Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական ծառայություն |1lurer.am|
12:19 - 27 հունվարի, 2021

Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական ծառայություն |1lurer.am|

1lurer.am: Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որը ներառում է 4 գործող կառույցները:

Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես, Կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:

«Գործող կարգավորումներով նախատեսված է եղել ստեղծել Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայության, ընտանեկան նպաստների համակարի, հաշմանդամության և զբաղվածության ոլորտի միավորում:

Բացառությամբ Սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակային հատվածի՝ վերջին երեք ոլորտները մաիավորել Ինտեգրված սոցիալական ծառայությունում և նոր պետական գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ. ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում: Համաձայն դրա՝ նոր կառույցի ստեղծման փոխարեն գործող Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որը ներառում է արդեն 3-ի փոխարեն՝ 4 գործող կառույցները, որը հնարավորությւոն է տալիս «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել միասնական սոցիալական ծառայություններ»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ որդեգրած քաղաքականությունը ոչ միայն սոցիալական, այլև քաղաքացիական ծառայությունների մատուցման ոլորտին է առնչվում, որպեսզի մարդիկ ինչ-որ ծառայությունից օգտվելու համար բազմաթիվ գրասենյակներով անցնելու անհրաժեշտություն չունենան: Հեռանկարում նման գործառույթների թվայնացումն է, իսկ մինչև դա բոլոր գրասենյակները կենտրոնացվում են մեկ վայրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել