Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
«Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրել
 |style.news.am|

«Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրել |style.news.am|

style.news.am: Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան: Հագուստների ցուցադրությունը սկսելուց առաջ մեծ էկրանին է հայտնվել հետեւյալ գորւթյունը. «Մինչեւ ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները բարձրացնում են իրենց ձայնը եւ խնդրում կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան»: Հաղորդագրության ավարտին հայ դիզայներները Stand with Armenia գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի միջից եւ բարձրացել պոդյում: Քայլը հանդիսատեսի շրջանում ծափահարություններով է ընդունվել: Նորաձեւության եւ դիզայնի պալատ ՀԿ-ը իր ինստագրամյան էջում տարածել է տեսանյութն ու լուսանկարները՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 13 -ին Ադրբեջանը հարձակում է սկսել եւ ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, որի հետեւանքով զոհվել են հարյուրավոր զինվորներ, խաղաղ բակիչներ, գնդակոծվել են տներ եւ ենթակառուցվածքներ, սպանվել եւ անդամահատվել է 3 երեխաների մայր: Ցուցադրությանը մասնակցել են Վահան Խաչատրյանը, Ֆաինան, Արիգա Թորոսյանը եւ Նելլի Սերոբյանը, ինչպես նաեւ LOOM Weaving, Kivera,  RUZANE (Ռուզաննա Վարդանյան), SONCESS եւ Just Black ապրանքանիշները ներկայացնող դիզայներները:
13:53 - 22 սեպտեմբերի, 2022
Իտալիայի վարչապետը կրկին հրաժարական է տվել․ նախագահն այն ընդունել է
 |tert.am|

Իտալիայի վարչապետը կրկին հրաժարական է տվել․ նախագահն այն ընդունել է |tert.am|

tert.am: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կրկին կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել։ Վարչապետի հրաժարականի երկրորդ դիմումը երկրի նախագահն ընդունել է Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Իտալիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։ «Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այսօր առավոտյան Քվիրինալյան պալատում ընդունել է Նախարարների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մարիո Դրագիին, ով երեկ Սենատում կայացած քննարկման և քվեարկության մասին հաղորդագրությունից հետո կրկին հայտարարել է իր և իր գլխավորած կառավարության հրաժարականի մասին։ Հանրապետության նախագահն ի գիտություն է ընդունել դա: Կառավարությունը շարունակում է գործել ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար»,-  հայտնել են Քվիրինալյան պալատից: Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
13:10 - 21 հուլիսի, 2022
Հունիսին Իտալիայում գնաճը հասել է 36 տարվա ընթացքում առավելագույն մակարդակին

 |armenpress.am|

Հունիսին Իտալիայում գնաճը հասել է 36 տարվա ընթացքում առավելագույն մակարդակին |armenpress.am|

armenpress.am:  Հունիսին Իտալիայում գնաճի մակարդակը բարձրացել Է տարեկան արտահայտությամբ մինչեւ 8 տոկոս, խոսքը վերաբերում Է ամենաբարձր ցուցանիշին 1986 թվականի հունվարից ի վեր: Հուլիսի 1-ին այս նախնական գնահատումները տարածել Է Իտալիայի վիճակագրության ինստիտուտը (ISTAT): «Հունիսին գնաճը կրկին արագացել Է եւ հասել մի մակարդակի (+8,0 տոկոս), որը չի դիտվել Է 1986 թվականի հունվարից (երբ այն կազմել Է +8,2 տոկոս)»,- ասված Է փաստաթղթում: Ըստ որում մասնագետները նշում են, որ գնաճն ավելի ու ավելի շատ դիտվում Է ոչ միայն Էներգետիկայի բնագավառում, այլեւ մյուս «ապրանքային հատվածներում, ինչպես ապրանքների ոլորտում, այնպես Էլ ծառայությունների ոլորտում»: Այսպես, սննդամթերքի գների աճի արագացումը հանգեցրել Է սպառողական զամբյուղի՝ 8,3 տոկոսով թանկացման (նույնպես ամենաբարձր ցուցանիշը 1986 թվականի հունվարից ի վեր): Իտալիայի Կենտրոնական բանկը (Bankitalia) կանխատեսում Է 2022 թվականին գնաճի բարձրացում մինչեւ 6,2 տոկոս, իսկ ամռանը ռուսական Էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում՝ մինչեւ 8 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:06 - 01 հուլիսի, 2022
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարին

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարին

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, աշխատանքային վեճերի արտադատական լուծման համակարգի վերաբերյալ էստոնական փորձի ուսումնասիրման ու փոխանակման հնարավորություններին։ Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման քաղաքականության կարևորությանը՝ կողմերը շեշտել են երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի զարգացման, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ինքնուրույն կյանքի հմտությունների ուսուցման ուղղություններով շարունակական աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել իրենց գերատեսչության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստեղծել աշխատանքային խմբեր՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու նպատակով։
14:59 - 17 հունիսի, 2022
Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․ «Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։ Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։ Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ «Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։ Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։ Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։ Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։ Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։ Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։ «Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։   Նորա Վանյան  
14:56 - 17 հունիսի, 2022
Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր»
 |azatutyun.am|

Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր» |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների համատեղ այցը Ուկրաինա, ինչպես նաև Ռումինիայի նախագահի ժամանումը Կիև պատմական իրադարձություններ էին։ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում՝ նշելով, որ Եվրամիության առաջատար պետությունները կողմ են Կիևին դաշինքի անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակի շնորհմանը։ «Ուկրաինան զգաց եվրոպական չորս ազդեցիկ պետությունների աջակցությունը՝ մասնավորաբար Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Բոլոր չորս առաջնորդներն էլ՝ պարոնայք Դրագին, Յոհաննիսը, Մակրոնը և Շոլցը, աջակցում են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բնականաբար, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պետք է պահպանվեն, սակայն մեր այսօրվա հանդիպումը մի մեծ քայլ էր առաջ», - նշում էր Զելենսկին։ «Ինձ համար շատ կարևոր էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ հնչեց այսօրվա հանդիպման ընթացքում։ Եվրոպացի առաջնորդները համակարծիք են, որ պատերազմի ավարտն ու խաղաղությունը պետք է համապատասխանեն Ուկրաինայի պատկերացումներին», - նաև ասել է Ուկրաինայի նախագահը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
14:00 - 17 հունիսի, 2022
«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

Ավստրիայի OMV, Իտալիայի Eni, Գերմանիայի Uniper ընկերությունները հունիսի 15-ին ծանուցում են ստացել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից՝ գազի մատակարարման ծավալների կրճատման մասին, գրում է Meduza-ն։ Eni ընկերությունը ծանուցվել է մատակարարումների 15% կրճատման մասին, Uniper-ը՝ 25%։ OMV-ն չի հաղորդել, թե որքանով են կրճատվելու մատակարարումները, սակայն, ինչպես և Uniper-ը, նշել է, որ կարող է փոխարինել դրանք այլ աղբյուրների հաշվին։ Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր, որ 40%-ով կրճատելու է գազի հոսքը «Հյուսիսային հոսք-1» գազատարով։ Ընկերությունը նշել էր, որ պատճառը Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերադարձի ուշացումն է, որոնք վերանորոգման էին ուղարկվել։ Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ-ին մատակարարվող գազի կրճատման մասին «Գազպրոմի» որոշումը քաղաքական է անվանել։ Նրա խոսքով՝ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական գազային շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-16-ը գազի գներն Ամստերդամի բորսայում 97 եվրոյից հասել են գրեթե 130 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։ Ինչպես նշել է ՌԲԿ-ն, OMV, Eni և Uniper էներգետիկ ընկերություններն ավելի վաղ համաձայնել էին ռուսական գազի դիմաց վճառման նոր սխեմային, որի համաձայն՝ պետք է ռուսական «Գազպրոմբանկում» երկու հաշիվ բացել՝ ռուբլով և դոլարով/եվրոյով։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
18:04 - 16 հունիսի, 2022
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն Ուկրաինա են ժամանել։ Նրանք այցելել են Կիևի շրջանի Իրպեն քաղաք, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Մասնավորապես, այս երկրների առաջնորդները շրջել են քաղաքում, տեսել ավերածություններն ու ծանոթացել վերականգնման պլաններին։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, չորս պետությունների առաջնորդները մտադիր են աջակցության և համերաշխության ազդակ հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին։ Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նշված երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկու հետ այսօր քննարկելու են, մասնավորապես, պարենային անվտանգության, զենքի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Երմակը նշել է, որ ակնկալիքներ կան, որ նրանք կսատարեն Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հայտը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:43 - 16 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ հունիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։ Այս մասին Արշակյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծեցինք հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսեցինք մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների մասին»,-նշել է Արշակյանը: Շնորհավորական խոսքում ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծել է, որ հայերենով տպագրված առաջին գիրքը լույս է տեսել Վենետիկում՝ 1512 թվականին: «Հայկական մշակույթի վերածննդի կարևորագույն կենտրոններից է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք դար է՝ գործում է հայագիտության առանցքային կենտրոններից մեկը՝ Մխիթարյան հայրերի միաբանությունը։ Այն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գիտամշակութային ժառանգության հարստացման գործում։ Հատկանշական է, որ Իտալիան հյուրընկալում է ամենամեծ թվով հայագիտական կենտրոնները»,-շեշտել է ԱԺ փոխնախագահը: Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամության վաղեմի ավանդույթների վրա հիմնված հայ-իտալական ջերմ հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։
14:35 - 04 հունիսի, 2022
Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Մայիսի 30-ին այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը: Հաղորդվում է, որ վարժանքները տեղի կունենան մայիսի 30-ից մինչեւ հունիսի 12-ը չորս երկրների եւ Բալթիկ ծովի տարածաշրջանի օդային տարածության օգտագործմամբ: Զորավարժությունների ընթացքում կկատարվեն իրական թռիչքներ: Զինավարժանքները պլանավորվում է անցակացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ: «Զորավարժություններին մասնակցում են դաշնակիցների ռազմա-օդային ուժերը եւ ցամաքային հրթիռային ստորաբաժանումները, որոնք ղեկավարում եւ կառավարում են ՆԱՏՕ-ի կառույցները»,- տեղեկացրել է Լեհաստանի հրամանատարությունը: Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Իսպանիայից: «Զինավարժանքները, որոնք կանցկացվեն Եվրոպայի տարբեր երկրներում, պլանավորվել են՝ ելնելով զանազան եւ իրական իրավիճակային պայմաններից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: Այս տարի զորավարժությունների նպատակն է «ստորաբաժանումների փոխգործակցության եւ պատրատականության ամրապնդումը, ինչն արդյունքում կուժեղացնի դաշնային երկրների տարածքների, ուժերի եւ բնակչության պաշտպանությունը սպառնալիքներից, հրթիռային կամ օդային գրոհներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:48 - 30 մայիսի, 2022
Խաղաղության համար հույս չտեսա. Իտալիայի վարչապետը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին |tert.am|

Խաղաղության համար հույս չտեսա. Իտալիայի վարչապետը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին |tert.am|

tert.am: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ «խաղաղության համար հույս չի տեսել»։ Դրագին այս մասին ասել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, գրում է meduza.io-ն։ Պուտինի հետ մայիսի 26-ին նրա զրույցը հիմնականում կենտրոնացած էր Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելափակման պատճառով համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքի վրա: Դրագիի խոսքով՝ Պուտինն ասել է, որ ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են Կիևի մեղքով, որը, ՌԴ նախագահի խոսքով, ականապատել է դրանց ճանապարհները: Իտալիայի վարչապետի խոսքով՝ իրավիճակը կարելի է կարգավորել՝ մաքրելով ջրերը և Ռուսաստանին երաշխիքներ տրամադրելով, որ նավահանգիստները չեն ենթարկվի հարձակումների, հայտնում է Askanews-ը։
10:16 - 27 մայիսի, 2022