Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. տեղադրման աշխատանքները կտևեն մոտ երկու ամիս
 |armenpress.am|
11:40 - 13 նոյեմբերի, 2023

Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. տեղադրման աշխատանքները կտևեն մոտ երկու ամիս |armenpress.am|

armenpress.am: Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն: Տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։

Այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Ըստ Սեդրակյանի` մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Երևանում են:

«Շուտով պայմանագիր կստորագրվի 32 անվազույգ ձեռք բերելու համար։ Մինչև դեկտեմբերի 11-ը «Հանրապետության հրապարակ» կայարանի երկու շարժասանդուղքի վերանորոգման համար անհրաժեշտ մատակարարումը կիրականացվի, իսկ մինչև 2024 թ. հունվարի 3–ը շարժասանդուղքները վերականգնված կլինեն»,-ասաց նա:

Սեդրակյանը  հայտնեց, որ վերականգնվել է նաև մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանում առկա լուսավորության խնդիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել