Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը |1lurer.am|

Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի մտավորականությունը բաց նամակ է հրապարակել, որով կոչ է արել երկրի իշխանություններին՝ աջակցել Արցախին և արցախահայությանը։ Նամակի հեղինակները նշել են, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։ «Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի, ստիպված են եղել լքել իրենց տները, տաճարները և հիվանդանոցները, տեսնել` ինչպես են շինությունները փլատակների վերածվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև: Այն, որ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, կրկին հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում օգտագործել է նաև Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից բերված վարձկաններ: Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, մարդու իրավունքներին սպառնացող գործողություններով, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների աջակցությամբ»,- ասված է նամակում:
15:03 - 23 նոյեմբերի, 2020
Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե. Թոմաշ Լեխ Բուչեկ
 |1lurer.am|

Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե. Թոմաշ Լեխ Բուչեկ |1lurer.am|

1lurer.am: «Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաշ Լեխ Բուչեկը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացական կոմիտե, որի կազմում ընդգրկված կլինեն Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ։   «Վարշավա, 25 հոկտեմբերի, 2020թ. Ձերդ գերազանցություն Արայիկ Հարությունյան   Հարգարժան պարոն Նախագահ,   «Խաղաղությունը թանկ և ցանկալի բան է: Պատերազմներում արյունոտված մեր սերունդը, անշուշտ, արժանի է խաղաղության: Բայց խաղաղությունը, ինչպես այս աշխարհում գրեթե ամեն բան ունի իր գինը` բարձր, բայց չափելի: Մենք Լեհաստանում չգիտենք խաղաղություն ամեն գնով հասկացությունը։ Մարդկանց` ազգերի և պետությունների, կյանքում կա միայն մեկ անգին բան, դա պատիվն է»: Սրանք Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոզեֆ Բեկի խոսքերն են, որոնք ասվել են Սեյմում 1939 թվականի մայիսի 5-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից մի քանի ամիս առաջ: Այս խոսքերը, որոնք շատ վաղուց են ասվել, այսօր էլ շատ արդիական են: Մեծ սարսափով ընդունեցի այն լուրը, որն ինձ հասավ սույն թվականի սեպտեմբերի 27-ին, երբ խաղաղ Արցախի Հանրապետությունը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Հետո ես մտածեցի իմ ընտանիքի, իմ նախապապի և պապի, և բոլոր նրանց մասին, ովքեր վերապրել են պատերազմի դժոխքը` ցավ, տառապանք և բաժանում:   Հաշվի առնելով բոլոր մարդկանց ընդհանուր բարիքը, աշխարհի բարիքը` ես լսեցի հարգարժան Նախագահի կոչի մասին՝ այն է գործողություններ, որոնց նպատակն է ճանաչել այդ գեղեցիկ հայկական հողակտորի՝ Արցախի անկախությունը, որը 2000 տարի շարունակ ազատագրվել է հայ ժողովրդի արյամբ և արցունքներով:   Ուստի կցանկանայի իմ և կոմիտեի անդամների անունից հայտարարել, որ առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե, որի կազմում ընդգրկված կլինեն Խաղաղություն սիրող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ։   Կոմիտեն կհանդիսանա նաև մեր օրերի ողբերգության՝ պատերազմի ընթացքում բոլորիս միասնության խորհրդանիշ։   Կոմիտեի նպատակն է.   1. Հայ ժողովրդի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը։ 2. Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ գործողություններ: 3. Արցախի Հանրապետությանն (Լեռնային Ղարաբաղին) առնչվող տեղեկատվական գործողություններ։ 4. Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) որպես Անկախ պետություն ճանաչելուն ուղղված գործողություններ։ 5. Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտության ընթացքում վիրավորներին և փախստականներին օգնության տրամադրումը: Կոմիտեն կկազմավորվի առաջիկա օրերին: Ճանաչե՛նք Արցախը: Դուք ՄԵՆԱ՛Կ չեք։   Խորին հարգանքներով, Թոմաշ Լեխ Բուչեկ»,- ասված է ԱՀ նախագահին ուղղված նամակում:
16:53 - 25 հոկտեմբերի, 2020
Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին ասված է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կոչ ենք անում ամբողջովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Համոզված ենք, որ զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում: Լեհաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռազմական գործողությունները նաև սպառնում են տարածաշրջանի կայունությանը: «Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն համապատասխան հարթակ է տարածաշրջանային երկխոսության համար և ունի լարվածության թուլացմանն աջակցելու գործիքները»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:
20:01 - 06 հոկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Վիշնևսկուն Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը՝ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, սեպտեմբերի սկզբից կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։ Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։
16:29 - 09 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ-ը և Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել |shantnews.am|

ԱՄՆ-ը և Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել |shantnews.am|

shantnews.am: Վաշինգտոնն ու Վարշավան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, ինչի արդյունքում մեծացվում է Միացյալ Նահանգների  ռազմական  ներկայացվածությունը Լեհաստանում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Համաձայնագիրը վավերացրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Լեհաստանի Ազգային պաշտպանության  նախարար Մարիուշ Բլաշակը: Այս փաստաթուղթը շարունակությունն է այն հռչակագրի, որն  անցած տարի Վաշինգտոնում վավերացրել էին  Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Փաստաթղթով նախատեսվում է Լեհաստանում ամերիկյան զորքի ավելացում 1000 զինվորականով և  5-րդ ցամաքային զորքերի հրամանատարության տեղափոխում Լեհաստան: Այժմ Լեհաստանում է տեղակայված շուրջ 5000 ամերիկացի զինվորական: Փաստաթղթի ստորագրման ժամանակ Լեհաստանի նախագահ Դուդան ասել է․ «Լեհաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության խորացումը նշանակում է Եվրոպայի մեր հատվածի անվտանգության ուժեղացում, մասնավորապես Բալթյան երկրների և Ուկրաինայի համար»։
17:51 - 15 օգոստոսի, 2020
Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

tert.am: Լեհաստանի հակամենաշնորհային կարգավորող UOKiK կազմակերպությունը ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը տուգանել է 213 միլիոն զլոտիով` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Սա օրենքով նախատեսված առավելագույն պատժամիջոցն է`UOKiK-ի նախագահի պահանջով տեղեկատվություն չներկայացնելու համար, որը համարժեք է 50 միլիոն եվրոյին»,-ասված է կարգավորող մարմնի նախագահ Տոմաշ Խրուստնայի հայտարարության մեջ: UOKiK-ում պարզաբանել են, որ խոսքը գազատարի կառուցումը ֆինանսավորելու հետաքննության մասին է, որն անցկացվել է առանց կարգավորող մարմնի տնօրենի համաձայնության: 2018-ին UOKiK-ն այս կապակցությամբ մեղադրանքներ էր առաջադրել վեց ընկերության՝ «Գազպրոմին», շվեյցարական Engie Energy-ին և նիդեռլանդական 4 ընկերությունների` Uniper-ին, OMV-ին, Shell-ին և Wintershall-ին։ «Այս գործի շրջանակում UOKiK-ի նախագահը դիմել է գործին վերաբերող փաստաթղթերի համար, այդ թվում` «Գազպրոմին», սակայն կազմակերպությունը հրաժարվել է գործի համար կարևոր տեղեկատվություն տրամադրել»,-ասել են UOKiK-ում: Անցյալ տարի UOKiK-ն Engie Energy-ին արդեն ստիպել էր վճարել տուգանք՝ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու պատճառով:  «Հյուսիսային հոսք-2» նախագծով նախատեսված է Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խմ ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան սեղմված (թերթաքարային-խմբ.) գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:
12:44 - 03 օգոստոսի, 2020