Իվետա Տոնոյան

Իվետա Սասունի Տոնոյանը (նոյեմբերի 22, 1981Երեւան) Ազգային ժողովի 6-րդ եւ 7-րդ գումարման պատգամավոր է, ԲՀԿ անդամ, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ։ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

2002թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 

2003-2010թթ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող: 2010-2012թթ.՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 2012-2017թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է: 2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է: 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 

Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

tert.am: Դեռ շատ վաղ է գնահատականներ տալ՝ պայքարն արդյունք տվել է կամ տալիս է, թե՝ ոչ, պայքարն ընթացքի մեջ է, առավել քան վստահ եմ, որ այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք:Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թե՛ խորհրդարանական, թե՛ փողոցում տարվող պայքարն արդյունք չի տալիս, ի՞նչ են պատրաստվում նրանք անել, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, այլ շարունակի վեց ամիս էլ ղեկավարել: «Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են, որ Փաշինյանի մոտ ի վերջո հասունանա այն գիտակցությունը, որ իր հեռանալը չունի որևէ այլընտրանք»,- ասաց Իվետա Տոնոյանը և շեշտեց, որ իրենք բոլոր պլանները, ճանապարհային քարտեզներն ունեն:«Բացառում ենք այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող  է ամիսներ շարունակ պաշտոնավորել: Քաղաքական ուժերի ու հանրային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեռանալու են, օրենքով թույլատրված բոլոր գործիքների օգտագործմամբ մենք դրան հասնելու ենք»,- հավելեց պատգամավորը:
12:17 - 11 դեկտեմբերի, 2020
Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը

Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը

Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:  Այս մասին հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․«Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցության ջանքերով հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Իհարկե մենք անգամ մեր ամենալավատեսական ակնկալիքներում չէինք կարող պատկերացնել, որ Իմ քայլի պատգամավորները կարող են իրենց մեջ գտնել բավարար քաջություն ու խելամտություն, որպեսզի հակառակվեին վերևից իջեցված քաղաքական հետապնդման հրահանգին: Այն, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս գործընթացը բացառապես քաղաքական հետապնդում է՝ դրանում ոչ ոք չի կասկածում, բայց այ որ մեր երկրի իշխանությունները այս կարգի են կորցրել իրականության զգացողությունը՝ դա արդեն նորություն է: Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զատել եք բարոյականության ու խելամտության բոլոր սահմանները: Ձեզ խայտառակ պարտությունը կոծկելու, հազարավոր անհետ կորածների ու գերիների թեմայից հանրության ուշադրությունը շեղելու, մոտեցող տնտեսական գահավիժման հեռանկարից խուսանավելու համար դուք պատրաստ եք ամեն ինչի: Այդ դո՛ւք եք, որ վերերկրային մոլուցքով ու վախից դողդոջացող ձեռքերով կառչել եք պատգավորական մանդատից, որովհետև ինչպես նախկինում առանց դրա ոչինչ էիք, այդպես էլ շուտով այն կորցնելուց հետո դառնալու եք նույն զրոն: Իսկ այն մեղադրանքները, թե Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ բացարձակ հիմնազուրկ են և այդ մասին փաստարկները ներկայացվել են խորհրդի նիստում: Սա իշխանությունների հերթական հակապետական ու կազմաքանդող գործունեության դրսևորումներից մեկն է:Վարչապետի աթոռին ատամներով կառչած անձը շարունակում է իր անլիարժեքության բարդույթները հաղթահարելու նպատակով անձնական հաշվեհարդարներ տեսնել քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, բայց վստահաբար չի մարսելու….Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է: Դուք ունեք վերջին հնարավորությունն ապացուցելու, որ իշխանության դրածո չեք, որ օրենքի գերակայությունն ու սահմանադրականությունն ավելին են, քան անհավասարակշիռ հոգեվիճակում ձեզ իջեցված հրահանգները կյանքի կոչելը»։
19:45 - 24 նոյեմբերի, 2020
Արդարադատությունը ՀՀ-ում չի հաղթում, ինչի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Իվետա Տոնոյան

Արդարադատությունը ՀՀ-ում չի հաղթում, ինչի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Իվետա Տոնոյան

Մենք միշտ հույս ենք ունեցել, որ դատարաններն իրենց առաքելությունը պետք է իրականացնեն, սակայն այս դեպքում մենք գործ ունենք մեկ կենտրոնից, մեկ մարդուց իջեցվող հրահանգների հետ: Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունների կողմից վարչապետի հրաժարականը պահանջով ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:«Այն որ արդարադատությունը Հայաստանում չի հաղթում, դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյաննն է, ով  տարբեր տեսակի ապաստարաններից նկուղներից իջեցնում է հանձնարարականներ, թե՛ դատարաններին, թե՛ ուժային այլ կառույցներին, որ նրանք ռեպրեսիաներ իրականացնեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ»,– ասաց նա։Պատգամավորը նշեց, որ ինքը և խմբակցության այլ ներկայացուցիչներ իրենց կատարած հայտարարությունների հետ կապված սպառնալիքներ են ստացել: Նրա խոսքով՝ շատերը իրական օգատերեր են, իսկ մեծ մասը կեղծ օգատերեր են: Սակայն Իվետա Տոնոյանը նշեց, որ իրենք նախաձեռնելու են իրավական գործընթաց և որևէ սպառնալիքով հնարավոր չէ իրենց լռեցնել։«Մանիպուլյացիայի է ենթարկվել նախօրեին իմ հնչեցրած այն միտքը, որ ասել եմ՝ ունեմ հստակ տեղեկատվություն, որ իշխանություններն իրենց կողմից վարձած անձանց հագցնում են ազատամարտիկի հագուստներ, այսօր արդեն փաստերն են հրապարակվել, որ դրանցից մեկը Կառավարության  սպասարկող ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, ով Գորիսից այն կողմ չի գնացել, բայց մեզ հետ հաշվեհարդար  տեսնելու սպանելու կոչերով հանդես է եկել ազատամարտիկի հագուստով: Սա առաջին հերթին անարգանք է ազատամարտիկի համազգեստի նկատմամբ»,– ասաց նա:
18:05 - 13 նոյեմբերի, 2020
Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|

news.am: Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ-ական պտգամավոր Իվետա Տոնոյանը: «Իհարկե նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, բայց մեր իրավապահ մարմինները դադարել են արդեն առաջնորդվել խելամտության կանխավարկածով: Երեկ եւս Գագիկ Ծառուկյանի կալանավորումն իրականացվել է  օրենքի շրջանցմամբ, որովհետեւ առանձին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց պետք է իրականացվեր: Առանց այդ գործընթացի, պարոն Ծառուկյանը 11 ժամ պահվել է ԱԱԾ-ում, մինչեւ ՀՔԾ քննիչները կարողացել են գործը կարել»,-ասաց նա: ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Ավոյանն էլ հավելեց, որ ասել են, որ էլի կան բերման ենթարկված պատգամավորներ եւ հիմա իրենք պետք է գնան ԱԱԾ՝ նրանց հետեւից:
20:08 - 12 նոյեմբերի, 2020
Ազգը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ․ Իվետա Տոնոյան |lragir.am|

Ազգը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ․ Իվետա Տոնոյան |lragir.am|

lragir.am: «Իմ քայլը խմբակցությունը, որը պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը։ Ընդունում են Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով՝ մինչև երեկ հույս կար, որ «Իմ քայլը» խմբակցությունը տեղյակ չի եղել ստորագրված պայմանագրի բովանդակությանը։ ««Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համարձակություն կունենան հայտարարելու, որ իրենք ստորագրում են այս հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական հայտարարության ու որոշման մասով։ Ես այս պահին արեն իսկ ունեմ տեղեկատվություն, փաստերը ձեռիքս տակ առկա են, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով Իմ քայլը խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել և բնականաբար պատասխանատվություն չեն կրում։ Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներից, որպեսզի անվանական բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հաղորդագրության տակ, որպեսզի մենք հասկանանք, թե ովքեր են ԱԺ այն պատգամավորները, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը։ Ազգը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ»,- ասաց Իվետո Տոնոյանը։ Նա կոչ արեց «Իմ քայլի» պատգամավորներին դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնեն հնարավորություն, որպեսզի կարողանան նրանց փրկել ժողովրդի ցասումից։
13:25 - 12 նոյեմբերի, 2020
ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ՀՀ Ազգային Ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։ «Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը, մասնավորապես, որպես այդպիսին նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։ Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:24 - 21 հոկտեմբերի, 2020
Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

tert.am: Գագիկ Ծառուկյանի՝ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր այցելելը վկայում է այն մասին, որ մենք առավել քան վստահ էինք, որ դատարանը իրականացնելու է քաղաքական հանձնարարություն և միջնորդությունը բավարարելու է։ Այս մասին Ազգային Անվտագության ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Ծառուկյանը թիմակիցներին հորդորեց չընկճվել և պայքարը ավարտին հասցնել և նշեց, որ քաղաքական պատվերի այս հեղինակները պատասխան են տալու ժողովրդի և Աստծո առաջ: Մեր հետագա անելիքիների մասին վաղը կտեղեկացնենք և՛ եռյակի ձևաճափով, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ձևաչափով»,-նշեց ԲՀԿ պատգամավորը: Նա նշեց, որ փաստաբանները նշել են, որ դատարանը որևէ հիմնավորում չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում՝ սկսած հունիսի 16-ից, Ծառուկյանը փորձել է խոչընդոտել գործի քննության ընթացքին.  «Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի և պատվերի հետ, դատարանը բացարձակապես թքած է ունեցել թե՛ արդարադատության սկզբուքների և թե՛ այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին միտված է»: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Խորհրդարանում գործընթաց սկսվի Գ․ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված, Իվետա Տոնոյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող նման գործընթացով հանդես գալ, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը որևէ իրավաբանական հենք չունի: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:11 - 26 սեպտեմբերի, 2020
Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ. Իվետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի տվյալների մասին
 |armtimes.com|

Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ. Իվետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի տվյալների մասին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին հարց ուղղվեց ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննության վերաբերյալ: «Դոսյե» կենտրոնը, հիշեցնենք, օրեր առաջ հրապարակել էր հետաքննություն, ըստ որի Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի բոլոր պետական կառույցներում: Հետաքննության մեջ նշվել է նաև, որ Ռուսաստանի նախագահական աշխատակազմում`գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում, ի թիվս այլ փաստաթղթերի եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով այս դիտարկանը, նշեց՝ մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ, այստեղ որևէ էքստրաօրդինալ կամ աշխարհասասան բան պետք չէ փնտրել: «ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ ու էնտուզիազմով, որով գաղտանլսում  է քաղաքական դաշտի ընդդիմախոսներին, եթե նույն էնտուզիազմով զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու, դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք այս առումով բավականին լուրջ քայլ կունենայինք:    
11:17 - 22 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին  |tert.am|

ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանը և միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ քննդատությունն արժանապատիվ ընդունելու, քննադատությունից հետևություն անելու փոխարեն, նախարարն անցնում է մարդկային կոռեկտության, բարոյականության բոլոր սահմանները։ Դրանից ելնելով՝ ԲՀԿ-ն կառավարության հարցուպատասխանը բոյկոտում է: «Մենք քննարկելու ենք մեր փաստաբանների հետ Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին նաև իրավական գնահատական տալու հարցը: Իսկապես, այսպիսի անհանդուրժողականություն քննադատության հանդեպ, այսպիսի սվիններ որևէ ժամանակ, որևէ անգամ, որևէ կառավարությունում չեն եղել, այսպիսի ագրեսիա այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կիսում քո կարծիքը: Պարոն Հարությունյան, որևէ մեկը պարտավոր չէ կիսել Ձեր կարծիքը՝ հայագիտությունը քանդելու, հայ եկեղեցու առարկան պղծելու, Ձեր կասկածելի «բարեփոխումների» վերաբերյալ: Ադեկվատ քննադատությանն արձագանքել անձնական տիրույթ մտնող կեղտոտ, անպարկեշտ ապատեղեկատվությամբ  հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային և տղամարդուն»,- հայտարարեց Զոհրաբյանը: ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավալեց. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ ԱԺ դահիլճում, անբարո ձևակերպումներով հայտարարություն էր, որը բանականության մեջ չի տեղավորվում: Սա խորհրդարան է և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրավունք իրենց իրավունքներն իրացնելու»: Նա հավալեց, որ կողմ են քվեարկելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը։ Ըստ նրա՝ այս նախարարն անելիք չունի: Իվետա Տոնոյանն էլ նշեց, իրենց համար անընդունելի է Արայիկ Հարությունյանի ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատակնները: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է միակ ԿԳՄՍ նախարարը, ոլորտի պատասխանատուն, ով հպարտությամբ իր գրասենյակում տրանսգենդերի էր ընդունում, իսկ դրանից հետո տրանսգենդերը նշում էր, որ բավարարված է հանդիպումից, նա կմնա միակ նախարարը, ով հայ եկեղեցու պատմություն առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից, ով հայ գրականության առարկայից հայ բաղադրիչը վերացրեց։ Եթե այս կառավարությանը կոմֆորտ է նրա հետ աշխատելը, ապա մեզ համար, որպես ընդդիմություն, բացարձակ անընդունելի է նմանօրինակ «մասնագետի» գործունեությունը»,- շեշտեց պատգամավորը: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ լրագրողների հարցին, թե ինչ վիրավորանքի մասին է խոսքը, նշեց, որ անձնական վիրավորանք է հասցրել մի ողջ մարզի բնակչությանը: «Անձնական վիրավորանք է արել, նշել՝ կոտայքցիներ, դա անհարիր բան է, ժամանակին ղարաբաղցիներ, շիրակցիներ, տարբեր հատվածների իրար դեմ էին հանում, հիմա էլ նույնը: Սա լուրջ վիրավորանք ենք համարում, կրթության, մշակույթի նախարարը ինչպե՞ս կարող է թույլ տալ վիրավորանք հասցնել ցանկացած մարդու: Ես չեմ էլ ուզում ասել՝ ինչ վիրավորանք է, չեմ ուզում կրկնել, քաղաքական մեծամասնությունը պետք է գնահատական տա»,- հավելեց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:52 - 16 սեպտեմբերի, 2020
Մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ․ ԱՆ

Մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ․ ԱՆ

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի Ազգային ժողովում հնչեցրած` «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կամակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի):Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության:
18:10 - 15 սեպտեմբերի, 2020
Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական․ Գագիկ Ծառուկյանի հանձնարականը ԲՀԿ անդամներին

Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական․ Գագիկ Ծառուկյանի հանձնարականը ԲՀԿ անդամներին

Այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին երեկվանից իրավիճակը լարված է, երբ գնդակոծվում են խաղաղ գյուղեր ու բնակավայրեր, երբ առաջնագծում հանուն մեր անվտանգության կենաց ու մահու կռիվ է տալիս հայ զինվորը, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքները հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի: Սա այս իրավիճակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է ու հանձնարականը մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։ «Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական, քանի որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին, համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,- գրել  է նա։  
21:08 - 13 հուլիսի, 2020
Մեկ մարդու կուսակցությունը |media.am|

Մեկ մարդու կուսակցությունը |media.am|

media.am: Անձեռնամխելիությունից վերջերս զրկված և քրեական գործով մեղադրյալ դարձած Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարն է, այլ նաև երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Hetq.am-ը հաշվարկել է նրա հայտարարարգրած միջոցները՝ 99 միլիարդ դրամ կամ 206 միլիոն դոլլար։ Ծառուկյանի իրական կարողությունը կարող է ավելի մեծ լինել։ Ծառուկյանը հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2004 թ․։ Media.am-ը ուսումնասիրեց կուսակցության գործող պատգամավորների կենսագրությունները, և պարզեց, որ 26 պատգամավորներից 14-ը Գագիկ Ծառուկյանի բարեկամներն են, նրա հիմնած հեռուստաընկերության նախկին լրագրողները, նրա բիզնես-ընկերությունների նախկին աշխատակիցները կամ նրա ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ փոխկապակցված անձինք։ Խնամի, ծանոթ, բարեկամ Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները տարբեր ժամանակներում ընտրվել են ԱԺ պատգամավոր։ 2017-ից մինչ օրս պատգամավոր է Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Գայանեի ամուսինը՝ Դավիթ Մանուկյանը։ Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։ Հեղափոխությունից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավոր ընտրվեց նաև Ծառուկյանի խնամու՝ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանը։ Այժմ Աբովյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն է։ Նրա կինը՝ Նատալիյա Բուկովսկայան հայտարարագրել է շուրջ 105 հազար դրամ եկամուտ, որը ստացել է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ից։ Պատգամավոր էր նաև Ծառուկյանի մյուս փեսան՝ Արգամ Աբրահամյանը։ Նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է և «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է եղել 2017-2018 թթ․։ 2007-ից ի վեր ԲՀԿ պատգամավոր է Տիգրան Ստեփանյանը, ով Արգամ Աբրահամյանի մերձավորներից է։ Երբ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն որոշեց չեզոքություն պահպանել, Ստեփանյանը հայտարարեց, որ սատարելու է Արգամ Աբրահամյանի թեկնածությունը, «քանի որ Արգամն իմ մտերիմ ընկերն է»։ Խնամիական այս թևի ծանոթ-բարեկամներից ևս մեկ պատգամավոր է ԲՀԿ խմբակցությունում։  Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ Կարինե Պողոսյանը, ով 2012-ին ՀՀԿ պատգամավոր էր դարձել, իր ձևակերպմամբ, «շնորհիվ և հանուն» Հովիկ Աբրահամյանի, դուրս եկավ ՀՀԿ-ից և 2017-ից ի վեր «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է։ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողներ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Կենտրոն» հեռուստաընկերության երկու լրագրող անդամակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և դարձել ԱԺ պատգամավոր։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը աշխատել է «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ» պարբերականներում։ 2007-ին նա հեղինակել և վարել է «Կենտրոն» հ/ը «Վերելք» քաղաքական հաղորդաշարը։ Նույն տարում նա ընտրվել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով։ Մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանը, մասնագիտական գործունեությունը սկսել է որպես «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012 թթ․, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար էր ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, նա աշխատել է որպես նախարարության հասարակույնության հետ կապերի բաժնի պետ: Այնուհետև վերադարձել է «Կենտրոն» որպես լրատվական ծառայության տնօրեն: Տոնոյանը նաև «Կենտրոն» հ/ը տնօրենների խորհրդի անդամ է: 2015 թ. Տոնոյանը դարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն և այս պաշտոնը թողել է երկու տարի անց՝ դառնալով ԱԺ պատգամավոր։ Պատգամավոր դարձավ նաև նրա տեղակալը՝ Շաքե Իսայանը։ 2012-ից ի վեր Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ ԱԺ ևս հինգ պատգամավորներ աշխատել կամ աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնած կազմակերպություններում։ Շարունակությունը՝ media.am-ում
18:25 - 03 հուլիսի, 2020