Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Աշխատանքներ են տարվում ընտանիքների կեցության հարցը լուծելու ուղղությամբ. Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ

Աշխատանքներ են տարվում ընտանիքների կեցության հարցը լուծելու ուղղությամբ. Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ

Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը այցելել են մարզի Շուռնուխ գյուղ:   «Ուշադրության կենտրոնում գյուղում ստեղծված իրավիճակն է ու հակառակ կողմին անցած 11 տների բնակիչների տեղավորման խնդիրը․ դրան ժամանակավոր լուծում տալու համար երեկ գյուղ տեղափոխվեց 2 տնակ (երեք սենյականոց), որը հատկացրել է «Վարարակն» ՓԲ ընկերության ղեկավարը: Բնակիչները տեղավորվել են նաև գյուղի չբնակեցված 4 տներում ու այլ տներում։   Միայն մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում, աշխատանքներ են տարվում նրանց կեցության հարցը լուծելու և ընտանիքներին ժամանակավորի փոխարեն հիմնական տներով ապահովելու ուղղությամբ, որի համար պետական հատկացում կլինի։
18:46 - 04 հունվարի, 2021
Սյունեցիներն արդեն կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել Կապանի ԲԿ-ում. Արսեն Թորոսյան

Սյունեցիներն արդեն կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել Կապանի ԲԿ-ում. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ ամերիկահայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆիայի սարքը տեղադրվել է Կապանի բժշկական կենտրոնում: «Երբ պատերազմի ընթացքում ինձ տեղեկացրեցին, որ ամերիկահայ բժիշկների կողմից մեզ է նվիրաբերվելու համակարգչային տոմոգրաֆիայի սարք, արագ որոշում ընդունեցի, որ այդ սարքի ամենամեծ պահանջարկը Կապանում է, և որոշեցինք այն տեղադրել Կապանի բժշկական կենտրոնում։ Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում։ Առաջին հետազոտություններն արդեն իրականացվել են։ Շուտով Կապանում ևս հնարավոր կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա նաև պետական պատվերի շրջանակներում՝ կառավարության կողմից սահմանված կարգով։ Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի մեր գործընկերներին՝ նման կարևոր նվիրատվության համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է Թորոսյանը։
09:15 - 29 դեկտեմբերի, 2020
Քաջարանի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ

Քաջարանի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ

Քաջարանի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ-ն, որը ներկայացնում ենք ստորեւ․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բնակչին առևանգելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար, Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը: Հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերա­հաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: ՔԿ-ն հիշեցնում է, որ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի: Նախաքննությունը շարունակվում է:
18:09 - 23 դեկտեմբերի, 2020
Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

armenpress.am: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ համայնքի ղեկավարի հետ Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում: «8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալության հետ: Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին իբր առևանգելու հետ կապված: Սա ոտքից գլուխ անհեթեթություն է: Այդ տղաները, ում ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են»,-ասաց  համայնքի ղեկավարի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Փաստաբանը մամուլից տեղեկացել է, որ այդ դեպքի հետ կապված արդեն իրականությունը ներկայացվել է: «Անկախ ամեն ինչից՝ նման դեպք եղել է, թե չի եղել, այն, որ Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի, փաստ է»,-ասաց փաստաբանը: Նրա կարծիքով՝ դա քաղաքական հետապնդում է, կապված է քաղաքական գործընթացների հետ: Նա դա կապում է երկու հանգամանքի հետ. համայնքապետը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, նաև միացել է վարչապետի հրաժարականի պահանջին: Փաստաբանի տեղեկացմամբ՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Սակայն, թե երբ կներկայացվի այդ միջնորդությունը, երբ կնշանակվի համապատասխան դատական նիստ, փաստաբանը տեղեկություն չունի: Մայիսին Քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն՝ Քաջարանում անձի առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ:
16:19 - 23 դեկտեմբերի, 2020
Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ |tert.am|

Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Վարչապետ կոչեցյալը կոչ էր արել ինքնապաշտպանության, մենք անցել էինք ճիշտ ինքնապաշտպանության, և երբ եկան ասացին` պետք է թողնեք ձեր մարտական դիրքերը, այ այդ ժամանակ մենք ցավ ապրեցինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: «Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, ուրիշ ոչ մի բանով»,-ասաց նա և նշեց, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, որ կարող ուժեր գան: «Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ, մեր պահանջը մնում է անփոփոխ: Նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, և պատերազմը 44 օր տևեց: Մենք մեր ջոկատով մեկնեցինք, բայց մինչ այսօր ասում են` նահանջ, նահանջ, թուրքը եկել է հասել մեր քթի տակ, տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ դուրս եկեք: Այս ամենը բերելու է թշվառության, պանդխտության, գաղթի, սա՞ է ուզում այս իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ սյունեցին անկոտրում է, այդ դուխը սյունեցու մեջ է, գլխարկների վրա չէ:
14:18 - 23 դեկտեմբերի, 2020
Կենսական անհրաժեշտություն է Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման բանակցություններ սկսելը. Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

Կենսական անհրաժեշտություն է Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման բանակցություններ սկսելը. Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ: Ներկայացնում ենք Էդմոն Մարուքյանի հայտարարությունը: «Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։ Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։ Արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994թ. Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կա՛մ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կա՛մ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016թ. ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ։ Անկասկած, Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։ Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։ Մեր խմբակցության կողմից վերջերս երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝ կապված նրա հետ, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։ Մենք առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։ Նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխություններն ստեղծել են Սյունիքում բնակվող մեր քաղաքացիների խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը մասնավորապես Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիս քաղաքին և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրները Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։ Այս կապակցությամբ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։ Նշենք, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազային փորձը հանդիսանում է անվտանգության ապահովման այդ մեխանիզմի արդյունավետության երաշխիքը։ Տասնամյակներ շարունակ այդ բազան ապահովում է հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը։ Մենք պատմական ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի պոտենցիալը։ Նման փաստաթուղթը կարող է դառնալ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքները համատեղ պաշտպանելու և գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու (ահաբեկչության տարածում, տարածաշրջանի երկրների ռազմատենչ և զավթողական հռետորաբանություն, հարևան երկրների, ռազմաքաղաքական միավորների ռազմական ներուժի ընդլայնում) պատրաստակամության արձանագրումը: Այդ իսկ պատճառներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն սկսել է մեր կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը, քանի որ մեր քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումը առաջնային խնդիր է մեզ համար»:  
11:38 - 23 դեկտեմբերի, 2020
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի եւ ոչ իրավաչափ ճանաչեց. նա ազատ կարձակվի։ Նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին իրենք գնում են Ձերբակալվածների պահման վայր՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու գործընթացի համար։ Արմեն Մելքոնյանը նշեց, որ Առուշանյանին առնչվող մյուս քրեական գործով էլ վերջինս ունի վկայի կարգավիճակ։ «Այդ որոշումները կայացնելուց առաջ մտածեն՝ ում հանդեպ, ինչ որոշում են կայացնում։ Եթե այս ապօրինի ձերբակալման նման, ապօրինի մեղադրյալ ներգրավվելու որոշումներ կայացվի, խափանման միջոց տրվի ապօրինի, դրանով մի խնդիր են լուծելու՝ թուրքի ջրաղացին ջուր են լցնելու։ Առուշանյանն օդի, ջրի նման Գորիս համայնքին անհրաժեշտ է։ Պատկերացրեք խրամատի զինվորների ոգեւորությունը, որ իմացել են՝ Առուշանյանն ազատ է արձակվել եւ հասնելու է իրենց»,- նշեց պաշտպանը։ Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով եւ ինչ կարգավիճակով է քաղաքապետը բերման ենթարկվել։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի մասին դատական նիստն էր։ Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաեւ Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնեն դատարան։
17:32 - 22 դեկտեմբերի, 2020
Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|

Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|

fip.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի բնակիչներն իրեն տեղեկացրել են, որ համայնքն ադրբեջանցիների տարածքն է դառնալու․ պետք է հանձնել: «Քիչ առաջ ինձ գրեցին Ճակատեն համայնքից, հիշեցնեմ որտեղ է Ճակատեն համայնքը, Շիկահողի կողքը՝ դեպի Մեղրի տանող ճանապարհը, բնակիչներն ասում են՝ հարգելի՛ գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն»,- հայտարարել է ԲՀԿ պատգամավորը։  Նշենք, որ Կապան խոշորացված համայնքն ընդգրկում է 38 բնակավայր, որոնց թվում է նաև Ճակատեն բնակավայրը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերքեց վերոնշյալ տեղեկությունը։ «Ոչ, նման հիմարություն ո՞վ է խոսել, բնակավայրի հանձնելու մասին տեղեկությունը սուտ է։ Գուցե գյուղացիները ահազանգել են, որովհետև անտենաներ կան, որոնք հանում են, դրանց հանելու մասին է երևի խոսքը, բայց բնակավայրը հանձնելու մասին խոսք չկա»,- ասաց նա։ 
16:11 - 22 դեկտեմբերի, 2020
Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|

Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարանի համայնքի ղեկավարը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին»,- ասաց Եգանյանը:
15:59 - 22 դեկտեմբերի, 2020
Իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են․ Գորիսի բնակիչ |tert.am|

Իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են․ Գորիսի բնակիչ |tert.am|

tert.am: Գիշերով գողանում են Գորիսի քաղաքապետին, իսկ հիմա այստեղ հավաքված մարդիկ պահանջում են, որ Գորիսի քաղաքապետին և Գորիսի ինքնապաշպանության ջոկատի հրամանատար Առուշ Առուշանյանին բաց թողնեն: Այս մասին ի պաշտպանություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ  ասաց Գորիսի մի բնակիչ` անդրադառնալով Առուշ Առուշանյանի ձերբակալմանը:Նա նշեց, որ իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են:«Այս դժվարին պահին Առուշանյանին ձերբակալած պահելն ավելի է ընդգծում, որ սա դավաճանություն է, այստեղ այլ տարբերակ չկա: Մարդուն ձերբակալել միայն նրա համար, որ դեմ է, որ Սյունիքի ինչ-որ հատվածներ կտոր-կտոր արվեն և խմորեղենի նման նվեր տան»,- ասաց նա և կոչ արեց անհապաղ Առուշ Առուշանյանին ազատ արձակել: Ավելին՝ tert.am-ում
13:53 - 22 դեկտեմբերի, 2020