ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայաստանի ՊՆ-ն հերթական անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Հայաստանի ՊՆ-ն հերթական անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում», - նշված է հայտարարությունում։
10:19 - 19 ապրիլի, 2025
ՀՀ ՊՆ-ը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում», - նշված է հայտարարությունում։
13:27 - 12 ապրիլի, 2025
Քննարկվել են ԶՈՒ-ում ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքերի կանխարգելման ու դրանց արձագանքման ուղղությամբ աշխատանքները

Քննարկվել են ԶՈՒ-ում ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքերի կանխարգելման ու դրանց արձագանքման ուղղությամբ աշխատանքները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ ապրիլի 10-11-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» թեմայով: Մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, տարբեր պետական իրավասու գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկման  նպատակն է պաշտպանության՝  կառավարման և վերահսկողության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ու խթանմանը վերաբերող հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն իր բացման խոսքում ներկայացրել է երկօրյա քննարկում նախաձեռնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով Ազգային ժողովի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Նա նշել է, որ այդ շրջանակում իրականացվում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի շարք ծրագրեր: ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով նման քննարկումները, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում խնդիրները քննարկել տարբեր դիտանկյուններից ու ավելի համապարփակ ուսումնասիրել լուծման տարբերակները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով զինված ուժերում եւ, ընդհանրապես, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներն իր առաջնահերթություններից են: Նա ընդգծել է, որ ինչպես անձամբ, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքեր, ՊՆ զորամասեր, զինկոմիսարիատներ, հոսպիտալներ, մարտական դիրքեր, ներկա են լինում բժշկական հանձնաժողովների նիստերին: Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը շնորհակալություն է հայտնել ԱԺ մշտական հանձնաժողովներին և մասնակիցներին արդյունավետ քննարկում կազմակերպելու համար: Նա ներկայացրել է DCAF-ի գործառույթները՝ նշելով, որ սերտ համագործակցում են Հայաստանի կառավարության հետ: Երկօրյա քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման գործում խորհրդարանի դերին, զինված ուժերում ոչ մարտական իրավիճակներում մահերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղությամբ տարվող  աշխատանքներին, օմբուդսմանական հաստատությունների դերի ուժեղացմանը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում մարդու իրավունքների չարաշահումները կանխելու նպատակով և այլ հարցերի: Միջոցառումը կազմակերպվել է DCAF-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական անվտանգության ոլորտին և պաշտպանության ոլորտի բարեփոխումներին աջակցության շրջանակում, իրականացվել  Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության դրամաշնորհով:
18:04 - 11 ապրիլի, 2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
09:27 - 11 ապրիլի, 2025
Հայաստանի Հանրապետությունում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ, դրանք արտառոց չեն. ՊՆ խոսնակ |armenpress.am|

Հայաստանի Հանրապետությունում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ, դրանք արտառոց չեն. ՊՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանում անցկացվող պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները վկայում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է պատերազմի։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ մշտապես անցկացվել են, դրանք արտառոց չեն։  Հարց. Ադրբեջանական մամուլում հաճախ տարածվում են տեղեկություններ, թե Հայաստանում անցկացվող  պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները վկայում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է պատերազմի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը։ Պատասխան. Վարժական հավաքների կազմակերպումը և անցկացումը սահմանվել են դեռևս 1991 թվականին ընդունված նախկին «Զինապարտության մասին» օրենքով, և մինչև օրս Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործընթացը սահմանող օրենքներով վարժական հավաքների կազմակերպումն ու անցկացումը նախատեսված է որպես զինապարտ քաղաքացիների պահեստազորային պատրաստության հիմնական միջոցառում: Ըստ այդմ՝ վարժական հավաքներ հայտարարվել են դեռևս շատ վաղուց,  դրանք նախ անցկացվել են  եռամսյա ժամկետով, իսկ սկսած 2023 թվականից՝ պահեստազորայինների ներգրավումն իրականացվում է 25-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն է տվել ժամանակային առումով ավելի արդյունավետ կազմակերպել վարժական հավաքները, ինչպես նաև ավելի քիչ «անհարմարություններ» պատճառել հավաքներին  ներգրավվող քաղաքացիներին: Հենց այս բերումով է կառավարությունը պարբերաբար վարժական հավաքների անցկացման մասին որոշում ընդունում: Նախորդող տարիներին պարբերաբար անցկացված  վարժական հավաքներն արդեն 2 տարի է, ինչ փոխարինվել են 25-օրյա վարժական հավաքներով, և հետևաբար, դրանք նոր չեն,   արտառոց ոչինչ չկա:  Վարժական հավաքները որևէ ագրեսիվ ենթատեքստ չունեն, զինված ուժերի բարեփոխումների  և պահեստազորում հաշվառված քաղաքացիների պատրաստության բնականոն մաս են կազմում, որը բնորոշ է բոլոր երկրներում պաշտպանության կազմակերպման պարտադիր գործընթացին:
14:42 - 10 ապրիլի, 2025
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
09:55 - 10 ապրիլի, 2025
ՀՀ ՊՆ նախարարի տեղակալը Խորվաթիայում մասնակցել է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին

ՀՀ ՊՆ նախարարի տեղակալը Խորվաթիայում մասնակցել է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր։Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
21:46 - 09 ապրիլի, 2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել, չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել, չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում», - նշված է հայտարարությունում։
21:32 - 09 ապրիլի, 2025
ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների վերաբերյալ |armenpress.am|

ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին, մանրամասներ ներկայացնելով Հայաստանի զինված ուժերի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև անցկացվող համատեղ զորավարժության մասին, նշել է, որ դրանք խաղաղ բնույթ են կրում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։  «Խաղաղ վարժանքները երկու օր կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում: Երկու երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի սահմանային տարածքներին որևէ վտանգ չկա, և, համապատասխանաբար, այդ զորավարժությունների անվանումը «Խաղաղություն» է»,-հայտնել է Վալիոլլահ Մանին։  Նա հայտարարել է, որ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն է։  «Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելի դիրքը։ Մենք հույս ունենք, որ խաղաղ զորավարժությունները կանցկացվեն սահմանված նպատակներին համապատասխան և ժամանակին»,-նշել է Վալիոլլահ Մանին։ Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացել էինք, որ երկու երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ն անցկացնելու են համատեղ զորավարժություն:  «Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,-նշել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը:  
21:13 - 09 ապրիլի, 2025