Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։

Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է, մինչև տարեվերջ նախագիծը կդրվի մրցույթի
 |news.am|

Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է, մինչև տարեվերջ նախագիծը կդրվի մրցույթի |news.am|

news.am: Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը կատարված: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը: «Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից մի փոքր շուտ»,- ասաց նա: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված առաջին անգամ բացի խոսակցություններից մենք ունենում ենք նախագիծ այս տարվա վերջին, որը  հնարավորություն ենք ունենում դնելու շինարարական մրցույթի, որի համար ունենք գումար հաջորդ տարի: Ես վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ նախագիծն ամբողջական ունենալու ենք»:
11:16 - 10 հուլիսի, 2023
Ինչո՞ւ է մետրոն կանգ առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում. պարզաբանում

Ինչո՞ւ է մետրոն կանգ առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի են եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ, ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։ Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են՝ հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։ Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն, այսօր էլ՝ ժամը 09։52 րոպեին, մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան – Բարեկամություն 118 պիկետ հորանները ստուգելու նպատակով։ Մեքենավարը, հրահանգի համաձայն, 30 վրկ․ կանգնում է, որից հետո, անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով, մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։ Ժամը 10։19-ի դրությամբ ավարտելով ստուգման աշխատանքները՝ աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումն ապահովելու նպատակով»:
12:42 - 21 հունիսի, 2023
Մետրոյի կայարանում պատմական Հայաստանի քարտեզը մաշված էր, այն հիմա լեդ էկրանի վրա է

Մետրոյի կայարանում պատմական Հայաստանի քարտեզը մաշված էր, այն հիմա լեդ էկրանի վրա է

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քատեզը հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով, պարզաբանում են Երևանի մետրոպոլիտենից։ «Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»։ 
12:52 - 02 հունիսի, 2023
«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի
 |armeniasputnik.am|

«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">«Երևանի ալրաղաց» ՓԲԸ-ն կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։ Նա նշեց, որ Նար-Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն Երևան համյանքի կողմից 2022թ.–ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։ «Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատնքներրը շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում»,- ասաց նա։ Ժամկետները խախտելու համար հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ինէ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։  
12:11 - 17 ապրիլի, 2023
Ժամը 14։40-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գծում

Ժամը 14։40-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գծում

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ «Ժամը 14։48-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի-երկկողմանի երթևեկության։ Այսինքն՝ ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, այնուհետև իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։ Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։  
16:35 - 10 ապրիլի, 2023
«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի  խոսնակ Գոռ Աբրահամյանը։  «Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ: Դեպքի առթիվ ապրիլի 1-ին ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրերունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։ Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների և ժամկետների պահպանվածության հարցը» ,- գրել է Գոռ Աբրահամյանը։ 
14:15 - 03 ապրիլի, 2023
«Մետրոյում զոհեր կարող էին լինել. պետք է պատժել կառուցապատողին». խորհրդակցություն քաղաքապետարանում
 |news.am|

«Մետրոյում զոհեր կարող էին լինել. պետք է պատժել կառուցապատողին». խորհրդակցություն քաղաքապետարանում |news.am|

news.am: Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ ապրիլի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։ Նա տեղի ունեցածն անվանեց շատ արտառոց և վտանգավոր դեպք. «Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։  Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Դիմացից եկող վարորդը պատահաբար տեսել է, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել»,- ասաց Ավինյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալը հավելեց, որ այս տեսաակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ «Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը, ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ասաց Ավինյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի  2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում ապրիլի 1-ին տեղի ունեցած  փլուզման հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատել է արտակարգ ռեժիմով։
10:53 - 03 ապրիլի, 2023
Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան

Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան՝ առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։Քաղաքապետարանից նշել են, որշ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
15:56 - 01 ապրիլի, 2023
Երևանի մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Երևանի մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են մայրաքաղաքում իրականացված աշխատանքները:   Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար:   *** Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր MAN և 60 միավոր Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:   *** Երևանի մետրոպոլիտենում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն մետրոպոլիտենում են և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։   *** 2022. դեկտեմբերի 31-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ: 2022 թ. կատարողականը կազմել է 102.2 %: 2021 թ. համեմատ հավաքված գումարը, ի դեպ, ավելի է 5 մլրդ 28 մլն դրամով կամ 14.22 %-ով:   *** Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն այսուհետ ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով արխիվը թվայնացնելու միջոցներ կձեռնարկվեն:
13:56 - 09 հունվարի, 2023