Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ
 |1lurer.am|

Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ: Կոբախիձեի խոսքով՝ նման վերաբերմունքով Եվրամիությունը սխալ ուղղությամբ է գնում։ «Նրանք երեք ընդդիմադիր կուսակցության ստիպեցին ստորագրել խորհրդարանը լքելու մասին հայտարարություններ, նրանց հեռացրին խորհրդարանից, հիմա էլ մեզ հետ խոսում են կուսակցությունների հետ երկխոսության մասին։ Ես չգիտեմ, թե ինչ գնահատական տամ սրան»,- ասել է Կոբախիձեն: Նա նաև նշել է, որ Վրաստանում հասարակական կազմակերպություններն «օգտագործվում են կոնկրետ ուժերի կողմից»՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու համար:   «Բոլորը պարզ տեսան, որ այլևս չեն կարող հեղափոխություն կազմակերպել։ Բացարձակապես բոլորը տեսնում են այս ամենը, նրանց միակ նպատակը, միգուցե, տնտեսական աճին մի փոքր խոչընդոտելն է։ Սա, իհարկե, մենք էլ չենք կարող թույլ տալ»,- ասել է Կոբախիձեն:
18:57 - 08 փետրվարի, 2025
ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե
 |tert.am|

ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե |tert.am|

tert.am: ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որ USAID-ն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է Միացյալ Նահանգների շահերին հակասող ծրագրերի ֆինանսավորման վրա: «Մենք իսկապես հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, առաջին հերթին, կփոխվի ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ, և կդադարի այն գարշելի համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (NED) և այլ համապատասխան կառույցների միջև», - ասել է Իրակլի Կոբախիձեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Թրամփը քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա: USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության և սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ:
18:09 - 06 փետրվարի, 2025
Վրաստանը կսահմանափակի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը |factor.am|

Վրաստանը կսահմանափակի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը |factor.am|

factor.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախաձեռնում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի ընդունում, որը կսահմանափակի արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն վերաբերի գովազդից ստացվող եկամուտներին, իսկ օրենքը կմշակվի բրիտանական օրենսդրության հիման վրա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Օրենքը կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության, ինչպես նաև լրագրողական էթիկայի չափանիշներ։ Կսահմանվեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ մոնիթորինգի և այդ չափանիշներին համապատասխանության ապահովման համար»,- ասել է Մդինարաձեն։ Նա հայտնել է, որ «Վրացական երազանքը» օրինագծի նախապատրաստումը կսկսի բառացիորեն վաղը։
13:31 - 06 փետրվարի, 2025
Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Աստանայի էներգառեսուրսների՝ մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և Սև ծովի նավահանգիստներով։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Վրաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ «Թբիլիսին ողջունում է Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և սևծովյան նավահանգիստներով ղազախական էներգառեսուրսների, մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները», - ասել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև նշել է, որ նպատակահարմար է ակտիվացնել աշխատանքը «Միջին միջանցքի» զարգացմանը նպաստելու և լրացուցիչ բեռներ ներգրավելու համար։ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի կապող օղակ դառնալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայի միջև։  «Միջազգային հաղորդակցության ուղիները թույլ են տալիս մեզ դառնալ թվային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»,- ընդգծել է նա։ Ղազախստանի վարչապետն, իր հերթին, նշել է, որ Աստանան վճռականորեն հավատարիմ է տարածաշրջանային կապի ընդլայնմանը և համապատասխան ենթակառուցվածքների ու պայմանների համակարգված բարելավմանը: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։  
20:30 - 05 փետրվարի, 2025
Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները
 |azatutyun.am|

Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները։ «Միացյալ Ազգային շարժման», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ու «Հզոր Վրաստանի» ընդդիմադիր պատգամավորները հոկտեմբերի 26 -ի խորհրդարանական ընտրություններից հետո իրենք էին հանդես եկել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ՝ այն հիմնավորմամբ, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։ Ըստ «Ազատության» վրացական ծառայության «Էխո Կավկազա» նախագծի՝ նախկին վարչապետի գլխավորած «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը, որ խորհրդարանում 12 մանդատ ունի, դրանք վայր դնելու մտադրություն չի հայտնել, բայց խորհրդարանական աշխատանքներին չի մասնակցում նույն՝ օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմ լինելու հիմնավորմամբ։
15:03 - 05 փետրվարի, 2025
Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները
 |1lurer.am|

Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները |1lurer.am|

1lurer.am: ԵՄ-ն խստորեն դատապարտել է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ։ «Խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան գործողությունները, որոնք տեղի են ունեցել կիրակի երեկոյան Թբիլիսիում, անընդունելի են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Վրաստանը՝ որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու, ներկայումս չի արդարացնում Բրյուսելի ակնկալիքները։ «ԵՄ-ն աջակցում է վրաց ժողովրդին ազատության և ժողովրդավարության համար պայքարում»,- հավելել է Կալասը։ Կիրակի Թբիլիսիում տեղի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում ամենազանգվածային բողոքի ցույցերից մեկը։ Ի թիվս այլոց, ձերբակալվել է ընդդիմության երկու առաջնորդ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Հարյուրավոր ցուցարարներ արևելյան ուղղությամբ քաղաքից դուրս գտնվող առևտրի կենտրոնի մոտ որոշ ժամանակ փակել են Վրաստանի մայրաքաղաքը Սև ծովի ափին կապող մայրուղու մի քանի գիծ։ Ակտիվիստները պահանջել են ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին, ինչպես նաև նոր ընտրություն անցկացնել։ Ըստ ընդդիմադիր հեռուստաալիքների՝ ձերբակալվածներից մի քանիսին հետո դաժան ծեծի են ենթարկել, փաստաբաններին էլ թույլ չեն տվել տեսակցել նրանց։  
20:16 - 03 փետրվարի, 2025
Վրաստանում առաջարկում են սահմանափակել ցույցերը, նոր պատժաչափեր սահմանել
 |azatutyun.am|

Վրաստանում առաջարկում են սահմանափակել ցույցերը, նոր պատժաչափեր սահմանել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխանություններն օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են սահմանափակել ցույցերը, մասնավորապես նոր պատժաչափեր սահմանել։ Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։ Նոր օրենքի նախագծով առաջարկվում է մանր խուլիգանության համար, որի համար ոստիկանությունը պարբերաբար հավաքների ժամանակ բերման է ենթարկում ցուցարարներին, ավելի բարձր տուգանք սահմանել, վարչական կալանքի ժամկետն էլ դարձնել 60 օր ներկայիս 15-ի փոխարեն։ Իշխանությունը ցանկանում է նաև վարչական իրավախախտում համարել պետական քաղաքական պաշտոնյայի հասցեին կամ նրա գործունեության հետ կապված բանավոր վիրավորանքը։ Բռնի գործողությունների հրապարակային կոչերը, որոնք նախկինում միայն տուգանքի տեսքով էին պատժվում, այժմ առաջարկվում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ պատժել:
18:19 - 03 փետրվարի, 2025
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը |civilnet.am|

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը |civilnet.am|

civilnet.am:Վրաստանի ոստիկանությունը փետրվարի 2-ին ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների, երբ հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում փակել էին մայրուղին: Reuters-ի հաղորդմամբ, ձերբակալվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդ Նիկա Մելիան։ «Ինտերֆաքս»-ն էլ հաղորդում է, որ Մելիան գրավի դիմաց ազատ է արձակվել վարչական իրավախախտման համար ձերբակալվելուց հետո: «Ոստիկանական բաժանմունքում ես ձեռնաշղթաներով նստած էի աթոռին, և ոստիկանը ոտքով հարվածեց ինձ», – Մելիայի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բողոքի ակցիայի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ոստիկանությունը կապահովի հանրահավաքի անցկացումը խաղաղ մթնոլորտում, օրենքով սահմանված շրջանակներում: Նոյեմբերին «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, որից հետո վրացիները բողոքի ակցիաներ են սկսել։
11:10 - 03 փետրվարի, 2025
Կայա Կալլասը դատապարել է Թբիլիսիում ցուցարարների ձերբակալությունները |azatutyun.am|

Կայա Կալլասը դատապարել է Թբիլիսիում ցուցարարների ձերբակալությունները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը դատապարտել է Թբիլիսիում ցույցի ժամանակ ակտիվիստների ձերբակալությունը։ «Թբիլիսիում խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների դաժան ճնշումն անընդունելի է։ Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրից ոչ մի ակնկալիք: ԵՄ-ն կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին՝ հանուն ազատության և ժողովրդավարության նրանց պայքարում», - գրել է նա X-ի իր էջում: Հանրապետական կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը նույնպես մեկնաբանել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ «Ժամանակն է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի ոչ լեգիտիմ Իվանիշվիլիի և նրա ընկերների դեմ, ովքեր կեղծել են հոկտեմբերի ընտրությունները և այժմ դաժանորեն ճնշում են վրաց ժողովրդին: Ցավոք, Հունգարիան և Սլովակիան սխալվում են՝ արգելափակելով պատժամիջոցները։ Ես կոչ եմ անում ՆԱՏՕ-ի այս դաշնակիցներին վերացնել իրենց վետոն», - նշել է նա։ Վրաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, կարճ ժամանակով փակել էին մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում: Վրացիները բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերից, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:
09:41 - 03 փետրվարի, 2025
Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը`անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին

Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը`անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին

Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են արգելափակել Թբիլիսի մուտք և ելք երթևեկությունը։ Ցույցերը ընթանում են անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա» լրատվական գործակալությունը։ Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին փակել «Թբիլիսի մոլի» մոտ գտնվող ճանապարհը, որտեղ էլ ընթանում են ցույցերը։ Սկսվել են ձերբակալություններ, հաղորդում են լրատվամիջոցները։ Հունվարի 31-ին իշխող «Վրացական երազանքը» փոփոխություններ է կատարել օրենսդրության մեջ՝ «միջազգային և ներքին նշանակության ճանապարհները» ավելացնելով ռազմավարական օբյեկտների ցանկում։ Իշխանությունները ասում են, որ «Թբիլիսի մոլ»-ի ճանապարհների փակումը պատժվում է օրենքով՝ ուղղիչ աշխատանքով կամ առավելագույնը մինչև երկու տարի ազատազրկմամբ։ Նշենք, որ այսօր բողոքի ակցիաների 67-րդ օրն է. ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նոր ընտրություններ ու բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակում։
19:11 - 02 փետրվարի, 2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,Վրաստանի Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին: Ուրախ եմ կրկին հյուրընկալել ընկերոջս՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և եղբայրական Վրաստանի մեր գործընկերներին: Արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերը կարևոր հարթակ են Հայաստանի և Վրաստանի միջև բազմաշերտ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու և համագործակցության նոր հեռանկարներ և ձևաչափեր նախանշելու համար: Հատկապես կարևոր եմ համարում, որ այս հանձնաժողովի աշխատանքի շրջանակում քննարկվել և քննարկվում են կոնկրետ անելիքներ, կայացվում են հստակ որոշումներ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անմիջականորեն ազդում են մեր երկրների փոխհարաբերությունների ու մեր հասարակությունների բարեկեցության, նրանց միջև փոխհարաբերությունների ամրապնդման վրա: Հանձնաժողովի նախորդ նիստի շրջանակներում՝ 2024 թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրն անկյունաքարային փաստաթուղթ եմ համարում ինչպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու տեսանկյունից: Այդ փաստաթուղթը ոչ միայն իրավական առումով արտացոլում է մեր երկրների համագործակցության բարձր մակարդակը, այլև առավել լայն գործնական հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ոլորտներում առկա փոխգործակցությունն առանց սահմանափակումների ընդլայնելու համար: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում և փոխլրացնում են մշակութային և արժեհամակարգային բազմաթիվ ավանդույթներ, որոնց սպասարկելու և հարստացնելու պատվաբեր պարտականությունը մեր կառավարություններն իրականացնում են նաև այս հանձնաժողովի շրջանակում: Մեր համատեղ աշխատանքը խարսխված է Հայաստանի և Վրաստանի փոխադարձ շահերի, հետաքրքրությունների և հարգանքի վրա, որի անհրաժեշտության վերաբերյալ վաղուց արդեն ձևավորվել է ընդհանուր ընկալում: Մեծարգո՛ պարոն վարչապետ,Հարգելի՛ գործընկերներ, Արդեն ռազմավարական գործընկերների դիտանկյունից հայացք գցելով մեր երկրների համագործակցության պատմությանը՝ արձանագրում ենք, որ անկախ Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխգործակցության ավելի քան 30 տարվա տարեգրություն: Այդ տարիների ընթացքում միասին արձանագրել ենք շոշափելի ձեռքբերումներ ու հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն ուզում եմ նաև ընդգծել այն ահռելի ներուժը, որն առկա է մեր երկրների հարաբերություններն էլ ավելի հարստացնելու համար: Այդ ներուժն ու փոխգործակցությունը շարունակելու համատեղ հանձնառությունը հիմնված է շատ կոնկրետ քաղաքական իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը լիարժեքորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ու Վրաստանը, խորը ընկալում և փոխըմբռնում ունենալով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության շուրջ, հանձնառու են գործնական ջանքեր գործադրել տարածաշրջանում այս նպատակներին հասնելու ուղղությամբ։ Արդեն իսկ կառուցվածի վրա նորն ավելացնելու մտայնությամբ մենք ամփոփել ենք 2024 թվականը, որն արդյունավետ տարի ենք համարում Հայաստան-Վրաստան փոխգործակցության խորացման տեսանկյունից: Այդուհանդերձ, մեր ջերմ հարաբերությունների բնույթը պահանջում է երբեք չբավարարվել ձեռք բերածով և համատեղ բացահայտել ու հաղթահարել նոր հորիզոններ: Ահա այդ հրամայականով պայմանավորված՝ համոզված եմ, որ 2025 թ. ընթացքում բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ ձգտելու ենք կյանքի կոչել նոր ու հավակնոտ ծրագրեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում՝ տրանսպորտից մինչև կապ և հաղորդակցություն, էներգետիկայից և տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև անվտանգություն, զբոսաշրջությունից և գյուղատնտեսությունից մինչև շրջակա միջավայրի պահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակութային համագործակցություն և մարդկանց միջև շփումների ակտիվացում: Չբավարարվելով ձեռք բերածով՝ անհրաժեշտ եմ համարում համատեղ քայլեր ձեռնարկել նաև մաքսային և սահմանահատման գործող կարգավորումներն ավելի դյուրացնելու ուղղությամբ, որը թույլ կտա ավելի մեծացնել երկու երկրների միջև իրականացվող փոխադրումների ծավալը։ Էական է, որ մեր պետությունների կառավարությունները աշխատեն առկա իրավապայմանգրային բազան առավել ներդաշնակեցնելու և բիզնեսի շփումների և համագործակցության համար առկա դաշտը առավել դյուրացնելու ուղղությամբ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության կարևոր ցուցիչներից մեկը համարվող երկկողմ առևտրաշրջանառությանը՝ պետք է նշեմ, որ այստեղ որոշակի նվազում ունենք: 2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր առևտրաշրջանառությունը որոշակիորեն նվազել է մեր վիճակագրական տվյալների համաձայն, որովհետև մեր վիճակագրությունների մեթոդաբանություններն էլ մի փոքր տարբեր են: Բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին ծավալներին, այլև առաջընթաց ապահովել, ինչը և մեր մշտական քննարկումների տիրույթում է: Այս համատեքստում հատկապես կարևորում ենք ողջ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու լիարժեք վերագործարկումը, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Ինչպես գիտեք, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում հենց այդ նպատակով ներկայացրել եմ Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մեր պատկերացմամբ՝ Վրաստանն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով այդ իրողությունը և ունի Վրաստանի համար շատ կոնկրետ ու շոշափելի օգուտներ ապահովելու ներուժ: Թեև 2024 թ. հագեցած էր տարածաշրջանային և գլոբալ մի շարք մարտահրավերներով, բայց Հայաստանն ու Վրաստանը կարողացել են համահունչ լուծումներ գտնել արագ փոփոխվող քաղաքական և տնտեսական միջավայրում՝ նախադրյալներ ստեղծելով ապագա հաջողությունների համար: Ռազմավարական տրամաբանություն ունեցող մեր փոխգործակցությունն արտահայտվում է նաև ներկա աշխարհաքաղաքական խրթին իրավիճակում միմյանց համար կենսական համարվող հարցերի նկատմամբ առավել նրբանկատ, ուշադիր և աջակցող քաղաքականության որդեգրմամբ, որը, համոզված եմ, շարունակվելու է նաև առաջիկայում: Մեծարգո՛ պարոն վարչապետ,Հարգելի՛ գործընկերներ, Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ և իմ ուրախությունն արտահայտելով ձեզ հյուրընկալելու առիթով, ուզում եմ հաջողություն մաղթել մեզ երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ: Շնորհակալություն»: Իր հերթին, Իրակլի Կոբախիձեն նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է համանախագահել այս խորհրդի նիստը, որը 14-րդ անգամ է անցկացվում: Այս թվերը վկայում են սերտ համագործակցության մասին, որ մեր միջև կա: Նշեմ, որ շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետի հետ, բազմաթիվ թեմաների մասին խոսեցինք, որոնք կապված են մեր երկրների միջև շփումների և տարածաշրջանի ու գլոբալ զարգացումների հետ: Շատ կարևոր է պահպանել սերտ գործընկերային կապ մեր երկրների համատեղ շահերից ելնելով:Պետք է նշել երկխոսության բարձր, շատ բարձր մակարդակը մեր երկրների միջև, համագործակցությունը բոլոր մակարդակներում, որի վկայությունը մեր գերազանց շարունակվող համագործակցությունն է: Ես ուրախ եմ, որ սա շոշափելի արդյունքներ է տալիս: Մեր երկրները վաղեմի հարաբերություններ ունեն՝ հիմնված ոչ միայն աշխարհագրական հարևանության, հարևան լինելու փաստի վրա, այլ նաև մեր բարեկամական կապը շատ խորը պատմական ամուր հիմքեր ունի: Դա գերազանց բարեկամական կապերն են հայ և վրացի ժողովուրդների միջև, հազարավոր տարիների կապերը, հիմքում մեր Կառավարությունների միջև փոխադարձ հարգանքն է: Այս հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության հռչակագրի, որը ստորագրվեց անցյալ տարի, որով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն ավելի բարձր մակարդակի են հասցվելու, մենք շարունակելու ենք խորացնել մեր քաղաքական, տնտեսական կապերը բազմաթիվ ուղղություններով: Ես վստահ եմ, որ այս հանդիպումն առավելագույնս արդյունավետ կծառայի առկա համագործակցության ձևաչափերի ամրապնդմանը և խորացմանը, մեր համագործակցության խորացմանը և նոր ուղիների բացահայտմանը: Վրաստանը միշտ պատրաստ է եղել աջակցել տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որը մեր երկրների զարգացման նախապայման է: Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ: Հայաստանը և Վրաստանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, մեծապես շնորհակալ եմ Ձեզ այն բանի համար, որ անսասան աջակցություն եք ցուցաբերում Վրաստանին: Վրաստանի Կառավարությունն արդյունավետորեն շարունակում է բիզնես միջավայրը, ներդրումների միջավայրը բարելավել: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանը հետաքրքիր երկիր է Հայաստանից ներդրումների համար: Պետք է ասեմ, որ հայաստանյան ներդրումներն ավելացել են մոտ 40 տոկոսով և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանն առավել գրավիչ դառնա բիզնեսով զբաղվելու և ներդրումների համար: Պիտի ասեմ, որ մենք արդյունավետ, հստակ մեխանիզմներ, պայմաններ և ծրագիր ունենք ներդրողների համար և աջակցելու ենք, որ ձեր երկրից ավելի շատ ներդրողներ գան:Մենք շատ ուրախ ենք, որ Վրաստանը մեր բարեկամ Հայաստանի համար մնում է գրավիչ նշանակետ զբոսաշրջության համար: Հայաստանից մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: Դա տպավորիչ թիվ է փոքր երկրի համար: Զբոսաշրջությունն ավելի կարևորություն ունի ոչ միայն տնտեսական զարգացման համար, զբոսաշրջությունն այն գործիքներից է, որոնցով կարելի է խորացնել ժողովուրդների միջև կապերը, մեր երկրների միջև կապերը, որոնք արդեն իսկ շատ ուժեղ պատմական արմատներ ունեն, ուստի մենք պատրաստ ենք էլ ավելի բարելավել զբոսաշրջային հանգրվանները և ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստանից: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներդրողներ բերենք մեր երկրներ: Վրաստանը և հայաստանը համատեղ փաթեթներ են առաջարկում ճանապարհորդներին և պետք է էլ ավելի բարելավենք մեր համագործակցությունը: Այս նախաձեռնությունները կօգնեն բարելավելու երկրների մասին տեղեկացվածությունը, տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը, իրազեկվածությունը: Ընդհանուր առմամբ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն էլ ավելի խորացնելու կապերը տնտեսության, առևտրի ոլորտներում: Մեր ողջ թիմը պատրաստ է դա անել և հուսով ենք շատ սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ»: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերի ընթացքը: Կարևորվել են առևտրաշրջանառության խթանման, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության և այլն ուղղություններով կապերի խորացմանը միտված հետևողական քայլերը: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ստորագրել են նիստի արձանագրությունը:
18:25 - 30 հունվարի, 2025
Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Փաշինյանին |1lurer.am|

Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Փաշինյանին |1lurer.am|

1lurer.am: Մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար իր անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման առումով: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Աշխարհը լի է մարտահրավերներով: Դրանք հաշվի առնելը խիստ կարևոր է և է՛լ ավելի է ընդգծում սերտ համագործակղության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով:  Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդակիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի: Վրաստանը միշտ արտահայտում է իր պատրաստակամությունը՝ իր նպաստը բերելու կայունությանը և խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր լավագույն ջանքերը պատրաստ ենք ձեռնարկել այս ասպարեզում նաև հետայսու: Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ այս առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին՝ պաշտպանելու համար մեր անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում»,- ասաց նա:
18:17 - 30 հունվարի, 2025
Թբիլիսին պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել Երևանի հետ հարաբերությունների հետագա ամրացման համար․ Վրաստանի վարչապետ |armenpress.am|

Թբիլիսին պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել Երևանի հետ հարաբերությունների հետագա ամրացման համար․ Վրաստանի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը բավարարված է Հայաստանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում առկա դրական միտումներով և պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել այդ հարաբերություններն ու գործընկերությունն առավել խորացնելու համար։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։  Վրաստանի վարչապետն իր խոսքում մեծ կարևորություն տվեց Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններին։  «Մենք շատ բավարարված ենք տնտեսական ասպարեզում առկա դրական միտումներով։ Տնտեսական և առևտրային ասպարեզները ունեն նաև զարգացման ներուժ, որը մենք կփորձենք լավագույնս օգտագործել»,-ընդգծեց Կոբախիձեն։  Նա նաև վերահաստատեց, որ հայ-վրացական գործընկերությունը շատ ամուր հիմքերի վրա է, և Թբիլիսին պատրաստակամ է ավելի մեծ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների հետագա ամրացման համար։  Իրակլի Կոբախիձեն իր ելույթի ավարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Վրաստան։  
17:59 - 30 հունվարի, 2025
Վրաստանի վարչապետը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամությունը |armenpress.am|

Վրաստանի վարչապետը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը նպաստ բերելու իր պատրաստակամությունը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։   «Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Վրաստանի պատրաստակամությունն՝ իր նպաստը բերելու խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար։ Մենք պատրաստ ենք ձեռնարկել մեր լավագույն ջանքերն այս ասպարեզում նաև հետայսու։ Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ։ Այս առիթից օգտվելով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային ամբողջականությունն, անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում պաշտպանելու համար»,- նշեց Վրաստանի վարչապետը։  
17:49 - 30 հունվարի, 2025