Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|
20:08 - 12 նոյեմբերի, 2020

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|

news.am: Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ-ական պտգամավոր Իվետա Տոնոյանը:

«Իհարկե նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, բայց մեր իրավապահ մարմինները դադարել են արդեն առաջնորդվել խելամտության կանխավարկածով:

Երեկ եւս Գագիկ Ծառուկյանի կալանավորումն իրականացվել է  օրենքի շրջանցմամբ, որովհետեւ առանձին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց պետք է իրականացվեր: Առանց այդ գործընթացի, պարոն Ծառուկյանը 11 ժամ պահվել է ԱԱԾ-ում, մինչեւ ՀՔԾ քննիչները կարողացել են գործը կարել»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Ավոյանն էլ հավելեց, որ ասել են, որ էլի կան բերման ենթարկված պատգամավորներ եւ հիմա իրենք պետք է գնան ԱԱԾ՝ նրանց հետեւից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել