Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ  այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով,  խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերության և նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի և Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաև Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաև հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի և Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդ կերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով  և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին և Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 25 մայիսի, 2022
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արտաշատի համայնքապետի հետ քննարկել է համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արտաշատի համայնքապետի հետ քննարկել է համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը՝ Տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի, օգնականների, ՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ Ա. Ալեքսանյանի ու քաղաքաշինության մասնագետների ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելել է Արարատի մարզ։ ՏՄ ղեկավարը այցի ընթացքում Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ հետևել է Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ գյուղական համայնքում «Համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարված շինարարարական աշխատանքների նկատմամբ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող ստուգման գործընթացին։ Այցի շրջանակում ՏՄ ղեկավար Գ․Շախբազյանն Արտաշատի համայնքապետ Կ․Մկրտչյանի հետ քննարկել է համայնքում իրականացվող նաև սուբվենցիոն այլ ծրագրերին, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր։ Նշենք, որ սուբվենցիոն ծրագիրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն հորիզոնական համագործակցության մի ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում է պետական բյուջեից։ Եվ այս առումով ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարարական աշխատանքների կատարման ընթացքը լինելու է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի խիստ վերահսկողության ներքո։
08:51 - 27 ապրիլի, 2022
Կառուցապատողը տուգանվել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար

Կառուցապատողը տուգանվել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել տնտեսավարողին՝ քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից։ Կառուցապատող Ն․Ն․-ն ք․ Երևան, Կ․ Ուլնեցու փող․, 22/16 հասցեի ավարտված շինարարական օբյեկտի՝ բնակելի տան շահագործման ընդունող հանձնաժողովում թեկնածու ընդգրկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին։ «Նշված հասցեում Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառուցապատող Ն․Ն․-ն շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով՝ դրանով խախտելով «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների մի քանի դրույթներ։ Այսպես՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, իսկ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շինարարություն իրականացնողները պարտավոր են ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա։ Օրենսդրական այդ պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Ուստի, հիմք ընդունելով վարչական գործում առկա ապացույցներն ու կատարված իրավախախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ն․Ն․-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:00 - 21 ապրիլի, 2022
Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը տուգանվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով

Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը տուգանվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող., հ.16/1 հասցեում գործող առևտրի սրահի վերակառուցման  և արդիականացման նկատմամբ։ Սակայն Մասիս համայնքի ղեկավարի կողմից չի կատարվել ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596 որոշման  պահանջը։ Դրա համաձայն՝ ավարտված շինարարությունը փաստագրող ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները: Բարձր ռիսկայնության աստիճանի  օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան մասնագետներ: Միջին ռիսկայնության օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը՝ բացառությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների: Այսինքն,  Մասիս համայնքի ղեկավարը թույլ է տվել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում, այն է՝ հանձնաժողովի կազմում  չի ընդգրկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15711-րդ հոդվածով սահմանված է տուգանք։ Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալ խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դ․Համբարձումյանին ենթարկել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
13:26 - 20 ապրիլի, 2022
Օրենքի խախտմամբ էներգատեղակայանք գործարկելու համար տուգանվել է էներգետիկ ընկերության գլխավոր ճարտարագետը

Օրենքի խախտմամբ էներգատեղակայանք գործարկելու համար տուգանվել է էներգետիկ ընկերության գլխավոր ճարտարագետը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Արմավիրի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը։ Մասնագետները պարզել են, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող «Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանը սնող «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող («Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանին կից) «Մուսալեռ» մասնաճյուղին պատկանող 10կվ լարման օդային գծին հավաքակցված է 10կվ լարման բջիջ՝ առանց էներգետիկայի և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնից՝ ՔՏՀԱՏՄ-ից ստացված գործարկման եզրակացության։ Այսինքն՝ խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը: Վերոնշյալ իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն: Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ հիմնավորվել է վարչական վարույթում առկա նյութերով նշված իրավախախտման փաստը: Ուստի, ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 104-րդ, 2321-րդ հոդվածներով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ««ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի գլխավոր ճարտարագետ Վ. Թ.-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
15:12 - 31 մարտի, 2022
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կաշառք: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք: Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Նա նաև չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: 2022 թվականի փետրվարի 14-ին Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:51 - 15 փետրվարի, 2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կառուցապատողին՝ լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար |tert.am|

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կառուցապատողին՝ լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար |tert.am|

tert.am: ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինն ուսումնասիրություն է կատարել ք․ Երևան, Արին-Բերդի փողոց, 7 հասցեում ավարտված շինարարական օբյեկտի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմինը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառուցապատող Ն. Մ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով։ Դրանով խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի՝ շինարարության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է (բացառությամբ շինթույլտվություն չպահանջող աշխատանքների)։ Համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (հոդված 1577 ) սահմանել է պատասխանատվություն։  Տեսչական մարմինն ուսումնասիրությամբ պարզել է նաև, որ կառուցապատող Ն․Մ․-ի կողմից շինարարական աշխատանքների ընթացքում չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։ Դրանով խախտվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով  տեխնիկական հսկողություն կազմակերպելու պահանջը։ Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, հիմք ընդունելով վարչական գործում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով  և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ կառուցապատող Ն․Մ.-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
17:24 - 13 հունվարի, 2022
Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։  «Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին»,  հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները։ Մասնավորապես՝  -իրականացված չէ  ճանապարհի եզրագծումը,  -փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով, մաքրված չեն ջրահեռացման առուները։  ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։ Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն  Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։  Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության  տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:36 - 14 դեկտեմբերի, 2021