմամբ և ամրագոտի կապելու համառ չկամությամբ), ապա այս տեղեկությունը դառնում է պատրվակ վտանգը անտեսելու համար: Չէ՞ որ ամեն հայ տղամարդ «գիտի», որ ինքը «առողջ, ուժեղ տղա է» (անգամ, եթե օրական մի տուփ սիգարետ է ծխում), հետևաբար`կորոնավիրուսը իրեն չի վերաբերում, վե՛րջ: Երկրորդ սխալը ամենուրեք «խուճապի չմատնվելու» շեշտադրումն էր: Սա ինձ հիշեցնում է մի հին ալպինիստական ասացվածք. եթե շուրջդ բոլորը խուճապի են մատնված, իսկ դու հանգիստ ես, ապա դա երևի նշանակում է, որ դու սկի չես էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում: Շատ եմ ասել`Հայաստանում խուճապի պրոբլեմ երբեք չի եղել, Հայաստանում կա համատարած «բառադիության» պրոբլեմ: Եթե հայի կյանք փրկելու միակ ձևը խուճապն է, ապա թո՛ղ լինի խուճապ: Եվ, իհարկե, ամենամեծ սխալը կառավարության անհետևողականությունն էր:  Կարանտինն առաջին օրվանից շատ թույլ էր վերահսկվում, իսկ ապրիլին դարձավ ինչ-որ ձևականութուն: Անգամ կառավարական անձինք առանձնապես չէին հետևում իրենց իսկ սահմանած կանոններին: Խոսքը և՛ իշխող կուսակցության, և՛ (հիմա իրավիճակը ակտիվորեն շահարկող ու շահագործող) ընդիմադիրների մասին է։ Ինչի՞ են արժանի Ծառուկյանի խոսքերը, թե իբր «կորոնավիրուսը բարի մարդուն չի կպնում»: Ու, իհարկե, ինչպես չհիշել մեր պատգամավորների մայիսյան սխրանքները․ երբ վարակվածների թվերը սրընթաց աճում էին, նրանք փոխանակ այդ «մանրուքով» տարվեին, Ազգային ժողովում հերոսաբար բռնցքամարտ էին մղում ու «ռազբիրատի» յոթ կանոններով իրենց «տղամարդկությունն» էին ապացուցում: Այս ֆոնին միակ լուրջ աշխատողը կարծես Արսեն Թորոսյանն էր, որը հուսահատորեն փորձում էր բացատրել վիճակի լրջությունը և  հասարակությանը իրազեկել: Բայց ասողին լսող է պետք: Եվ ահա այս անլրջության հետևանքով մենք ստանում ենք հետևյալ պատկերը:  Այս գրաֆիկում գծված է բնակչության հարաբերությամբ օրական վարակվածների թիվը` Հայաստանի, Թուրքիայի (կանաչ), Իտալիայի (նարնջի) և Իսպանիայի (կարմիր) դեպքում: Ինչպես տեսնում ենք աշխարհը արագ հաղթահարում է համավարակը, իսկ Հայաստանում այն միայն հիմա է սկսվում: Իտալիայի ողբերգական սցենարը արդեն մեր դռանն է:   (աղբյուր` 91-divoc.com) Հիշեցնեմ՝ ինչ էի գրել մարտին․ «Հասկանում եք` էքսպոնենցիալ աճը շատ, շատ դաժան բան է: Այն սկսվում է խաբուսիկ, դանդաղ, խունջիկ-մունջիկ... և հենց թվում է, որ ամեն ինչ լավ է, նա կոբրայի նման վեր է բարձրացնում իր թունավոր գլուխը»: Հիմա կարծես կառավարությունը վերջապես գնում է կտրուկ քայլերի և փորձում վերահսկել մեկուսացման կանոնները: Եղավ ինչպես միշտ. փոխանակ դաս առնենք աշխարհի փորձից ու ժամանակին խուսափենք նրա սխալները կրկնելուց, մենք գործի անցանք միայն, երբ դանակը ոսկորին հասավ:  «Լավ,- կասեք դուք,- հասկացանք: Բայց ախր ի՞նչ կապ ունի այս վիրուսը տգիտության կամ կրթության հետ»: Ահա ինչպես կապ ունի` թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ պետական անձինք չեն հետևում բժիշկների ու գիտնականների խորհուրդներին մի շատ կոնկրետ պատճառով.  թույլ կրթության պատճառով նրանք չեն հասկանում՝ ինչ բան է գիտությունը, ինչպես է աշխատում այն, ինչպես է գիտությունը հասնում իր եզրակացություններին: Եվ հետևաբար չեն վստահում մի բանի, որն իրենց համար զուտ վերացական, «առեղծվածային» հասկացություն է: (Ինչպես վերը ասացի՝ սա զուտ հայաստանյան երևույթ չէ․ բավական է դիտել Դոնալդ Թրամփի ողբերգա-կատակերգական ելույթները)։ Կրթություն և գիտություն Ես միջնակարգ կրթությունս ստացել եմ հիմնականում Հայաստանում (և մասմամբ` Ֆրանսիայում), իսկ բարձրագույն կրթությունս արդեն ստացել եմ ԱՄՆ-ում: Ինձ հաճախ են հարցնում`որն է հայաստանյան և ամերիկյան կրթությունների հիմնական տարբերությունը: Պատասխանը չափից ավելի երկար է այս հոդվածի համար: Բայց ասենք հետևյալը․ Հայաստանում կրթական ծրագիրը հիմնականում հիմնված է տարբեր «փաստեր» հիշելու և կրկնելու վրա: Իրական կրթական մոտեցումը պետք է հիմնված լինի եղած փաստերի (լինի դա ինչպես ճշգրիտ, այնպես էլ հումանիտար գիտություններում) վերլուծության և դրանք հասկանալու վրա, ինչի ընթացքում պարզվում է, որ շատ փաստեր ավելի բարդ են, քան թվում է, և ենթակա են քննադատական վերլուծության: Կրթության կարևորագույն նպատակը մարդկանց մտածել սովորեցնելն է, այն է` իրենց մտավոր կարողությունները քննադատաբար գործածելը՝ ինչ-ինչ ենթադրությունների և եզրակացությունների գալու համար: Միաժամանակ հասկանալով, որ այդ եզրակացություններն ապագայում կարող են թերի դուրս գալ, և նոր տեղեկություներն ու փաստերն այդ եզրակացություններն անընդհատ կարող են փոխել: Եթե մարդը հասնում է այս նպատակին, նա դառնում է ոչ միայն բանիմաց, այլ նաև կարողանում է կյանքում առաջնորդվել քննադատական վերլուծությամբ, տեսնել փաստերը` բազմակողմանիորեն, և օրինակ`զերծ մնալ շահարկումներից և դեմագոգիաներից: Բայց նաև`լավ կրթված մարդիկ գոնե սխեմատիկորեն կարող են հասկանալ, թե ինչպես է աշխատում գիտությունը: Իսկ եթե քաղաքացին չունի այդ ձիրքը, նրա համար գիտությունը ինչ-որ «առեղծված» է:  Այդ քաղաքացին, օրինակ, չի հասկանում, որ ասօր իրեն շրջապատող ամեն ինչը գիտնականների աշխատանքի հետևանքն է: Իր ձեռքի հեռախոսը պարունակում է մաթեմատիկական ալգորիթմներ, տարբեր սարքեր, որոնք ստացված են նյութաբանական հետազոտությունների հետևանքով: Բժշկի կողմից իրեն նշանակված դեղերը կենսաբանության և քիմիայի տասնյակ, հարյուրավոր տարիների հետազոտությունների արդյունքն են: Իր ավտոմեքենան ֆիզիկայի և մեխանիկական ինժեներիայի արդյունքն է: Իր սուրճը եռացնող էլեկտրականությունը գալիս է Մեծամորի միջուկային ռեակտորից: Եվ անգամ իր հագածն ու կապածը ժամանակակից քիմիայի պտուղն է: Եթե ինքնաթիռը կառուցում ես մաթեմատիկական հաշվարկներով, այն թռչում է: Եթե ռեակտորդ նախագծում ես ֆիզիկայով և մաթեմատիկայով, այն երկիրդ հանում է «ցուրտ ու մութից»: Եթե լսում ես պատմաբաններին, որոնք քեզ բացատրում են, թե ինչպես են մշակվել և ի կատար ածվել ցեղասպանությունները, ապա կարողանում ես կանխել նոր ցեղասպանությունները (իսկ երբ անտեսում ես, ինչպես դա աշխարhն է արել, ապա կրկնում ես պատմությունը): Եթե պատվաստները և համաճարակի ռազմավարությունը հիմնում ես գիտնականների հաշվարկների և կենսաբանության վրա ու հետևում ես բժիշկների խորհուրդներին, ապա փրկում ես միլիոնավոր, անգամ միլիարդավոր կյանքեր: Իսկ եթե առաջնորդվում ես բնազդովդ և անում ես այն, ինչ գլխիդ է փչում, որովհետև «ախր շաաա՜տ ես ուզում գնալ աներձագիդ նշանդրեքին», երաշխավորում ես ցավալի և անիմաստ կորուստներ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
11:38 - 08 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)

21։35- Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում։ [ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել]   20։24- Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   20։09- ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցները  շրջայց են կատարել Գեղարքունիքի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներ:   19։58- Հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): [Ուկրանիայում Հայաստանի դեսպանություն]   19։10- Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության համաժողովը։ Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ |hetq.am|   17:58- Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած: [Գնել Սանոսյան]15:50- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:15:20- Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։ Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք։ [Նիկոլ Փաշինյան]14:35- Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն, իսկ հունիսի 6-ին հայտնաբերվել է իրավախախտման 933 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ [ՀՀ ոստիկանություն]14:00- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:13:30- Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են: Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին: [Ալինա Նիկողոսյան]12:50- Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։ [Ալինա Նիկողոսյան]11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]10:50-  Թարմացվել է  07.06.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13130 (+766)Առողջացածներ - 4014 (+294)Փաստացի բուժվողներ - 8844Ընդհանուր թեստեր - 69171 (+2497)Մահվան ելքեր - 200 (+10)Մահվան ելքեր այլ պատճառով –69 [ԱՆ]10:35- «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։ |aliq.ge|10:30-  ԱՆ և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։ [Արսեն Թորոսյան] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․06․20 (թարմացվող)
21:46 - 07 հունիսի, 2020