Իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են․ Գորիսի բնակիչ |tert.am|
13:53 - 22 դեկտեմբերի, 2020

Իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են․ Գորիսի բնակիչ |tert.am|

tert.am: Գիշերով գողանում են Գորիսի քաղաքապետին, իսկ հիմա այստեղ հավաքված մարդիկ պահանջում են, որ Գորիսի քաղաքապետին և Գորիսի ինքնապաշպանության ջոկատի հրամանատար Առուշ Առուշանյանին բաց թողնեն: Այս մասին ի պաշտպանություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ  ասաց Գորիսի մի բնակիչ` անդրադառնալով Առուշ Առուշանյանի ձերբակալմանը:

Նա նշեց, որ իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են:

«Այս դժվարին պահին Առուշանյանին ձերբակալած պահելն ավելի է ընդգծում, որ սա դավաճանություն է, այստեղ այլ տարբերակ չկա: Մարդուն ձերբակալել միայն նրա համար, որ դեմ է, որ Սյունիքի ինչ-որ հատվածներ կտոր-կտոր արվեն և խմորեղենի նման նվեր տան»,- ասաց նա և կոչ արեց անհապաղ Առուշ Առուշանյանին ազատ արձակել:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել