ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում:
comment.count (0)