Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել. Իվետա Տոնոյան |aysor.am|
11:09 - 02 սեպտեմբերի, 2020

Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել. Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

««Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել», - գրել է Իվետա Տոնոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել