Ռաֆիկ Գրիգորյան

Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալն էր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ։ Ծնվել է 1991թ․ մայիսի 31-ին Վաղարշապատ քաղաքում։

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

2018 թ. մարտի 5-հունիսի 30–ը եղել է ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամում փորձագետ, 2016 թ. սեպտեմբերի 1-ից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոն, դասախոս, 2013 թ. հուլիսի 1-ից՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամ, պահանջները քննող մասնագետ-իրավաբան: 2011 թ. մարտի 1-ից մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը՝ «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերությունում իրավաբան է:

Վարչապետի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա հասանելի |armenpress.am|

Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա հասանելի |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: «Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-նշել էր Գրիգորյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:
11:34 - 03 հունիսի, 2020
Դատական համակարգը չծանրաբեռնելու նպատակով օրենքում փոփոխություններ կիրականացվեն |armenpress.am|

Դատական համակարգը չծանրաբեռնելու նպատակով օրենքում փոփոխություններ կիրականացվեն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ «Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը», - ասաց Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագիծը երկար ու տխուր պատմություն ունի։ «Հայաստանում պրակտիկա կա, երբ մարդկանց սահմանափակելու հայտնի մեխանիզմները դադարել են գործել, ու հարյուրավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ֊որ մեկը, ընդհուպ անցորդ, շատ չափազանցրի հա՞, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այժմ էլ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով միջնորդություն ներկայացնեն ու եթե դա հիմնավոր է, տեղի է ունենում կասեցման որոշում։
13:34 - 27 մայիսի, 2020
Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին

 |armenpress.am|

Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունված բոլոր որոշումները եղել են իրավաչափ: Այս մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննակմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը: Մարուքյանի կարծիքով՝ առաջարկվող փաթեթով, ըստ էության, օրինականացվում է այն, ինչ մինչև հիմա պարետը որոշել է: «Պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է: Քանի որ պարետը չուներ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, սակայն այդ սահմանափակումների հիմա վրա մոտ 10 հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել և մարդիկ տուգանվել են, արդյոք չեք կարծում, որ այդ տուգանքները չպետք է գանձվեն,  և պետք է բոլոր վարչական արձանագրությունները չեղարկվեն, քանի որ ըստ էության դրա իրավական հենքը գոյություն չի ունեցել»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին: Գրիգորյանն արձագանքեց՝ ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել: «Սահմանադրությունը, միջազգային փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն: Մենք օրենսդրական կարգավորումներն ավելի  հստակեցնում ենք»,-ասաց նա ու նշեց՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրություններն ու տուգանքները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որը խորհրդարանն է ընդունել:
18:50 - 28 ապրիլի, 2020
Բալային համակարգի արդյունքները միայն դրական են. փոխնախարար |aysor.am|

Բալային համակարգի արդյունքները միայն դրական են. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Բալային համակարգի հետևանքները միայն դրական են, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։«2020 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Երևան քաղաքում տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ պակաս է 37-ով։ Զոհերի թիվը քիչ է 2-ով, մարմնական վնասվածքներ ստացածներինը՝ 68-ով։ Ինչ վերաբերում է մարզերին, որտեղ տեսահսկման սարքերն ավելի փոքր թիվ են կազմում, ապա պատահարների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 71-ով, վիրավորների թիվը՝ 127-ով, զոհերի թիվը՝ 1-ով պակաս։ Սա պարզ կերպով ցույց է տալիս բալային համակարգի առավելությունն ու դրական արդյունքները», - ասաց նա։
15:23 - 27 փետրվարի, 2020