Երևանի մետրոպոլիտենում հերթական շարժակազմն է դուրս եկել գիծ 3 վագոնով
10:48 - 25 դեկտեմբերի, 2023

Երևանի մետրոպոլիտենում հերթական շարժակազմն է դուրս եկել գիծ 3 վագոնով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
 
«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշեց Սեդրակյանը:
 
Նա նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոյով փաստացի տեղափոխվել է 568 847 ուղևոր, բայց ծրագրավորված ուղևորափոխադրումը 504 000 էր։
Մետրոպոլիտենի տնօրենն ընդգծեց` գիծ է դուրս բերվել 2857 գնացք։
«Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն ավելի շատ մարդ է տեղավորվում»,- ասաց Սեդրակյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել