20:37- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։
Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ 28 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ [մարզպետարան]
20:17- Հունիսի 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է։ [Գնել Սանոսյան]
20:12- Շուշիում կորոնավիրուսով հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքացին մեկուսացված էր հյուրանոցներից մեկում, սակայն ցանկացել էր տեղափոխվել հիվանդանոց, ինչն արվել է։ Նա այստեղ էլ դժգոհել է պայմաններից, վերաբերմունքից, պնդել՝ իրեն նորից տեղափոխեն հյուրանոց, սակայն մինչ ԱՆ մասնագետները կկատարեին պահանջը, 1 ժամում նոր պայման է առաջադրել՝ տեղափոխել Ստեփանակերտի ԲԿ։ Այդ ընթացքում պացիենտին անձամբ զննել է տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Նախարարությունը կրկին ընդառաջելով քաղաքացուն՝ որոշել է նրան վաղը տեղափոխել Ստեփանակերտի ԲԿ՝ հաշվի առնելով հիվանդանոցի այս պահին առկա ծանրաբեռնվածությունը։ [Արցախ/Տեղեկատվական շտաբ]
21:22- Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ.
Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը...
Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...
Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...
Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը...
Եկել է կողմնորոշվելու ժամանակը... [Արսեն Թորոսյան]
19:25- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 10-ի դրությամբ կայացվել է 2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Նույն օրվա դրությամբ իրականացվել է 26 196 ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:
17։56- ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր։ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։ Հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։ [ԱԱՏՄ]
17։36- Արտակարգ դրության հաստատման առաջին օրերից երկու երկրի ղեկավարները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատասխանատուները մշտապես կապի մեջ են միմյանց հետ։ Վիրուսի դեմ պայքարի ամենավաղ փուլերում մեր պրոֆիլային գերատեսչությունները հայ գործընկերներին են փոխանցել 1500 թեստ՝ վարակի հայտնաբերման համար։ Հետագայում ևս 2 անգամ Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրվել է թեստավորման 20 հազարական փաթեթ։ [ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին] |armenpress.am|
17։02- Ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը։ Հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11 708-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Դիմումներին ընթացք է տրվել ,և փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ: [ՊԵԿ]
15։24- Մամուլը գրեց, որ «Նորք» ԻԿՀ-ն Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրում նշելով մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք։ ԻԿՀ-ի տնօրենը փոխանցեց, որ ուղեգիրը հիվանդանոցը չի տրամադրել։ Հայաստան ժամանած ուղևորներին անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում են մեկուսացման վայրեր, ուղեգրումն իրականացվում է օդանավակայանում։ Համակարգը, որով ուղեգրման ժամանակ կատարվում է քարտեզագրումը, օգտվում է «Yandex Map» քարտեզներից, որն էլ համապատասխան կորդինատի ընտրման արդյունքում նշել է խնդրահարույց հասցեն։ |infocheck.am|
14։49- 2 օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը: Մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ․
14։42- Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ [Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
14։03- Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարակված աշխատակիցները մեկուսացված են: |armenpress.am|
13։48- ԱՀ Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան որոշմամբ հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում: Համայնքների վարչական սահմաններ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած: Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում: Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
13։42- Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված տարեցների մեծ մասն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից, միայն 4 տարեց դեռ հիվանդանոցում է, նրանց թեստերի պատասխանը դեռ չի ստացվել։ Այս տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Տտուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները ևս ապաքինվել են, արդեն վերադարձել են տուն, որոշ ժամանակ անց կսկսեն աշխատել։ |24news.am|
13։39- Հունիսի 11-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Արձանագրվել է մահվան 10 դեպք։ [Շիրակի մարզպետարան]
12։10- Պետք է արձանագրել, որ մեր ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց: Ընդ որում, ուզում են ընդգծել, որ այսօրվա մեր ՝ ենթադրենք 100 տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Շատ կարևոր է , որ մեր սիրելի հայրենակիցները շատ լուրջ վերաբեվեն խնդրի։ Այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների զանգվածային համագործակցության շնորհիվ։ [Նիկոլ Փաշինյան]
12։01- Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին։ Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով: Գախարիայի խոսքով՝ Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, ատաքին գործերի, տնտեսության նախարարները: |aliq.ge|
11։25- Արվել է 2233 թեստ, նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ գրեթե նույնն է ՝25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ։ Ունենք 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, սակայն մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց, այդ լարվածությունը կոմպենսացվում է։[ Արսեն Թորոսյան]
11։17- ԱՀ-ում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մեկուսացված է 79 քաղաքացի: Հիվանդությունն, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Վարակավածների ընդհանուր թիվը 68 է։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11։02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]
10։56- Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։
10։07-
[Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն]
09։52- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով: [ԱՆ]
09։11- Հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի։ [Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․06․20
comment.count (0)