Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար
 |lragir.am|
13:47 - 17 հունիսի, 2022

Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար |lragir.am|

lragir.am: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հարցերին։

«Թե ինչ քարտեզներով է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է։ Ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի վրա։ Երբ իրավական հարցերով կպարզվի՝ որ քարտեզներն են իրավական հիմքերը, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ իր երկու տեղակալները ներգրավված են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել