Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում՝ նշանակում, վերահաշվարկում եւ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով վճարում է կենսաթոշակները: Ծառայությունը նաեւ իրականացնում է ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, պատվովճարի, պարգեւավճարի նշանակումը եւ վճարումը:
Ծառայության պետն է Անի Ամիրշադյանը։