Սուրեն Թովմասյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարն է 2019թ․ դեկտեմբերի 5-ից։ Ծնվել է 1986թ. հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2006–2010թթ. սովորել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան, «Արդյունաբերության եւ քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետում, ունի բակալավրի կոչում։
2010-2012թթ. սովորել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան, «Արդյունաբերության եւ քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետում՝ մագիստրոսի կոչումով։ 2012-2014թթ․՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ գիտական աստիճանի հայցորդ
2008թ. աշխատել է Արթուն ՓԲԸ–ում՝ որպես գեոդեզիստի ասիստենտ, 2008-2010թթ.՝ Արփա-Սեւան ԲԲԸ–ում՝ որպես գեոդեզիստ, 2010-2013թվականներին աշխատել է ՃՇՀԱՀ–ում՝ որպես գեոդեզիստ, 2012թ.՝ «Ոռոգման համակարգերի հրատապ ծրագիր»–ում՝ որպես գեոդեզիստ, 2013թ.-ից առ այսօր Ինժեներական գեոդեզիայի ամբիոնում դասախոս է։
2013 թ. եղել է գեոզոդիստ «Ոռոգման համակարգերի հրատապ ծրագիր»–ում։
2014-2017թթ․՝ Տարածքային կառավարման նախարարությունում «Ջրային կոմիտե» ԾԻԳ–ում՝ որպես գեոդեզիստ-խորհրդատու, 2015-2016թթ․ դասախոսել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, 2015-2019թթ. եղել է գեոզոդիստ Գյուղատնտեսության նախարարության «Ջրային տնտեսություն» ԾԻԳ–ում, 09․2019-12․2019թթ․ աշխատել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, 05․12․2019թ․-ից Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում եղել է ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ (հասարակական հիմունքներով)։
2019թ․-ի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար։