Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)